Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

Անահիտ Հովսեփյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Աքսել Ֆիշերին՝ մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկում

Երեկ առավոտյան Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը Ադրբեջանից կաշառք ստացած՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում պաշտոնական Բաքվի հրահանգները կատարող, քրիստոնյա- դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աքսել Է. Ֆիշերին դատապարտեց մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկման: Ֆիշերը, որ մինչեւ վերջ պնդում էր, թե «իր ձայնը չի վաճառել», մեղավոր ճանաչվեց, կաշառակերության փաստը ապացուցված համարեց դատարանը: ՔԴՄ նախկին պատգամավորն ավելի քան 30,000 եվրո տուգանք պետք է վճարի նաեւ: Դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ անդամ, գումար է ստացել Ադրբեջանից՝ երկրի դրական վարկը պահպանելու համար: Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի երեկ հրապարակած վճռի համաձայն, Ֆիշերին տրված 20,000 եվրո կաշառքը կբռնագրավվի: Բացի այդ, նա պետք է 12,000 եվրո վճարի զոհերի աջակցության բարեգործական հիմնադրամին, (մեղադրող կողմը 80 հազար էր պահանջել) եւ երկու տարի ժամկետով արգելվում է պետական որեւէ պաշտոն զբաղեցնել, ինչպես նաեւ ընտրվել, որեւէ խորհրդարանում պատգամավոր լինել: (Մեղադրող կողմը պահանջել էր երեք տարվա արգելք):

Դատարանը հետեւել է մեղադրող կողմի փաստարկներին: Մյունխենի դատախազության հետաքննության համաձայն՝ Ֆիշերը տարիների ընթացքում տասնյակ հազարավոր եվրո է ստացել: Դրա դիմաց դրական ելույթներ է ունեցել Ադրբեջանի մասին, գաղտնի փաստաթղթեր է տրամադրել այդ երկրին: Մեղադրող կողմը պահանջել էր մեկ տարի ութ ամիս պայմանական ազատազրկում: Դատախազությունը նաեւ պահանջել էր 100,000 եվրոն գերազանցող դրամական վճարումներ: Ֆիշերի պաշտպանները ցանկանում էին դատավարությունը ձգձգել՝ սպասում էին վաղեմության ժամկետը լրանալուն: Դատավճռի պատճառաբանության մեջ նախագահող դատավոր Յոխեն Բյոզլը նշել է, որ Ֆիշերն առնվազն 2011 թվականի սկզբից ստացել է ընդհանուր առմամբ 79,000 եվրո կանխիկ վճարում: Սակայն, Ադրբեջանից Ֆիշերին փոխանցված այս վճարումները քրեական հանցագործություն են համարվել միայն 2014 թվականի սեպտեմբերից՝ ԳԴՀ նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո: Դրանք հիմք են հանդիսացել կայացված դատավճռի համար: Ֆիշերը կալանքի տակ էր դեկտեմբերի 22-ից ի վեր, քանի որ բազմիցս չէր ներկայացել դատական նիստերին: Նախագահող դատավորը հայտարարել է, որ մեղադրյալին դատավարության ընթացքում կալանքի տակ պահելը խիստ արտասովոր է, սակայն այլ ելք չի եղել: Դատարանը շեշտել է, որ վաղեմության ժամկետը լրանալու էր մարտ ամսին:

Պաշտպանական կողմը եզրափակիչ ելույթներում սուտ եւ անհիմն է որակել մեղադրանքը, շեշտել, որ հետաքննությունը կողմնակալ է եղել, պահանջել է արդարացում: Ակսել Է. Ֆիշերը Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում արտասանած եզրափակիչ խոսքում հաստատել է, որ ինքը «կաշառակեր չի եղել եւ Ադրբեջանի շահերին ի նպաստ չի գործել»: Մեղադրյալը շեշտել է, որ ինքը «20,000 եվրո կամ նման բան չի ստացել», «զրպարտել են»: Ֆիշերը վերջին չորս շաբաթներն անցկացրել է Մյունխեն-Շտադելհայմ բանտում՝ նախնական կալանքի տակ, քանի որ  բազմիցս առանց պատճառաբանության չէր ներկայացել դատական նիստերին: «Transparency International Germany» հակակոռուպցիոն կազմակերպությունը նրան մեղադրել էր դատավարությունը միտումնավոր հետաձգելու համար, որով ակնկալում էր վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ խուսափել պատժից: «Ազգի» 2025-ի համարներում պարբերաբար անդրադարձել ենք մեկ տարի առաջ հունվարին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում Ադրբեջանից կաշառառության գործով 4 անձանց դատավարությանը: Հիվանդության պատճառով Ֆիշերի գործն առանձնացվեց  մյուսներից, քանի որ այդ պատճառաբանությամբ բացակայում էր նիստերից: Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնեա-սոցիալական կուսակցության անդամ Էդուարդ Լինթներն 2025-ի ամռանը դատապարտվեց ինն ամսվա պայմանական ազատազրկման: Լինթները վճիռը բողոքարկել է՝ դիմելով Կարլսռուեի դաշնային դատարան:

Մեր կարծիքով, մեղմ պատժի արժանացան Ադրբեջանից կաշառառու գերմանացի քաղաքական գործիչները, այդուհանդերձ մեկ տարի շարունակ Մյունխենի դատարանում դատապարտվում էր Ադրբեջանը, նրա քաղաքական համակարգը, ներկա ղեկավարությունը: Գերմանիայի դատախազությունը հատորներով փաստ է կուտակել, ո՞վ գիտե՝ հարմար պահի միգուցե այլ հանցագործներ, ոճրագործներ էլ կանգնեն դատարանի առաջ: Իսկ ադրբեջանական աղբյուրները դատավարության մասին լռում են, նրանց գերմաներեն լրահոսը հունվարի 16-ից ի վեր ողողված է «Սոքարից» ԳԴՀ եւ Ավստրիա հասնող գազի առաքման փաստով: Գազն ու նավթը մի օր կվերջանա, կամ՝ կխլեն… Ադրբեջանի հերթը դեռ չի եկել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը` dpa-ի

Նախորդ գրառումը

Տեղեկություններ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված վնասների մասին

Հաջորդ գրառումը

Գնացքի հետեւից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս մսաղացում հայտնվելու են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ներկա իշխանավորների համար հովանոց են պահում. Վարդան Բալյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Գնացքի հետեւից

Լրահոս

«Green Rock» բարեգործական հիմնադրամը կաշխուժացնի Դիլիջանի մշակութային կյանքը

08/07/2026

«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին։  «Green Rock» բարեգործական հիմնադրամի տնօրեն Եկատերինա...

Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

08/07/2026

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ «Մենք ուշադրություն դարձրել...

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

08/07/2026

Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի. Արման Աբովյան

08/07/2026

Սա արդեն իսկապես հետաքրքիր է։ Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն...

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները․ հայտարարություն. «Մայր Հայաստան»

08/07/2026

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

08/07/2026

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական