Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մարաղայում հայերի կոտորածը բացարձակ ցեղասպանություն էր». Բակուր Կարապետյան

10/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1992 թվականի ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցավ հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածը։

Ադրբեջանցի զինվորականները գյուղը գրավելուց հետո, բազմաթիվ երեխաների, ծերերի, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց դաժանաբար սպանել, այրել կամ գերեվարել էին։

«Շուշի հիմնադրամի» նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը 2013 թվականին, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ ռուսալեզու մեկ գրքով հրատարակել էր Մարաղայի և Մարգուշավանի հայ բնակչության կոտորածի վերաբերյալ բոլոր մանրամասներն ու վկայությունները։

Բակուր Կարապետյանը ծնունդով Մարգուշավանից է, սովորել է Մարաղայի դպրոցում։ 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Մարաղայի կոտորածը երկրորդ Հայոց ցեղասպանությունն էր, որն իրականացվեց ադրբեջանցիների ձեռքով։

«Մարգուշավանը և Մարաղան Մարտակերտի շրջանում իրար կպած գյուղեր են, սակայն տարբեր ճակատագրեր ունեն։ Մարաղայի բնակիչները Մարաղայում հաստատվել են 1828 թվականին, նրանք եկել են Պարսկաստանի համանուն քաղաքից։ Իսկ Մարգուշավանը հիմնվել է 1914 թվականին նավթարդյունաբերող, հայ ազատագրական պայքարի հերոս Յուզբաշևի կողմից։ Ադրբեջանցիները միշտ աչք են ունեցել հայկական այն տարածքների վրա, որոնք տափաստանային են եղել, այս դեպքում ևս նրանք միշտ աչք են ունեցել Մարգուշավանի ու Մարաղայի վրա, երկուսն էլ շատ հարուստ գյուղեր են եղել, որտեղ ամեն ինչ աճում էր, բերքատվությունը հարուստ էր։ Կարելի էր ասել, որ Մարաղան Արցախի աչքն էր»,- պատմեց նա։

Շարունակելով՝ Բակուր Կարապետյանը նշեց, որ 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան շարժումը, Մարգուշավանում և Մարաղայում բնակիչներն ապաստարաններ էին սարքել, դիրքեր փորել, որպեսզի ադրբեջանցիները գյուղ չմտնեն, չթալանեն ու չսպանեն։

«Ադրբեջանցիները թշնամանքով էին տրամադրված ոչ միայն ամբողջ Արցախի, այլև Մարգուշավանի ու Մարաղայի նկատմամբ, ամեն ինչ անում էին, որպեսզի հայերն այն լքեն, ու իրենք տիրանան գյուղի հարստություններին։ Մարաղայից 3 կմ հեռավորության վրա գտնվում էր այժմյան Թարթառ գյուղը։ 1992 ապրիլի 10-ի առավոտյան, երբ ադրբեջանական բանակի զինվորները մտան Մարաղա, մարտեր սկսվեցին ամենուրեք, հայկական զինուժը չկարողացավ դուրս մղել թշնամուն, որից հետո նահանջ եղավ, այդ ընթացքում ոչ բոլորը հասցրեցին դուրս գալ գյուղից։  Ապաստարաններում մնացածները չէին հասցրել դուրս գալ, երբ հայկական կողմին հաջողվել էր նորից հետ վերցնել գյուղը, ապաստարաններում եղած մարդիկ բոլորը սպանված էին եղել։ Ադրբեջանցի գրոհայիների հետ գյուղ են ներխուժում նաև թալանչիները, գյուղից տանում ամեն ինչ։ Թշնամին ապաստարանների տեղն իմանալով՝ մարդկանց հանել է փողոց ու տանջամահ անելով՝ սպանել։ Օրինակ, դեպք է եղել, երբ գյուղի բնակիչներից մեկին՝ Բորիկին, կապել են ծառին և ծառի հետ միասին սղոցել։ Երբ հայկական զինուժը նորից գյուղ է մտնում, չորս կողմն այրված դիեր է տեսնում»,- պատմեց նա։

Բակուր Կարապետյանի բնորոշմամբ՝ այս ամենը բացարձակ ցեղասպանություն է։

«Հարևան ունեինք, նա անասնաբույժ էր, ադրբեջանցիներն անասնաբույժ չունեին, նա  գնում էր ադրբեջանական գյուղեր, նրանց շներին, կովերին, ընտանի կենդանիներին բուժելու։ Նրան այդ գյուղերում բոլորը լավ ճանաչում էին։ Երբ ադրբեջանական զինուժը մտել էր գյուղ, ընտանիքի անդամները նրան ասել էին՝ պետք է գյուղից շտապ հեռանան, բայց վերջինս ասել էր, թե իրեն բոլորը ճանաչում են, իրեն ով ինչ կարող է անել։ Ադրբեջանցիները հենց մտնում են գյուղ, նա տնից դուրս է գալիս և գնում նրանց մոտ խոսելու, բայց չի հասցնում՝ միանգամից գլուխը կտրում են։  Իմ հրատարակած գրքում բոլորի անուն-ազգանունները կան»,- ընդգծեց նա։

Ապրիլի 10-ին Մարաղայում թշնամին սպանում է 58 խաղաղ բնակչի, Մարգուշավանում՝ 29 մարդու, այնուհետև 47 հոգու էլ գերեվարում են, նրանք հիմնականում մահանում են, վերադառնում են միայն 2-3 հոգի, որոնք վկայում են, որ մյուսներին պարզապես տանջամահ անելով՝ թշնամին սպանել է։

Ըստ մեր զրուցակցի՝ վերջին շրջանում թշնամու վայրագությունների մասին պետական մակարդակով չի բարձրաձայնվում, այդ ամենն անում են հատուկենտ անհատներ։

«Երբ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածում ու բացառում ուժի միջոցով հարցերի լուծումը, մենք հո գիտե՞նք, որ Ադրբեջանի դեպքում դա անհնար է, Արցախի 44-օրյա պատերազմը դրա ապացույցն է։ Համանախագահող երկրները պետք է բացահայտ ասեն ճշմարտությունը, տեր կանգնեն ճշմարտությանը։ Մենք մեր տարածքները պետք է հետ պահանջենք՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքները։ Նաև պետք է հաշվի առնել, որ, եթե մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը Մարաղայի, Արցախի 44-օրյա պատերազմում թշնամու վայրագություններին պատշաճ գնահատական տա, մենք պետք է պետականորեն աշխատենք այդ կառույցների հետ։ Ինձ շատ էին հարցնում, թե ինչու եմ գիրքս ռուսերենով տպագրել, որպեսզի այն դրսում հասանելի լինի, կարդան, ծանոթանան»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրականացրած Խոջալուի դեպքերը բարդում է  հայկական կողմի վրա, դրանց մասին բարձրաձայնում է, իսկ հայկական կողմը վերջին շրջանում գրեթե ոչինչ չի անում։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ. քիչ անց այն կվնասազերծվի

Հաջորդ գրառումը

Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովինար» ջրամբարը․ 10 ժամից ավելի ջրասուզակներն ու փրկարարները որոնում են նրան. Shamshyan.com

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովինար» ջրամբարը․ 10 ժամից ավելի ջրասուզակներն ու փրկարարները որոնում են նրան. Shamshyan.com

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական