Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անօրինակ սխրանքների շարքից՝ Րիվոլիի ճակատամարտ

31/08/2021
- Հրապարակախոսություն, Պատմություն, Վերլուծություն

Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –

Երիտասարդ գեներալ Նապոլեոնն Իտալիայում մի քանի անգամ արդեն հասցրել էր պարտության մատնել ավստրիացիներին, ինչն այնքան էր հունից հանել վերջիններիս, որ որոշել էին մի վճռական ճակատամարտում վերջ տալ հանճարող կորսիկացու հաջողություններին։ Այս նպատակով գեներալ-ֆելդմարշալ Ալվինցին հավաքել էր ավելի քան 50 000-ոց բանակ, որի առջև խնդիր էր դրվել վերադարձնել հյուսիսային Իտալիան, ինչպես նաև գլխովին ջախջախել ֆրանսիական զորքերը, որոնք նախորդած ճակատամարտերի հետևանքով բավական հոգնած վիճակում էին ու համալրման կարիք էին զգում։ Ընդ որում, ֆրանսիական զինական ուժը բավական սակավաթիվ էր՝ ի տարբերություն հակառակորդների։ Բոնապարտի տրամադրության տակ ողջ Հյուսիսային Իտալիայում  կար միայն 35 000 սվին։

1797 հունվարի 7-ին հինգ շարասյուններով Ալվինցին ուժգին հարձակում սկսեց ֆրանսիական բանակի վրա։ Բոնապարտը, արագ հասկանալով թշնամու հիմնական հարվածի ուղղությունը, հրամայեց իր գեներալներին հասնել Րիվոլի, որտեղ և սպասվում էր ավստրիացիների հարձակումը։ Այնտեղ այդ պահին գտնվում էր միայն գեներալ Ժոբերի դիվիզիան, ում պետք է օգնության հասնեին գեներալներ Մասսենան և Ռեյը։ Լավագույն դեպքում Նապոլեոնի տրամադրության տակ էր հայտնվում 24 000-ոց զորախումբ, որը շատ ավելի քիչ էր, քան ավստրիական բանակը։ Հունվարի 14-ին Բոնապարտը հասնում է Րիվոլիի բարձունքներ ու անձամբ սկսում ուսումնասիրել ավստրիացիների դիրքերն ու որոշում, որ իր դիմաց կանգնած է Ալվինցիի 35 000-ոց բանակը, մնացյալները դեռ չէին հասցրել ժամանել։

Հենց այդ պահին Մեծն կորսիկացին ուներ Ժոբերի 10 000-ոց դիվիզիան, Մասսենան ու Ռեյը պետք է միանային հաջորդ օրը։ Ընդ որում, ըստ ըստ ավստրիական զորահրամանատարի նախապես ծրագրած ռազմական պլանի, ֆրանսիացիները հինգ շարասյուների հարվածների հետևանքով պետք է ընկնեին շրջափակման մեջ ու գլխովին ջախջախվեին։ Միակ խնդիրը, որն ունեին ավստրիացիները, այդ շարասյուների թույլ փոխգործակցությունն էր, որից էր օգտվեց բոլոր ժամանակների ամենամեծ ռազմական հանճարներից մեկը՝ Նապոլեոն Բոնապարտը։ Նա հասկացավ, որ չի կարող սպասել Մասսենայի ու Ռեյի ժամանմանը ու հրամայեց իր զորքին շեշտակի հարված հասցնել ավստրիական երեք շարասյուներին և կտրել նրանց մնացած երկուսից, ինչպես նաև ինչ գնով լինի գրավել կիրճում գտնվող Սան Մարկոյի մատուռը, որը գերիշխող դիրք ուներ և կարող էր առավելություն տալ ֆրանսիացիներին։ Ժոբերի դիվիզիան անցնում է գրոհում է, իսկ գեներալ Վիալը ընթացքից վերցնում է մատուռն ու այնտեղ կազմակերպում պաշտպանություն, որով փակում է կիրճն ու հնարավորություն չի տալիս ֆելդմարշալ Ալվինցիին մինչև վերջ իրականացնել իր մտադրությունը՝ այն է արագ շրջապատել երիտասարդ Բոնապարտի բանակը։

Ավստրիացիները շատ արագ վերախմբավորում են իրենց ուժերն ու ուժգին կոնտր հարված հասցնում ֆրանսիական բանակի կենտրոնին՝ վստահ լինելով իրենց թվային գերակշռության վրա։ Ժոբերի արյունաքամ լինող դիվիզիան մեկ մյուսի հետևից հետ է մղում թշնամու հարձակումը, իսկ Րիվոլիի բարձունքների վրա գտնող Նապոլեոնն աջակցում է իր գեներալին հրետանու կրակով։ Ժոբերի դիվիզիայի խիզախ դիմադրությունը, սակայն, անվերջ չի ստացվում, ու ակնհայտ թվային առավելություն ունեցող ավստրիացիները կարողանում են ճեղքել ֆրանսիացիների կենտրոնը։ Բոնապարտի գնդերից մեկն անգամ սկսում է նահանջել, թվում էր, թե ֆրանսիացիների պարտությունն այլևս անխուսափելի է։ Բայց այստեղ է արդեն երևում իրական հրամանատարի և նրա գեներալների ռազմական  հանճարը։ Տեսնելով, որ Ժոբերն արյունաքամ է լինում ու համարյա զրկվում դիմադրության ռեսուրսից, գեներալ Անդրե Մասսենան, որն ամբողջ գիշեր իր դիվիզիայի հետ միասին շտապում էր Րիվոլիի ռազմական թատերաբեմ, հասնում  ու միանգամից նետվում է ճակատամարտ։ Ֆրանսիական բանակը կարծես նոր շունչ է առնում, ճեղքում ավստրիացիների կենտրոնը։

Նապոլեոնը, տեսնելով, որ ավստրիական երկու մնացյալ շարասյուները՝ Կվաժդանովիչի ու Լուզինյանի հրամանատարությամբ, համարյա ավարտում են մանյովրն ու թևերից կարող են իրեն շրջափակման մեջ դնել, հրամայում է անմիջապես հետևակ զորքին վերախմբավորվել կենտրոնում, իսկ հեծյալ գնդերին՝ կոմս Լասսալի և գեներալ Լեկլերկի հրամանատարությամբ, ուղարկում է Կվաժդանովիչի վրա հարձակման, որպեսզի թույլ չտա շարասյունների միացումը։ Ֆրանսիական բանակը բոլոր ուղղություններով շեշտակի հակահարձակման է անցնում, Նապոլեոնի հրետանին հրաշքներ է գործում, ինչից հետո ավստրիական բանակի հետևակը փախուստի է դիմում։ Կվաժդանովիչի ջախջախվելուց հետո Լուզինյանի շարասյունն այլևս վտանգ չէր ներկայացնում ֆրանսիացիների համար, այն շատ արագ հայտնվում է շրջափակման մեջ ու իր հրամանատարի հետ գերի է հանձնվում։ Ահա այսպես, կորցնելով ընդամենը  3200 զինվոր, Նապոլեոնն իր փառավոր հաղթանակների երկնակամարում վառում  է հերթական աստղը՝ առաջին հայացքից չունենալով և ոչ մի հնարավորություն։

Հ.Գ. Հայրենիքի կորստից անցել է գրեթե 10 ամիս։ Եթե անգամ կորցնում ես պատերազմը, ապա առանձին տեղերում հնարավոր է ցուցաբերել ռազմական խորաթափանցություն ու անսպասելի հարվածներ տեղալ թշնամու վրա։ Արդյո՞ք հայ փառապանծ գեներալներից գեթ մեկը, որ հպարտորեն կրում է ուսադիրներ ու շքանշաններ, ծրագրել ու իրականացրել է գեթ մեկ գործողություն, որով կարող են սերունդները հպարտանալ։ Որ վաղը մեկն ասի՝ այո, մենք այդ պատերազմում պարտվեցինք, բայց, օրինակ, Հադրութի կամ Շուշիի մոտ այսինչ գեներալի ղեկավարությամբ այսպիսի փայլուն գործողություն իրականացրինք։ Ո՛չ, պարտված բանակի գեներալները շարունակում են վայելել կոչումներն ու «ազգային հերոսի» շքանշանները։

Նախորդ գրառումը

Դատելով նաև ռուսաստանյան քաղաքական դաշտի արձագանքներից, Բաքվի և Մոսկվայի միջև կան սուր հակասություններ

Հաջորդ գրառումը

Անդրանիկ զորավարի հիշատակի օրն է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Անդրանիկ զորավարի հիշատակի օրն է

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական