Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ ոտնահարված են ուսուցչի իրավունքները, կրթության որակի բարելավման հույս չպետք է փայփայենք

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆբ-յան էջում  կարեւոր հարցի շուրջ գրառում էր կատարել՝ անդրադառնալով դպրոցականներ ունեցող ծնողների դրսեւորած վարքագծին ու  գործելակերպին: Մեջբերեմ մի հատված.

«Ծնողների համար վաղուց էի ուզում գրել, որպես ծնող:

Սիրելի՛ ծնողներ, մենք հաճախ բողոքում ենք դպրոցից: Այդ բողոքների արդարացիությունը չեմ ուզում քննարկել:

Ուզում եմ խոսել մեր՝ ծնողներիս հաճախ հանդիպող վարքի մասին:

Մեզնից շատերի առաջին հարցը դպրոցից տուն դարձող իրենց երեխային լինում է՝ ինչ ես ստացել: Երկրորդ հարցը՝ բա էսինչը ինչ էր ստացել: Բա ինչու էր էսինչը էսքան ստացել, իսկ դու՝ էսքան: Ու չնկատելով՝ մեր երեխաներին դարձնում ենք գնահատականի գերի, երբ ամեն ցածր ստացած միավորից հետո նրանք սկսում են սթրես ապրել, ասես կյանքի ամենակարեւոր հարցը: Կամ, որ ոչ պակաս վատ է, երեխայի ու սովորելու մեջ սկսում ենք ձեւավորել մի անհաղթահարելի հեռավորություն եւ օտարություն»:

Անդրադարձին վաղուց էի սպասում ու ոչ միայն տիկին Անդրեասյանի կողմից: Այս հարցը պետք է դառնա կրթական ոլորտն ուսումնասիրող փորձագետների, հոգեբանների, սոցիոլոգների ու, ընդհանրապես, բոլոր նրանց հետաքրքրությունների ու ուսումնասիրությունների տեսադաշտում, որոնք մտահոգված են եւ ցանկություն ունեն սատար կանգնել, նպաստել կրթական միջավայրում հանդիպող անցանկալի ու չսպասված տեղից դուրս ցցված խութերի վերացմանը:

Ինչ խոսք, ուսումնական գործընթացն իրականացվում է ոչ միայն աշակերտ-ուսուցիչ շաղկապված փոխհարաբերության շնորհիվ, այլ նաեւ կամա թե ակամա այս գործընթացի  մասնակիցները դառնում են ծնողները:

Ծնողների ներգրավվածությունն առանձնահատուկ նշանակություն ունի հենց աշակերտների հաջողության գործում: Ինչպիսին էլ լինի ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, միեւնույն է՝ ծնողի մասնակցությունն ուսումնական գործընթացին թողնում է աշակերտի զարգացվածության վրա արդյունավետ ազդեցություն:

Հարց է առաջանում. իսկ ծնողների ներգրավվածությունն ի՞նչ չափով եւ ինչպե՞ս պետք է իրականացնել: Այս դեպքում նրանք օգնո՞ւմ, թե՞ խանգարում են ուսումնական գործընթացի անխոչընդոտ կազմակերպումն իրականացնելու արդյունավետությանը:

Ինչպես տիկին Անդրեասյանն է նշել, իսկապես ծնողներ կան, որոնք անչափ հետաքրքրված են երեխայի գնահատականներով: Առաջին իսկ պահից մտահոգվելու ոչինչ չի նկատվում, բայց հարց է՝ նրանց նպատակը լսած բարձր գնահատակա՞նն է, թե՞ երեխայի ձեռք բերած գիտելիքի ծավալը, կատարած աշխատանքի համար արդարացի գնահատումը: 

Հիշողությունն ինձ իմ դպրոցական տարիները հասցնելով՝ հաճախ համեմատությունների է հանգեցնում դպրոցական տարեկիցներիս եւ այսօրվա նույն տարիքի դպրոցականների միջեւ:

Դարի փոփոխությունը կտրուկ փոխել է երեխաների պահանջներն ու համոզմունքները: Այսօրվա երեխան համարձակ է, աներկյուղ, գերազանց գիտի ու պաշտպանում է իր եւ իր ծնողների իրավունքները, բայց երբեմն նմանատիպ համարձակությունը, դիմացինի իրավունքների ոտնահարումը դուրս է գալիս նախատեսված սահմանագծից՝ փոքր խնդիրները դարձնելով ավելի կնճռոտ ու անլուծելի: Երբեմն նման իրավիճակներում  այդ երեխաների ծնողներն անգամ հայտնվում են սեփական երեխայի լարած թակարդում՝ թիրախավորելով ուսուցչին:

Բարձր գնահատական սիրող ծողների առջեւ չաշխատող երեխաներն իրենց վաստակած ցածր գնահատականների պատճառները թաքցնելու նպատակով ունեն արդարանալու մշակած, դյուրին ու «արդյունավետ» մեթոդներ՝ չարածի մեղքը բարդելով ուսուցչի վրա: Հիմնավորումները մեկը մեկից սրտաճմլիկ են ու «ցավ» առաջացնող. «Ես անդադար ձեռք էի բարձրացնում, բայց ոչ մի ձեւով ուսուցիչն ինձ չհարցրեց: Ես այնքան լավ պատասխանեցի դասը, բայց ուսուցիչն ինձ մտածված ցածր նշանակեց: Կամ՝ ես դասարանում միակն էի, որ ուսուցիչն ինձ անցած թեմաներից հարց տվեց ու իջեցրեց գնահատականս:»

Կարելի է անվերջ թվել մեր աշխատել չսիրող «հնարամիտների» բերած փաստերը, իսկ թե ինչ տեղի կունենա այս ամենը լսած, բայց իսկությունը չպարզած ծնողի ու դեռեւս մինչեւ կեսգիշեր դպրոցի աշխատանքները կատարող ուսուցչի միջեւ՝ աշակերտին հետաքրքիր չէ, կարեւորն այն է, որ ինքն այդ ձեւով փրկվում է ծնողի նախատինքներից:

Մեր սիրելի ծնողներին խորհուրդ կտամ հնարավորինս կապը պահեն դպրոցի հետ: Ինչպես վերը նշեցի, համեմատաբար բարձր է այն երեխաների առաջադիմությունը, որոնց ծնողները ներգրավված են կրթության գործընթացում: Սակայն այդ ներգրավվածության ընթացքում պետք է ոչ թե արգելք ու խոչընդոտ ստեղծվի բարդ ու դժվարին աշխատանք իրականացնող ուսուցչի համար, այլեւ հնարավորինս օգնի ու աջակիցը դառնա նրա կատարած աշխատանքին, որի նպատակը մեկն է՝ լուսավոր ապագա ստեղծելու համար կրթել ու դաստիարակել ուսյալ ու զարգացած սերունդ. չէ՞ որ գալիքը բոլորիս առջեւ կիրթ քաղաքացիներ ունենալու պահանջ է դրել:

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ձայն՝ ինչպես հնեցված ըմպելիք»

Հաջորդ գրառումը

Մուննաթ գալուց բացի ի՞նչ կարող եք անել

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մուննաթ գալուց բացի ի՞նչ կարող եք անել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական