Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը, համենայն դեպս, մենակ չէ

Գեղամ Մկրտչյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
34
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Լավ է, երբ արտաքին վտանգի ենթարկված երկիրը մենակ չէ: Տվյալ դեպքում դա  մեր անմիջական հարեւան, բարեկամ Իրանն է՝ ամերիկյան սպառնալիքի հանդիման: Միջազգային մամուլը շարունակում է հետեւել նրա շուրջը արագ ծավալվող իրադարձություններին:

Ամերիկա-Իրան անուղղակի բանակցություններին զուգընթաց մեր հարեւան հզոր տերությանը նաեւ ամերիկյան հարվածի հավանականության պահպանման պայմաններում փետրվարի 19-ին չինական «ՆեթԻզի» (NetEase) կայքը հաղորդում էր, թե Ռուսաստանը օպերատիվ կերպով ակտիվացրել է գործողությունների համաձայնեցումը Թեհրանի հետ, եւ փաստորեն փակվել է ամերիկյան ավիակիրների խմբի առաջխաղացման հանգուցային ուղին: Բացի նրանից, որ ամսի 17-ին զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ժամանակավոր փակել էր Հորմուզի նեղուցը, ինչն անմիջապես ազդել էր նավթի համաշխարհային գների վրա (այդտեղով է անցնում աշխարհում նավթի արտահանման մինչեւ մեկ երրորդը), արդեն փետրվարի 19-ին Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություն էին անցկացնում Օմանի ծովածոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: «Մոսկվայի միջամտությունը,- գրում է կայքը,- զգալիորեն փոխել է ուժերի հավասարակշռությունը. զորավարժությունների տարածքը համընկնում է այն երթուղու հետ, որով ամերիկյան նավերը շարժվում են դեպի տարածաշրջան»:  

Ռուսական եւ իրանական նավերի համատեղ գործողությունները ցույց են տալիս արտաքին ճնշման դեպքում համաձայնեցված գործելու պատրաստակամությունը: Մոսկվան, ըստ էության, Թեհրանին ռազմավարական մանեւրի տարածք է տրամադրում եւ միաժամանակ Վաշինգտոնին ազդանշան է տալիս, որ տարածաշրջանում միակողմանի որոշումների դարաշրջանն ավարտվել է:

«ԱՄՆ-ի նավատորմիղը Իրանի ափերի մոտ է: Չինաստանը պատասխանել է ականակիրներով»,- այսպես է սկսվում ռուսական «ՌուՆյուզ24» նորությունների ծառայության փետրվարի 21-ի հաղորդագրության վերնագիրը: Արդյո՞ք աշխարհը մեծ պատերազմի շեմին է. սա էլ դրանից բխող հարցադրումն է: Ինչպես հաղորդվում է, ամերիկյան ռազմական գերատեսչությունը հենց այդ օրն էր նախատեսել որպես Իրանին հարվածելու պատրաստության օր: Մինչ ամերիկացիները պատրաստվում էին, գրում է լրատվականը, Պեկինն արեց մի քայլ, որը Սպիտակ տանն ակնհայտորեն չէին կանխատեսել: Չինաստանի՝ մասնավորապես տնտեսական-առեւտրային շահերի համակարգում Իրանին կարեւոր տեղ է պատկանում: Հենց նշված օրը  Հորմուզի նեղուցում եւ Օմանի ծովածոցում ընթանում էին Ռուսաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի-2026» համատեղ զորավարժությունները: Ձեւական առումով դրանք պլանային զորավարժություններ էին, փաստացի՝ կենդանի  վահան: Իրանին հարվածելը, ռիսկի դիմելով դիպչել չինական կամ ռուսական ռազմանավի, կնշանակեր հրահրել Մերձավոր Արեւելքի հակամարտության շրջանակից շատ ավելի հեռուն տարածվող միջադեպ:

Թե նման քայլերն այնուամենայնիվ որքան լրացուցիչ զսպող ազդեցություն  կունենան կամ չեն ունենա ԱՄՆ-ի վրա, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց կտա:  

Պաշտպանության ոլորտի՝ հատկապես ռուս-իրանական համագործակցության հարցին ամսի 23-ին անդրադարձել է թուրքական «Այդինլիկ» թերթը: Իրանի գլխավորությամբ 2019 թվականից անցկացվող «Ծովային անվտանգության գոտի» համատեղ վարժանքները համարվում են ոչ արեւմտյան խաղացողների, հիմնականում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ծովային անվտանգության ոլորտում ռազմական համագործակցության զարգացման առավել ակնառու օրինակներից մեկը, գրում է թերթը:

Թեմային մեկ այլ տեսակետից անդրադարձել է նաեւ բրիտանական «Ֆայնենշըլ թայմս»-ը: Ըստ հրապարակման, Իրանը գաղտնի կերպով 500 միլիոն եվրոյի զենքի պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ (այս մասին կարդալ նաեւ էջ 6-ում Ս. Սարգսյանի վերլուծականը)՝ շարժական զենիթահրթիռային համակարգի ( – ՇԶՀՀ) հազարավոր հրթիռներ ձեռք բերելու համար, Իսրայելի հետ անցյալ տարվա հակամարտության պատճառով թուլացած իր ՀՕՊ համակարգի վերականգնման խոշոր ջանքերի շրջանակներում: Աղբյուրի պնդմամբ, պայմանագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը երեք տարվա ընթացքում պետք է մատակարարի 500 «Վերբա» շարժական ՀՕՊ համակարգեր եւ 2500 հրթիռ:

Այս տեղեկատվությունը ռուսական պաշտոնական աղբյուրների կողմից չի հաստատվել: Սակայն, ինչպես նշվում է, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անուղղակիորեն հաստատել է տվյալ շաբաթվա ընթացքում ռուսական ռազմական բեռների ստացումը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ռազմական ոլորտի մի շարք կարեւոր համաձայնագրեր ենք ստորագրել Ռուսաստանի հետ: Մեր տրանսպորտային ինքնաթիռների աշխատանքը միայն ցույց է տալիս, որ այդ համաձայնագրերը համակարգված կերպով իրականացվում են»,- թերթի հավաստմամբ՝ հայտարարել է նա պետական հեռուստատեսությամբ:

Ըստ բերվող փորձագիտական կարծիքների, այդ մատակարարումներն արմատապես չեն փոխի Իրանի հնարավորությունները, բայց որոշ բան նրան այնուամենայնիվ կտան:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ երազը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի խանութները լցված են հայկական կեղծ կոնյակներո՞վ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական