Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն օր հունվարի 11 է

10/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միքայել Մինասյանը իր ՖԲ էջում գրում է, –

Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ երկիրը մատաղացու գառան պես շունչը պահած քննարկում է, թե ի՞նչ է լինելու հունվարի 11-ին ու էլ ի՞նչ է ստորագրելու և հանձնելու Նիկոլը։

Մեծ մասը քննարկում է սարսափած, մի մասն էլ՝ հույսով։ Կարծես մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի վատ բան չէր եղել, Նիկոլը ոչինչ չէր ստորագրել և մնացել է ընդամենը պատվով դուրս գալ այս փորձությունից ու դրանից հետո լավ կլինի։ Այս անմեղ ու անտրամաբանական լավատեսությունը ժպիտ է առաջացնում և հաստատում. մարդ էակը միշտ հույս ունի։

Իսկ լացս գալիս է, որովհետև այդ հույսը կուրացնում է՝ տեսնելու դաժան իրականությունը։ Հասկանալու, որ նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ ամիս ոչինչ չանելով, իսկ հետո Նիկոլին թողնելով իշխանության, մեր ամեն օրը լինելու է հունվարի 11 և այդպես էլ շարունակվելու է։ Որքան էլ պարզունակ հնչի, գուցե ծանոթ կամ ծեծված միտք թվա, բայց սա է ճշմարտությունը. քանի դեռ Նիկոլը վարչապետ է, ամեն ինչ ոչ միայն վատ է լինելու, ոչ միայն չի շտկվելու, այլև էլ ավելի է վատանալու։

Իսկ ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը։

Նախ՝ Ռուսաստանին։ Մոսկվան արձանագրեց, իսկ հունվարի 11-ին կվավերացնի, որ Հարավային Կովկասի միակ ռեգիոնալ ուժն է, որն ունի քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական տեսլական։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այստեղ հակամարտությունները կարգավորող և խաղաղություն պարտադրող միակ տերությունն է։ Որքան էլ ցավալի լինի ճշմարտությունը, բայց Ռուսաստանը նիկոլական Հայաստանին, հետևաբար մեզ բոլորիս փրկեց ֆիզիկական ոչնչացումից։ Եվ դա փաստ է։ Ռուսաստանը կանխեց պատերազմի ցամաքային ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսական զորքը կանգնեց Հայաստանի հարավի սահմանի ամբողջ երկայնքով, դիվանագիտական և ռազմական ակնհայտ սպառնալիքով կանխեց Թուքիայի ներխուժումը, իսկ ՌԴ նախագահը Ալիևին ստիպեց ստորագրել զինադադարի հայտարարությունը՝ կապիտալիզացնելով Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ գործոն:

Հունվարի 11-ը պետք է Թուրքիային և Ադրբեջանին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված գաղտնի փաստաթղթի ամենաչձևակերպված և կարևոր կետերից մեկը 9-րդն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման և Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք ունենալու մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ ունի ժամկետ և իմպլեմենտացիայի հերթականություն՝ բացառությամբ այդ կետի։ Որովհետև 9-րդ կետից բացի Թուրքիան ու Ադրբեջանը դե ֆակտո հասել էին իրենց ուզածին ու վերջին 2 ամիսներին բարելավեցին ինչ կարող էին՝ վերցնելով նոր գյուղեր, գծելով նոր սահմաններ, չվերադարձնելով գերիներին։ Թեև ամենամեծ նվերը Թուրքիային և Ադրբեջանին մատուցեցին հայաստանցիները։

Չհեռացնելով Նիկոլին իշխանությունից՝ հայաստանցիները Թուրքիայի և Ադրբեջանի համար բացեցին հնարավորությունների նոր պատուհան՝ կյանքի կոչելու իրենց ամենամեծ նպատակը։ Գերխնդիր, որը 100 տարի չէին կարողանում լուծել, իսկ հիմա ունեն այն իրագործելու եզակի շանս՝ ի դեմս իշխանության համար ամեն ինչի համաձայնող Նիկոլի։ Հետաքրքիր է, որ 9-րդ կետը ձևակերպումներով լղոզած, առանց հստակության շարադրած ռուս դիվանագետը այդպես էր վարվել, վստահ լինելով, որ Հայաստանը դեմ կլինի այս կետին, և մինչև նոր բանակցային ռաունդ կներկայանա ոչ թե դավաճան Նիկոլով, այլ նոր դեմքով։ Բայց ստացվեց այնպես, որ հայաստանցիների մի մասի համար կարևոր էր ոչ թե Մեղրին, այլ թե որքանով է նպատակահարմար Նիկոլին Վազգեն Մանուկյանով փոխարինելը։ Սա հասկացան նաև Թուրքիան ու Ադրբեջանը, և Մեղրիի հանձնումը միանգամից դարձրին մոսկովյան  հանդիպման օրակարգի գլխավոր հարցը։ Իհարկե, փաստաթղթում ուղիղ չի ասվի Մեղրին հանձնելու մասին և անգրագետների համար դա կփաթեթավորվի գեղեցիկ բառերով։ Ավելին, կստեղծվի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով, որը պետք է այդ պայմանավորվածություններին տա միս ու արյուն։

Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։  Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։

Հունվարի 11-ի հանդիպման երրորդ կողմը Նիկոլն է։ Ես միտումնավոր չեմ գրում Հայաստանը։ Որովհետև մեր երկրի համար սա մահաբեր հանդիպում է՝ աղետալի հետևանքներով։ Սա ազգային ողբերգություն է և պետական ֆիասկո։ Այդ պատճառով այս հանդիպման օգտակարությունը մեր երկրի համար զրոյական է։ Իսկ Նիկոլի համար՝ ոչ։ Նիկոլը Մոսկվա է գնում իր իշխանությունը պահելու հույսով։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել ու հանձնել, ստորանալ տեսախցիկների առաջ, սեղմել իր ազգի զավակներին սպանողի ձեռքը, պատրաստակամությամբ կատարել բոլոր ստորացուցիչ կետերը, խոստանալ ժամկետներ, խաբել սեփական ժողովրդին՝ միայն մեկ պայմանով. որ մնա իշխանության։

Նա գնում է Մոսկվա, որ իր թիմին ցույց տա, թե իրեն դեռ ընդունում են, իր ձեռքը սեղմում՝ դրանով իսկ փորձելով մեղմել արտահոսքը թիմից։ Նա Մոսկվա է գնում իր անգրագետ ընտրազանգվածին ցույց տալու, թե Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ։ Նա Մոսկվա է գնում, որ Մեղրիի հանձնումը լղոզի գեղեցիկ բառակապակցություններով, սկզբում գրի Նախիջևանի սահմանը բացելու մասին, իսկ դրանից առաջ բերի գերիների վերադարձի կետը (հիշեցնեմ, որ դա պետք է արվեր դեռ նախորդ փաստաթղթով)։

Նիկոլը գնում է Մոսկվա, որ օգտագործելով Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, փորձի հասկանալ Մոսկվայի վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որի դիմաց Նիկոլը Թուրքիային խոստացել է հրաժարվել Ցեղասպանությունից և դրա համար պայքարից։

Հետևաբար, հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ։ Հունվարի 11-ը ոչնչով չի տարբերում այսօրվանից՝ հունվարի 10-ից։ Սովորական օր է, մեր համաժողովրդական թուլամորթության հերթական ապացույցը։

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլը դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։

Ահա սա է լինելու հունվարի 11-ին, և սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Նիկոլի ակնկալիքները՝ մոսկովյան այցին ընդառաջ։ Այս հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկրի հակառակ կողմը կամ հակահայաստանը

Հաջորդ գրառումը

Այն վայրերում, ուր մահը…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը
culture

Այն վայրերում, ուր մահը...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական