Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արդյոք ԱՄՆ պարտվում է պատերազմներում

Քաղաքագետ Արա Հարությունյանի ՖԲ էջից, –

-Արդյոք ԱՄՆ պարտվում է պատերազմներում, թե իր նպատակներն իրացնելուց հետո, հեռանում՞։ Հեռանում է, որովհետև իր բոլոր պատերազմները ռազմաստատեգիական հիբրիդային են եղել, սկսած 2-րդ համաշխարհայինից։ Իր նպատակը երբեք տարածքային նվաճումը չի եղել, այլ տիրապետելը՝ տնտեսապես ֆինանսապես, և այլևայլ ռազմաստատեգիական պարամետրերով։  

-Ինչո՞ւ ԱՄՆ-ն հեռացավ Աֆղանստանից, որովհետև ներկա աշխարհքաղաքական կոնֆիգուրացիայում, այնտեղ մնալն արդեն մեծ սխալ էր՝ չէր սպասարկում դոլարի գերակա ֆունկցիաներին- ծախսերը միլիարդավոր էին, եկամուտները՝ բացասական։ 

-Ինչո՞ւ էր ԱՄՆ մտել Աֆղանստան, չէ որ Բին Լադենին կարող էր գտնել ու վերացնել կետային հարվածով աշխարհի ցանկացած կետում, ոնց եղավ հենց վերջում։ Մտել էր, որովհետև մտնելու պահին համարել էր որ դա է ճիշտը այդ պահի իր նպատակային պահանջներից ելնելով։

-ինչո՞վ է այս  ամենը մեզ սպառնում՞։ Նրանով, որ ռուսաստանի ամբողջ հարավային ռազմաքաղաքական արենան  այլևս հանձնվում է թուրքիային, որպես ՆԱՏՈ-ի մի թևի, որը կկատարի ռուսաստանին  աստիճանաբար զերոյացնելու ֆիզիկական  գործը։

-Արդյո՞ք մեծ վտանգ են թալիբները մեզ համար- Զերո վտանգ, քանի որ մենք արդեն իսկ թուրքական երախում ենք։

-Որն է  ԱՄՆ շահը նման քայլերի գնալու՞։  ֆինանսառազմատնտեսական նոր իրականությունը, Ի դեմս հզորացող և ամենակարևորը՝ արտադրող  Չինաստանի Հնդկաստանի ու զարգացող մարդաշտ գերտերությունների, ԱՄՆ-ն հայտնվել է նոր ֆինանսառազմական համաշխարհային իրականության մեջ, որից օպտիմալ լուծումներ չեն գտնվել դեռևս։ Դեռևս համարվում է, որ հին մեթոդականի պոտենցիալ կա, ի դեմս Ռուսաստանի կազմաքանդման։ Բայց ԱՄՆ վատ է հաշվարկել թուրքական գործոնը, որը տարածաշրջանում դարձել է  միահեծան ու գերակա հարց լուծող։

-Ռուսաստանի կործանումից  այլևս մեծապես օգտվելու է թուրքիան, որովհետև թուրքերը ուրիշի համար կրակից շագանակ հանողը չեն։  Առավել ևս, Ռուսաստանն  իրենք համարում են իրենց բնական ավարը, մանավանդ սիբիրի թուրքական ավտոնոմիաների աբսուրդային գոյության պայմաններում։

-21 դարը, ոնց հասկանում եմ, էրդողանով սկսված թուրքական գլոբալ էքսպանսիայի դարն է լինելու, եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն։ 

-ԱՄՆ- և եվրոպան թուրքական օձին տաքացնելու համար սարսափելի գին են վճարելու։