Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում գենետիկական ռեսուրսների պահպանությունն է

Ստեփան Պապիկյան
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
67
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության եւ կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը՝ նվիրված բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ հարցերին: Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարեւորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են: Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին եւ ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի եւ գյուղատնտեսության անվտանգային հարցերը: Սակայն բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի եւ գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից: Հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը:

Գիտնականների կարծիքով անհրաժեշտ է պահպանել ոչ միայն մեր վայրի ֆլորան, այլ նաեւ Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծված հազարավոր մշակովի բույսերի տեսակները` վերջին տարիներին խաղողի գենոմիկայի ասպարեզում կատարված լայնածավալ աշխատանքները: Անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

«Բազմաթիվ երկրներում վայրի խաղողն ընդգրկված է Կարմիր գրքում, իսկ մեզ մոտ անգամ վտանգված չի համարվում»,- նշեց Ք. Մարգարյանը:

Ուրախալի է, որ միջազգային տվյալների բազայում 363 գենոտիպեր է գրանցվել որպես հայկական տեղածին սորտեր, բնօրրանը՝ Հայաստան: Քննարկմանը մասնակցեցին նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտահետազոտական կենտրոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի հետազոտությունների բաժնի, «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի, «Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ի , ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի , ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի , ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի, ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղի աշխատակիցները: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն եւ երկարաժամկետ պահպանմանը, բուսական նյութի արտահանման կառավարմանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100 դրամ վճարումները չեք կարողանում վերահսկել, ուղեվա՞րձն եք թանկացնում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական