Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

Գեղամ Մկրտչյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ռուսաստանի կոնյակի շուկան հեղեղված է կեղծ եւ խարդախված արտադրանքով»,- այդ երկրում Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք թողարկողների միության նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկի այս հայտարարությանն են անդրադարձել ռուսական որոշ լրատվամիջոցներ:

Ասվում է, թե Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ մանրածախ  առեւտրում առկա կոնյակի 60-70%-ը կեղծված է: Հայաստանից առեւտրի ցանցեր են հասնում տեխնոլոգիական պահանջների խախտմամբ պատրաստված փոխարինիչներ՝ որակյալ ալկոհոլային խմիչքի արժեքից ցածր գներով:

Ռեզնիկը նշել է, որ իսկական կոնյակի արտադրությունը պահանջում է բարդ եւ երկարատեւ տեխնոլոգիական գործընթաց, որը բացառում է ցածր գնի հնարավորությունը: Անբարեխիղճ վաճառողները, հակառակը, ամեն ինչ անում են արտադրական ծախսերը կրճատելու համար: Ընդսմին, Ռեզնիկի խոսքերով, Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան՝ կոնյակի թորվածքի անհրաժեշտ ծավալներն  արտադրելու եւ հայտարարագրված մատակարարման պահանջները բավարարելու համար:

«Հայկական կոնյակը երկար պատմություն ունեցող առանձնահատուկ ապրանքանիշ է, որը ծանոթ է Խորհրդային Միությունում մեծացած յուրաքանչյուրին: Ցավոք, այսօր պետստանդարտի չափանիշներին չհամապատասխանող կեղծված արտադրանքի մատակարարները ակտիվորեն շահագործում են դա… Խաղողը ակնհայտորեն վրացական է, եւ շատ դեպքերում այն   «նոսրացվում» է Հայաստանում եւ ուղարկվում Ռուսաստան որպես ցածրորակ ապրանք»,- ասել է Ռեզնիկը «Ուռա.ռու»-ի թղթակցին:

Անշուշտ սա լուրջ մեղադրանք է՝ ավանդաբար մեր հպարտություններից մեկը համարված հայկական կոնյակի վարկին հարվածող: Պարզվում է՝ այսպիսի մեղադրանք Ռուսաստանից հնչում է ոչ առաջին անգամ եւ նույնիսկ ոչ առաջին տարին: Այդպիսիք եղել են ե՛ւ 2018-ին, ե՛ւ 2024-ին, ե՛ւ անցյալ տարի… Երեւի մնում է պարզել՝ սա սոսկ քաղաքակա՞ն դրդապատճառներով թելադրված հայտարություններից է, որպիսիք սովորաբար պատահում են որեւէ երկրի իշխանությանը «դաս տալու» համար, թե՞ իրականություն է: Առաջին դեպքում, թվում է, անհրաժեշտ է, որ Հայաստանից համապատասխան պաշտոնական պատասխան հնչի: Իսկ եթե ճիշտ է, ակնհայտորեն պետք է լուրջ միջոցներ ձեռք առնվեն՝ մեր փառաբանված ապրանքանիշի վարկի վերջնական անկում թույլ չտալու համար:

Կարծում ենք՝ խոսքը պատկան պետական կառույցներինն է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին քննադատում է Սուրբ Երկրի Կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիներին

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին քննադատում է Սուրբ Երկրի Կաթոլիկ եւ Հույն ուղղափառ եկեղեցիներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական