Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է Արցախի հայաթափումը կանխելու միակ տարբերակը

01/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպիսին կլինեն Ռուսաստանի հեռահար նպատակներն Արցախում

Արցախյան պատերազմն ավարտվեց մեզ համար առանց չափազանցության ողբերգական կորուստներով: Ահռելիՙ մոտ 9 հազար քկմ տարածք եւ հինգ հազարի հասնող հերոսաբար զոհված զինծառայողներ: Եվ դա հակառակ 44 օր շարունակ մեր զինվորների ու սպաների, կամավորականների ու պահեստազորայինների ցուցաբերած զանգվածային հերոսության: Ակնհայտ է, որ պատերազմի նման ցավալի ավարտը պայմանավորված էր բացառապես Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությունների ոչ համարժեք եւ սխալ գործողություններով: Եթե հայկական երկու պետություններում լինեին հմուտ եւ ռազմաքաղաքական իրավիճակին տիրապետող ղեկավարներ, ամեն ինչ այլ ելք կունենար: Ի՞նչ ունենք ներկա իրավիճակում, ի՞նչ է լինելու Արցախի հետ հիմա եւ հետագայում, կշարունակի՞ այն մնալ հայկական, ի՞նչ սահմաններումՙ այս եւ բազմաթիվ այլ հարցեր են առաջացել այս օրերին:

Միանշանակ է, որ այսօր Արցախի հայկական մնացած անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է եւ ռուսական խաղաղապահ զորքերը: Վերջիններս կոչված են ապահովել խաղաղությունը պատերազմի հետեւանքում ձեւավորված առաջնագծի երկայնքով: Ցավոք, ներկայիս Արցախից դուրս են մնացել ոչ միայն հարակից ազատագրված 7 շրջանները, այեւ նախկին ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանը, Շուշիի, Մարտունու շրջանների մի մասը: Հայաստանի հետ կապն էլ ապահովվում է Լաչինի միջանցքով: Այս սահմաններով Արցախի հայկական մնալը մեծ կասկածներ է առաջացնում: Ի՞նչ կլինի հետո, երբ ավարտվի ռուսական խաղաղապահների Արցախում մնալու հնգամյա ժամկետը, եթե Արցախը չունենա կարգավիճակ եւ բնակչության անվտանգ ապրելու համար պայմաններ եւ ավելի բարենապաստ տարածք, քան այն, ինչ մնացել է:

Ցավոք, ներկա պահին Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հեռանկարում դա դեռեւս չի նշմարվում: Հետեւաբար, Արցախը այս կամ այն տարածքով հայկական կարող է մնալ միայն եթե դառնա Ռուսաստանի ազեդցության գոտի: Ներկա պահին, բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանի Դաշնությունը սկսել է այդ տարածքում իրականացնել բազմաթիվ հումանիտար ծրագրեր, իր պետական միջոցներն է հատկացնում այդ նպատակով եւ անգամ ստեղծել է միջգերատեսչական մարմին: Այդ մարմնի կատարած աշխատանքները զեկուցվում են ուղղակիորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այն դեպքում, երբ զինադադարի մասին համաձայնագրում կամ որեւէ այլ փաստաթղթով Ռուսաստանը նման պարտավորություններ չի ստանձնել: Սա հուշում է Ռուսաստանի հեռահար նպատակների մասին Արցախի նկատմամբ: Ինչպիսի՞ն կլինեն դրանքՙ ռազմաբազայի տեղակայում եւ անվտանգության ապահովման ստանձնո՞ւմ, Արցախը Ռուսաստանի մաս դարձնել, արցախցիներին ՌԴ քաղաքացիություն շնորհել, թե՞ մեկ այլ բան, դժվար է ասել: Հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձելու է ամրապնդվել այնտեղ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը լինի հայաբնակ, երաշխավորված անվտանգությամբ, ունենա իր բանակըՙ ինչպես հիմա: Եթե Ռուսաստանի համար սա չդառնա անկյունաքարային սկզբունք, ապա Արցախը կհայաթափվի եւ ռուսական ներկայությունն այնտեղ այլեւս կկորցնի իր իմաստը: Այս գաղափարը պետք է ամեն կերպ Ռուսաստանի հետ մեր շփումների ընթացքում առաջ մղի Հայաստանի Հանրապետությունը: Ներկա իշխանությունը, ցավոք չունի նման հմտություններ, ունակություններ, կորցրել է իր հեղինակությունը եւ ավելի անլուրջ է ընկալվում մեր դաշնակցի կողմից, քան նախկինում էր: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության ազդեցությունը բանակցային գործընթացի վրա ցավալիորեն նվազել է:

Արցախի կարգավիճակի առումով միակ հուսալի պահն այն է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա առաջիկայում եւ ստորագրված եռակողմ համաձայնությունն առնչվում է պատերազմի դադարեցմանը միայն: Եթե նախկինում մենք հայտարարում էինք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմումՙ ունենալով 7 ազատագրված շրջան եւ բանակցություններում ուժեղ դիրքեր, իսկ Ադրբեջանը դրա հետ չէր համաձայնվում, ապա հիմա առավել եւս չի համաձայնվի: Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ երկրի նախագահը: Հետեւաբար, առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության, գործնականում անհնար կլինի հասնել անգամ ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերակագնմանը եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Սակայն բարդ է կանխագուշակել, թե ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի՛ դիրքորոշումը առաջիկայում: Եթե միջանկյալ կամ փոխզիջումային լուծում համարվի Արցախի որեւէ կարգավիճակը Ռուսաստանի կազմում, ապա դա կլինի փրկություն արցախահայերի եւ Արցախի համար: Հակառակ դեպքում, Արցախի վերջնական հայաթափումից չենք խուսափելու: Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ պատերազմը չի ավարտվել: Այս հակամարտության մեջ ներգրավված կողմերից եւ ոչ ոք, անգամ Ադրբեջանը, որ հաղթանակ է տոնում, գոհ չէ արձանագրված արդյունքից:

Այսպես, Ադրբեջանը ցանկանում էր գրավել ամբողջ Արցախը, բայց Ռուսաստանը դա թույլ չտվեց: Բացի դրանից, Ադրբեջանը ստացավ նաեւ ռուսական ռազմական ներկայություն իրենը համարող տարածքում: Հայաստանը եւ Արցախը, որքան էլ որ ցավալի է այս պահին, պարտված կողմ են եւ միանգամայն բնական է, որ այս արդյունքի հետ չենք հաշտվելու: Ռուսաստանը դժգոհ է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումից եւ տարբեր քայլեր է անելու այն նվազեցնելու եւ իր դերակատարումը մեծացնելու ուղղությամբ: Թուրքիան նույնպես դժգոհ է: Նա ավելի մեծ ակնկալիքներ ուներ ավելացնելու իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես Սիրիայում դիրքերի որոշակի զիջումից հետո: Թուրքիան համառորեն ձգտում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ մասնակցել խաղաղապահ առաքելությանը Արցախում: Ռուսաստանը դրան դեմ է ու համաձայնվել է միայն ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի առկայությանը Արցախի տարածքից դուրս:Մեր խնդիրն այսօր Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների վերակագնումն է եւ մեր դերակատարման մեծացումը, որն, ինչպես արդեն նշեցինք, այսօր մոտեցել է զրոյի: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա Ռուսաստանի ազնիվ դաշնակիցը եւ մոռանա Արեւմուտքի հետ կապվող անօգուտ հույսերի մասին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այս պատերազմում կորցրածից ինչ-որ բան բան հետ բերելՙ գուցե նաեւ առանց պատերազմի: Սակայն դրա համար ՀՀ ներկայիս բարոյազրկված իշխանությունը պետք է հեռանա, հակառակ դեպքում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից ոչ միայն օգուտներ չենք կարող կորզել, այլ նաեւ կարող ենք նոր կորուստներ ունենալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարեփոխումները վստահվեցին պոպուլիստին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը. փորձագետ

14/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը 1948 թվականին իր պատերազմական օրագրում գրում էր՝ պատերազմը մեզ երկիր կտա

14/06/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

16/06/2025

Ադրբեջանի Հանրապետության ծովային սահմանից Բանդար Անզալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո, պաշտպանական ցանցը վճռական գործողություններ...

ԿարդալDetails

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

16/06/2025

Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդին սպանելու Իսրայելի ծրագրի վրա. Reuters

16/06/2025

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական