Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու ֆունկցիոնալ պարտականությունները կատարելուց

02/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը վերլուծել է օրվա քաղաքական պատկերը՝ Հայաստանում և Արցախում: Նա գրել է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ երկրի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ, որի նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու օրակարգով։

Սրան հետևել է տարբեր պաշտոններում արդեն հայտնի դեմքերի նշանակումները․ սպասվում են նաև այլ կադրային փոփոխություններ։

Այս ու մնացած որևէ նշանակում, փոփոխություն լուրջ էֆեկտ չի ունենա, քանի դեռ Արցախի պետական կառավարման համակարգում վերակազմավորումներ, կառուցվածքային փոփոխություններ չեն եղել։

Դեռ չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դրանից բերող սպառնալիքների մասին։

Իհարկե, Արցախում կան պաշտոնյաներ, որոնք հրատապ կարգով պետք է հեռացվեն այդ պաշտոններից, բայց կրկնում եմ՝ լոկ կադրային տեղաշարժերը ոչ մի լուրջ հարց չեն լուծի։

Այն համակարգը, որն եղել է մինչև պատերազմ, պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ Հասկանալով պետական ապարատում աշխատողների թվի նաև սոցիալական նշանակությունը, առաջնահերթ անհրաժեշտ եմ համարում նախարարությունների, տարբեր ծառայությունների ՝ նոր խնդիրների առաջադրումն ու նոր խնդիրների սահմանումը։

Նախարարություններից՝ անվտանգության խորհուրդ, վարչակազմերից՝ տարբեր ծառայություններ, պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեն։

Կրկնում եմ՝ խնդրի սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով այս փուլում չեմ առաջարկում պետական կառավարման համակարգում օպտիմալացում անել, սակայն առանց վերակազմավորման, վերակառուցման, նոր խնդիրների սահմանման, որևէ կադրային փոփոխություն ոչ մի էական հարց չի լուծի։

Մեկ օրինակ՝ Արցախում, եթե չեմ սխալվում, 12 նախարարություն կա, այն նույն Արցախում, որն այս պատերազմի ժամանակ, հայտնի պատճառներով իր տարածքի 75-80 տոկոսը կորցրել է։ Պետք է կարճ ժամանակում սահմանել այս փուլի առաջնահերթությունները և ըստ դրա էլ կտրուկ փոփոխությունների գնալ։

Հակառակ դեպքում պաշտոն բաժանելով կամ տեղերը փոխելով ոչ մի խնդիր չի լուծվի։

Հ․Գ․ Չեմ անդրադառնում Արայիկ Հարությունյանի հրաժարականին զուտ այն պատճառով, որ դեռ պարզ չէ, թե արդյո՞ք նրա հրաժարականից հետո հնարավոր կլինի նոր ընտրություններ անցկացնել, արդյո՞ք մեզ թույլ կտրվի և այլն։

Մեծ թվով հարցեր կան, որոնք գոնե ինձ զերծ են պահում Հարությունյանի նկատմամբ անվստահության պայմաններում, խոսել նրա պաշտոնավարման շարունակման անթույլատրելության մասին։

Բոլոր ռիսկերը հաշվի առնելով, այս պահին դա Արցախում ապրող մարդկանց որոշելիքն է։ Ամեն դեպքում, իր վիճակը ավելի չբարդացնելու համար, Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու ֆունկցիոնալ պարտականությունները կատարելուց և իրադրությանը մոտենա զուտ Արցախի, արցախցիների շահերի տեսանկյունից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը արդեն վերահսկում է Սոթքի հանքավայրը(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական