Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

Սևակ Վարդումյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
177
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմնական, միջին ու ավագ դպրոցներում, ինչպես նաեւ քոլեջներում վերջինզանգյան տրամադրություններ են: Աշակերտները շնորհակալություն ու գովեստի խոսքեր են ասում սիրելի (եւ ոչ այդքան) մանկավարժներին, հիշում չարաճճիությունները, երգում, պարում, փոքր-ինչ հուզվում եւ այսպես շարունակ: Տարիների հետ փոխվում է միջոցառման միայն ձեւը. ուսուցչին (երբմեն անհարկի եւ ուռճացված) մեծարելու ցերեկույթի բովանդակությունը նույնն է արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի…

Սիրելի ուսուցչին, տվյալ պարագայում՝ կուսառաջնորդին գովաբանելու մոտ մեկուկես ժամանոց արար նաեւ խորհրդարանում էր կազմակերպվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որ, երեւում էր, իրենց վերջին զանգին փայելել են ուսուցչին մեծարելու բնատուր շնորհով, մեկը մյուսին հերթ չտալով, գովում ու գովում էին Նիկոլ Փաշինյանին:

Ազգային ժողովի «Վերջին զանգի» ցերեկույթը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին էր: Թե՛ հարցեր տվողն էին իրենք, թե՛՝ պատասխանողը: Պարզապես ոչ թե հարցեր էին, այլ դիֆերամբներ՝ «դասղեկ Փաշինյանին»:

Պատմական ելույթ», «պատմական հարցազրույց», «Հայաստանի համար պատմական ժամանակներ» եւ նմանատիպ այլ «պատմական» բնորոշումները հենց նրանը՝ մեր երկրի եւ մեր օրերի «պատմական» ղեկավարինն էին, որ, իջնելով Օլիմպոսի գագաթից, այս անգամ իրեն ոչ թե աստվածների, այլ պատմական ֆիգուրի՝ Պապ թագավորի հետ էր համեմատում: Ըստ նրա՝ 374 թ-ից՝ Պապի մահվանից հետո, Հայաստանը սխալ ճանապարհով է գնում, ու հիմա իր գլխավոր առաքելություն է համարում կասեցնել «պատմական Հայաստանի» դարերի ընթացքն ու «իրական Հայաստանը» «պապական» հունին վերադարձնել:

Հ.Գ.- Ի գիտություն «շրջանավարտ» ՔՊ-ականների՝ նման իրավիճակներում խորհրդային դպրոցների հոկտեմբերիկներն ու պիոները խրոխտ ձայնով եւ հպարտ կեցվածքով կարդում էին ժողովուրդների հոր ներբողը:

«Այսքան ուրախ կյանքը մեզ

Լենին պապիկն է տվել…»

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Օղի թորելու տատիս բանաձեւն ու մեր փրկությունը

Հաջորդ գրառումը

Բարիտոն Նավասարդ Հակոբյանի Պրահայի մենահամերգը փառահեղ ճանապարհի նոր ուղի բացեց

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Բարիտոն Նավասարդ Հակոբյանի Պրահայի մենահամերգը փառահեղ ճանապարհի նոր ուղի բացեց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025

Շարունակենք «վայելել» ՀՀ վարչապետ կոչվածի գրառումների «բերկրանքը»։ Հեղինակը դրանք հրապարակում է 5 րոպեն մեկ։ Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած...

ԿարդալDetails

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Որ տգետ ես՝ փաստ է, բայց որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական