Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռաֆ Բարաթյանի սրտի տրոփն ու երակի զարկը՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» նոր գրքում

Մարիետա Խաչատրյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
154
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել Ռաֆ Բարաթյանի բանաստեղծությունների 11-րդ ժողովածուն՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» խորագրով, բանաստեղծ Ավիկ Դերենցի առաջաբանով:

Ռաֆ Բարաթյանին «Ազգ»-ով ներկայացնելու առիթներ եղել են` նա խորը, մինչեւ վերջ ապրված զգացումների բանաստեղծ է, նրա ամեն բառը, նրա պատկերավորումները, նրա զուգահեռումները ընթերցողին ստիպում են նրա տողերում թաքնված ափսոսանքը, կարոտը, թանձրացումները վերապրել ամեն պատկերի հետ, նրա ամեն բառում զգալ բանաստեղծի սրտի տրոփն ու երակի զարկը:

Գրքի առաջաբանի` բանաստեղծ Ավիկ Դերենցի ստորեւ մեջբերված հատվածը պատկերացում է տալիս Ռաֆ Բարաթյանի պոեզիայի մասին.

«Պոեզիայի ավանդական թեմաները՝ մայր, հայրենիք, սեր, բնություն, շատ ինքնատիպ և յուրօրինակ բառաձևումներով են արտահայտված:

«Մայրս աշխարհն է շալակած տանում» խորագրով է մեր առաջ իր տրոփող սիրտը բացում բանաստեղծը: Ընթերցեցի ու տեսա ամռան տաք գույներով արարված մի կտավ, որի շերտերում ե՛ւ արևի փարում կա, ե՛ւ մոտալուտ աշնան տամուկ թախծություն.

…Օգոստոսներին ես քեզ պահ կտամ,

Գգվում եմ նրանց ես ոտաբոբիկ,

Նրանք հոգին են ու մարմինն այն տան,

Որում չեմ խաչվում ես ինձ հետ, մայրի՛կ:

Իրականությունից մի պահ վերանալու տենչ, միաժամանակ ներկայում լինելու, պահի սրտխփոցը՝ գրչի նուրբ հպումով հանդարտեցնելու անեզր ցանկություն.

…Գնում է` ծոցին անտարիք հասակ

Ու սերմ, ու բողբոջ, ու երկիր հասուն,

Մի մայր ճչում է. «Ի՛նձ էլ հետդ տար,

Մի մայր ճչում է. «Ե՛ս էլ եմ աշուն…»:

Ցավում է երկրի ցավն իր բանաստեղծ զավակի հոգում. հողը կորցնելու տագնապ, իղձերի թխպոտ երկնքում մոլորված երազ և հավատ՝ հայրենիքի վերադարձի.

…Աստղեր, դուք էլ վերեւ

Դարձեք ճամփով պարզկա,

Չե՞ք զգում, որ ձեր մեջ

Հայրենիքս չկա:

Ես էլ իջնեմ երկիր՝

Փնջած կարոտն անհագ,

Մինչ հոգիս ինձ գրկի,

Հայրենիքս կգա…

Երբ մի պահ վհատության լացն է ցողվում երազող հոգու թերթերին, լուսնի ու աստղերի աչքից անտես՝ աշնանահար հոգուն այցելում է Սերը՝ Գարունը կանաչազգեստ:
Ու թեև անպատասխան են մնում սիրո հասցեով ուղարկված նամակները, բայց չի խռովում սիրամեծար հոգին. ընդունում է իր անճարությունը.

…Է՛հ, ճարս ի՞նչ, դեռ քեզ նամակ են գրում

Իմ աչքերը կաթիլներով խաչակիր`

Աստվածներից եւ՛ քեզ, եւ՛ ինձ անդադրում

Առնելու` հանց հարությունը առաջին…

Ներկայի վրա նկարված հոգու ցուրտը մեղմողը անդավ բառի ջերմությունն է, հույզերի անսպառ թանաքը, որում թաթախվում է աշխարհի բեռը շալակած գոյը խաչակիր.

Ո՜վ դու բանաստեղծ,

Շալակի՛ր բառդ

Ու հոսի՛ր անեղծ

Դեպի վտառդ:

Հագինդ ծով է,

Ծոցվորդ՝ ջուրը,

Շալակի՛ր ծովե

Քո կյանքի հուրը:

Իմ լա՛վ ընկեր ու բարեկամ Ռաֆ Բարաթյան, ողջունում եմ նոր՝ «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքիդ լույսընծայումը: Սիրով լեցուն լինի սրտիդ գավը, բառիդ անապակ գինով լի հոգեթասդ խինդով խփես քո՝ այնքա՜ն սիրած երկրի թասին»:

Պատրաստեց` Մ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդը Արարատից

Հաջորդ գրառումը

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական