Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւմուտքի առաջնորդները գոհ կլինեին, տեսնելով Էրդողանի հեռացումը»

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Բլումբերգ»-ի վերլուծականին արձագանքում է թուրքական ընդդիմադիր մամուլը

Ամերիկյան «Բլումբերգ«-ն օրերս Թուրքիայի մասին վերլուծական է հրապարակել: Դա իհարկե միանշանակ չի ընդունվել Թուրքիայում: Իշխանամետ թերթերը, խուսափելու համար նախագահ Էրդողանի հակազդեցությունից, ընդհանուր առմամբ խուսափել են արձագանքել վերլուծականին: Թերեւս հունվարի 8-ի  համարում չափավոր «Yeni Asir»-ն է արձագանքել, բայց ցանկատեսությամբ, «Բլումբերգ»-ին վերագրելով այն կարծիքը, թե Թուրքիայի ձեռնարկումներն իբր անիմաստ են դարձրել ԱՄՆ-ի քաղաքական ներկայությունը Սիրիայում: Մինչդեռ ԱՄՆ-ի տարածաշրջան վերադառնալու մասին անձանբ բազմիցս հայտարարել է նախագահ Ջոզեֆ Բայդենը:

Գալով ընդդիմադիր լրատվամիջոցներին, ապա դրանք էլ հատուկենտ բացառությամբ վերլուծականի առումով զգուշավորություն են դրսեւորել, որ չտուգանվեն: Ի դեպ՝ այդ լրատվամիջոցներին տուգանելու, ինչու չէ նաեւ պատժելու հարցում Էրդողանն ավելի քան առատաձեռն է: Համենայն դեպս հունվարի 9-ին  «Բլումբերգ»-ի վերլուծականը մեկնաբանել է ընդդիմադիր «artigercek.com» կայքէջը: Մեկնաբանությունը բացի Էրդողանին Արեւմուտքի առաջնորդների վերաբերմունքից, բարձրացնում է վերլուծականում տեղ գտած այնպիսի հարցեր, ինչպիսիք են առաջիկա նախագահական ընտրություններում վերջինի վերընտրվելու հնարավորությունը, Սիրիայի հետ հարաբերությունների բարելավման գործում նախագահ Պուտինի միջնորդության սահմանափակվածությունը, իր «սիրելի բարեկամ Վլադիմիրի» վրա էրդողանի ազդեցության անարդյունավետությունը, առաջիկա ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների ընտրվելու հավանականությունը եւայլն:

«Artigercek.com» կայքէջի մեկնաբանությունը բավականին հետաքրքրական է, ահա թե ինչպես է այն ներկացրել «Բլումբերգ»-ի վերլուծականը իր թուրք ընթերցողին.

«Այս տարի Թուրքիայում նախատեսվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լայն արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Վերջին անգամ «2023-ի կարեւորագույն ընտրությունները Թուրքիայում են անցկացվելու» վերնագրով դրանց իր սյունակում անդրադարձավ «Բլումբերգ« լրատվական գործակալության հեղինակներից Բոբի Ղոշը (Bobby Ghosh): Հոդվածագրի կարծիքով ընտրությունների «արդյունքները, բացի Վաշինգտոնից ու Մոսկվայից, ձեւավորելու են Եվրոպայի, Միջին Արեւելքի, Միջին Ասիայի եւ Աֆրիկայի մայրաքաղաքների աշխարհաքաղաքական եւ տնտեսական հաշվարկները«:

Այն ինչ տեղի է ունենալու Թուրքիայում, սոսկ Թուրքիայով չի սահմանափակվի

Ղոշը ուշադրություն հրավիրելով հանդերձ Նիգերիայի եւ Պակիստանի ընտրություններին, նշել է, որ կարեւորն անվիճելիորեն հունիսի 18-ի Թուրքիայի ընտրություններն են, որոնց արդյունքներով Էրդողանը փորձելու է արդեն 3-րդ անգամ եւս 10 տարով երկարաձգել իր իշխանությունը: Հոդվածագրին հավելել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիայի բարձրակարգ աշխատակից Զիյա Մերալը, թե «այն ինչ տեղի է ունենալու Թուրքիայում, սոսկ Թուրքիայով չի սահմանափակվի, Թուրքիան գուցե միջին քաշի քաղաքական ուժ դառնա, սակայն ընտրություններում շահեր են հետապնդում նաեւ միջազգային ուժերը»:

Իշխանությունից Էրդողանի հեռացումը ցանկացողները չգիտեն, թե ո՞վ է վերջինին փոխարինելու եւ ի՞նչպես

Հոդվածագիր Ղոշը վերլուծականի նախաբանում նշում է, որ Արեւմուտքի ուժերը գոհ կլինեն իշխանությունից Էրդողանի հեռացումով, ապա ավելացնում. «Անկարան միջազգային ասպարեզում հեղինակություն է վայելում, դրա վկայությունն Էրդողանի օրոք ձեռք բերված բազմաթիվ հաջողություններն են: Դրանով հանդերձ, ընտրությունների հնարավոր արդյունքները խառնաշփոթ են առաջացնում, որովհետեւ իշխանությունից Էրդողանի հեռացումը ցանկացողներները չգիտեն, թե ո՞վ է վերջինին փոխարինելու եւ ի՞նչպես: Արեւմտյան առաջնորդները գոհունակությամբ են ընդունելու  Էրդողանի հեռացումը: Բայցեւայնպես Անկարայի հարաբերություննեը Վաշինգտոնի հետ չափազանց լարված են, այն աստիճանի, որ բարձրաստիճան թուրք պատասխանատուները ԱՄՆ-ին մեղադրում են Էրդողանի դեմ հնարավոր հեղաշրջմանը աջակցելու, ինչպես նաեւ ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:

Որպես միջնորդ սահմանափակ է նրա հնարավորությունը

ԱՄՆ ու Եվրոպան կարող էին շատ ավելի նպաստավոր վիճակ լինել, հատկապես Վլադիմիր Պուտինի հետ հակասությունների ծայր աստիճանի սրման, իսկ Էրդողանի միջազգային գործերում խառնաշփոթ առաջացնող հեղինակության բացակայության պայմաններում: Որպես միջնորդ սահմանափակ է նրա (հավանաբար Պուտինի) օգուտը: Որքան էլ անցյալ ամառ նպաստի հացահատիկի արտահանմանը, Էրդողանը զսպող ազդեցություն չունի իր «սիրելի բարեկամ» Վլադիմիրի վրա:

Ընտրություններում Էրդողանի պարտության դեպքում անգամ չի կարելի Թուրքիայից 180 աստիճանի շրջադարձ ակնկալել

Ղոշը դրա առնչությամբ գրում է. «Եթե դա նույնիսկ իրականացվի, թող ոչ ոք Թուրքիայից 180 աստիճանի շրջադարձ չակնկալի: Հունիսի 19-ին նոր նախագահի ընտրության դեպքում նա ստիպված է լինելու քանդել այն հզոր կառույցը, որ այդ երկրում 20 տարի շարունակ Էրդողանն է ստեղծել: Դա դժվար է լինելու, որովհետեւ վերջինի կուսակցությունը համառորեն դիմադրելու է փոփոխություններին: Բացի այդ, դեռ հայտնի էլ չէ՝ Էրդողանը կպարտվի՞ ընտրություններում, թե՞ ոչ»:

Նախկին մարտավարությունները կարող են վերստին հաղթանակ ապահովել

Վերլուծականի վերջում Ղոշը հանգում է այն եզրակացության, թե այդ մարտավարությունները, որոնք ժամանակին նպաստել են ընտրություններում Էրդողանի հաղթանակին, կարող են նորից նպաստել, հետեւաբար մինչեւ թուրքերի քվեարկելը փշերի վրա նստած են մնալու Արեւմուտքի առաջնորդները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Նախորդ գրառումը

Իրանի միջուկային ծրագրի մահվան լուրը փոքր-ինչ չափազանցված է

Հաջորդ գրառումը

Բաքուն՝ Իրանի ու Իսրայելի միջեւ հակամարտության թատերաբեմ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն՝ Իրանի ու Իսրայելի միջեւ հակամարտության թատերաբեմ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական