Երեք ամիս շարունակ ես ասում էի, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի իրավիճակային դաշնակիցն է

152

Старше Эдды

Շատերն են հիմա քննարկում Փաշինյանի հարցազրույցը: Հատկապես այն հատվածը, որտեղ նա խոսում է չաշխատող Իսկանդերի մասին: Մարդիկ կարծես բացել են իրենց աչքերը՝ ասելով, թե իբր Փաշինյանը դիտավորյալ փչացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ անուղղակիորեն մեղադրելով նրան պարտության մեջ: Երեք ամիս շարունակ ես ասում էի, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի իրավիճակային դաշնակիցն է: Եվ նա կարող է պահպանել իր իշխանությունը, հույս դնելով միայն նրանց վրա: Հերթական  թշնամական ելույթը Մոսկվայի հասցեին, ընդ որում, կատարված անձամբ Փաշինյանի կողմից (նախկինում նա այդպիսի հարձակումներն իրականացնում էր իր հովանավորյալների միջոցով) խոսում է մեկ բանի մասին՝ նա դիմել է բացահայտ ռիսկի։ Հիմա միակ բանը, որ նա կարող է անել իշխանությունը պահելու համար՝ հայտարարել Մոսկվայի դավաճանության մասին և պահանջել անհապաղ դուրս բերել Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան: Եվ շարունակել հանձնել այն ամենը, ինչ կարելի է դեռ հանձնել։ Ոչ մի այլ դեպքում Ալիեւը չի պահի Փաշինյանին իշխանության ղեկին: Հայաստանը պետք է ամբողջովին նսեմացնել, որպեսզի գոնե մոտակա 20 տարիներին նույնիսկ չկարողանա մտածել Վերանվաճման մասին: Եվ ամենակարևորը, ինչի մասին ես գրել էի, հենց Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, պետք է դառնա գործող հենակետ Իրանի հետ հիպոթետիկ հակամարտության դեպքում: Երբ ես առաջին անգամ գրեցի այս մասին, մարդիկ չէին հավատում ինձ: Հիմա նայեք և մտածեք, թե ով կկանգնի Հայաստանում, եթե Փաշինյանին հաջողվի պահպանել իր իշխանությունը՝ միևնույն ժամանակ վերջնականապես խզելով հարաբերությունները Մոսկվայի հետ: Ով չի հասկանում, թող նայի քարտեզին: Դա խնդիր չէ՝ ինտերնետում տեղադրված է: Հայերի հայացքը շրջվեց դեպի Ֆրանսիա, որը որոշեց օգնել և իր ռազմական զորախումբը տեղակայել Հայաստանում: Ինձ ուղղակի հետաքրքիր է․ արդյո՞ք հայերն իսկապես կարծում են, որ Արտասահմանյան լեգեոնը կպաշտպանի հանրապետության սահմանները, օրինակ՝ բազմաչարչար Դավիթ Բեկը, որի մասին ես այդքան խոսում եմ:

Ես այս ամենը գրում եմ ոչ թե Փաշինյանի մարգինալ հոտի, այլ նրանց համար, ովքեր տատանվում են։

Ուղղակի կարդացեք նրա հարցազրույցը և երբ վաղը զենքով գնաք Նիկոլ Վովաևիչին վրդովված քաղաքացիներից պաշտպանելու, ապա մտածեք դրա մասին: Հավանական է, որ շուտով ձեր հանրապետությունն այնքան կփոքրանա, որ ամբողջությամբ կտեղավորվի Արարատյան դաշտի այն հատվածի սահմաններում, որը դեռ վերահսկվում է Հայաստանի կողմից: Մանավանդ, որ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կատարում է բոլոր բանավոր պայմանավորվածությունները, նույնիսկ եթե նման պայմանավորվածություններ չեն եղել՝ բոնուսով։  Նիկոլ Վովաեւիչ Բոնուսանյան։

Թարգմ․՝ Զ․Մ․