Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Ինչպես կարելի է երջանիկ լինել, երբ հարևանդ թշվառ վիճակում է”. Հայտարարել է ադրբեջանցի գրող Այլիսլին

17/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
 Այդ մասին մարտի 13-ին գրել է Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթը: Ըստ շաբաթաթերթի Աքրեմ Այլիսլին անցյալ տարվա դեկտեմբերին “PEN” Ամերիկայի հետ “Columbia” համալսարանի համատեղ ջանքերով հրավիրված միջոցառման ընթացքում պատասխանել է աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ ընթերցողների հեռակապով ուղղած հարցերին, որոնց մի զգալի մասը վերաբերում է ղարաբաղյան վերջին պատերազմին: Նրա պատասխանները անգլերեն թարգմանությամբ մասնակի հրապարակվել է  “Los Angeles Review of Books” ինտերնետային հանդեսի փետրվարի 27-ի համարում:
 Նախքան Այլիսլիի պատասխաններին անդրադառնալը, նշենք, որ նա արդեն 5 տարի շարունակ Բաքվում ապրում է տնային կալանքի պայմաններում: 2 013-ին հրապարակավ այրել էին նրա վեպերը, նախագահ Ալիևը նրան զրկել էր “ժողովրդական գրող” տիտղոսից, 2016-ի մարտին գրողների միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար Վենեդիկ մեկնելիս, 79 տարեկան հասակում Բաքվի օդակայանում ձերբակալվել էր, անհիմն մեղադրանքներով կանգնել դատաստանի առջև: Նա, ի պատասխան թղթակցի հարցին, ասել է, որ իր ստեղծագործություններից ամենասիրածը “Քարե երազներ” վեպն է, ապա շարունակել. “Թեև այդ վեպը համարում են հայերին նվիրված, սակայն ես դա գրել եմ ադրբեջանցիների համար: Գրել եմ, որ չայրվեն կամուրջները մեր երկու ժողովուրդների միջև: Որքան էլ մենք թյուրքական ժողովուրդ, լինենք, բնիկ կովկասցիներ ենք: Մեր մտածելակերպը ոչ թե թյուրքական է կամ միջինասիական է, այլ կովկասյան”:
 Ի պատասխան թղթակցի. “ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմից հետո, երբ Ղարաբաղում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, Դուք ինրպե՞ս եք պատկերացնում երկխոսության վերահաստատումը երկու ժողովուրդների միջև ” հարցին Այլիսլին ասում է. “Հայ ժողովուրդը լուրջ տրավմա ապրեց: Ցանկանում եմ, որ նա շուտափույթ հաղթահարի այդ տրավման: Թվում էր, թե վերջին պատերազմում բոլորը պատրասվում էին օգնել Հայաստանին, սակայն ոչ մի օգնություն չցուցաբերեցին: Եթե չլիներ ռուսական բանակը և ռուս խաղաղապահները չմտնեին Ղարաբաղ, կարծում եմ այնտեղ տեղի կունենար սարսափելի կոտորած: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ, սակայն Հայաստանը շատ խորը վերքեր ստացավ: Այդ վերքերը կարող է ապաքինել միայն հայ ժողովուրդը: Հայ առաջնորդները ֆանատիկ հայրենասիրությամբ ամենևին հետ չեն մնում մեր որոշ առաջնորդներից: Հայերը չպետք է վստահեին իրենց քաղաքական ղեկավարներին: Հավատացած եմ, կան ադրբեջանցիներ, որոնք հայերին մաղթում են, որ շուտափույթ հաղթահարեն իրենց առջև ծառացած խնդիրները: Յուրաքանչյուր կառավարություն ազգային շահերից է խոսում: Ի՞նչ շահ: Եթե դու մարդ ես, իսկ հարևանդ թշվառության մեջ, ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել”:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Janssen-ի պատվաստանյութը հնարավոր է ևս կողմնակի ազդեցություն ունի․ Շվեդիայի դեղամիջոցների կարգավորիչ

Հաջորդ գրառումը

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են “քրիստոնեության պատմության հնագույն վանքը”

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են “քրիստոնեության պատմության հնագույն վանքը”

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական