ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը իր ՖԲ գրառմամբ անդրադարձել է տարածաշրջանում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակին։
Տավուշյան ռազմական բախումներից հետո, մեր սահմանների երկայնքով և Արցախի ուղղությամբ հստակ հասունանում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։Համենայնդեպս Թուրքիան և Ադրբեջանը արագացրած տեմպերով անցկացնում են նախապատրաստական աշխատանքներ պատերազմի վերսկսման ուղղությամբ։ Ընդ որում պետք է ֆիքսել, որ իրենք շատ ակտիվ աշխատում են թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական և թե՛ դիվանագիտական ճակատներում։Թվարկենք մի քանի գործոն և ազդակ, որոնք թույլ են տալիս հիմնավորել վերանշյալ պնդումները։
1. Թուրքիան օգոստոս ամսվա ընթացքում, համատեղ զորավարժությունների պատրվակով տեղակայել է Ադրբեջանում (+ Նախիջևան) մի քանի հազար թուրք զինվորականներ և ծանր հարձակողական դասի զինատեսակներ (մարտական զրահամեքենաներ, համազարկային համակարգեր, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ)։ Մինչ օրս գետ մեկ թուրք զինվոր կամ ռազմական տեխնիկայի միավոր դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից։
2. Վերջին ամսվա ընթացքում աննախադեպ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականների մեջ, ընդ որում հաճախ նմանատիպ հանդիպումներ տեղի է ունենում լուռ ռեժիմով, առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի։ Զուգահեռ Թուրքիայի ռազմական և քաղաքական վերնախավը շատ հստակ հայտարարում է, որ պատրաստ է “կիսել” Ադրբեջանի հետ ամբողջ խնդիրների ծավալը, որը վերաբերվում է հայկական գործոնին, այսինքն համարենք, որ թուրքերը բացահայտ պատրաստ են ռազմական միջամտություն անել ադրբեջանցիներին պատերազմի վերսկսման դեպքում։
3. Արդեն տևական ժամանակ է, ինչ հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոնները հրապարակում են տեղեկություններ, որ Թուրքիան հավաքագրում է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների անդամներին՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնկալվող պատերազմին մասնակցելու համար։Այդ գրոհայինները հավաքագրվելուց հետո, տեղափոպվում են Ադրբեջանի տարածք։
4. Զուգահետ թուրքական և ադրբեջանական մամուլում շատ ակտիվ պտտվում է ապատեղեկատվություն, իբր Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Թուրքական ապատեղեկատվության նպատակն է տեղեկատվական առումով նախապատրաստել մեր դեմ թուրքերի պատերազմի մեջ ներգրավվելու ցանկությունը, այսինքն թուրքերը պատրաստվում են կրկին շահարկել քրդական վտանգի չեզոքացման գործոնը, արդեն՝ հայկական ուղղությամբ։
5. Եվ իհարկե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, առ այն թե բանակցությունները Արցախի հարցի շուրջ փաստացի տապալծված են+Հայաստանը՛ իբր պատրաստվում է սադրել պատերազմ և Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում վարել բանակցություններ զուտ բանակցություների փաստը արձանագրելու համար։Ալիևը կրկին վերահաստատեց ,որ “արցախյան հարցը ” իրենք տեսնում են միայն իրենց տեսլականի ներքո, ինչը փաստացի նշանակում է կրկին Արցախի զավթումն և հայկական բնակչության ոչնչացումը։ Դրա հետ մեկտեղ Ալիևը կրկին հայտարարեց, որ Ադրբեջանը դիտարկում է Հայաստանի տարածքը, որպես իրենց “պատմական տարածքներ”։
Մի խոսքով, արցախյան ուղղությամբ շատ հստակ հասունանում է լարվածություն, սակայն այս անգամ թուրքական ռազմական ռեսուրսի ուղղակի ներգրվածության ։Իսկ մենք թե ի՞նչ պետք է անենք ստեղծված իրավիճակում, այդ մասին հաջորդիվ…