Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ջրաներկի հմայքը». Սամվել Լաճիկյանի ցուցահանդեսը Գյումրիում

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջրաներկ դիմանկարների, բնանկարների, նատյուրմորտների ու քաղաքային տեսարանների գունեղ մի ընտրանի է ներկայացված Գյումրու ճանաչված արվեստագետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի գործերի անհատական ցուցահանդեսում, որի բազմամարդ բացումը անցած ուրբաթ տեղի ունեցավ քաղաքիս Ասլամազյան քույրերի պատկերասրահում: «Ջրաներկի հմայքը» խորագրով այս ցուցադրությունը ճանապարհ անցած, տարբեր ոճերով ու ժանրերով ստեղծագործող նկարչի յուրատեսակ հարգանքի տուրքն է գեղանկարչական այն նյութին, որով նա ժամանակին մուտք է գործել կերպարվեստի աշխարհ:

1953 թ. հոկտեմբերին Լենինական-Գյումրիում ծնված, Կարսից սերող արվեստասեր ընտանիքի զավակ Սամվել Լաճիկյանը միջնակարգ եւ նկարչական դպրոցներում սովորելուց հետո ստացել էր ճարտարագիտական բարձրագույն կրթություն, բայց նրա ճանապարհն ուրիշ էր: Նա արդեն իսկ վստահ ոտք էր դրել արվեստի իր ճանապարհը, երբ ընդուվեց եւ էքստեռն կարգով 3 տարում ավարտեց Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: Նրա մուտքը կերպարվեստ ժամանակին գնահատել ու ողջունել են գեղանկարիչներ Գրիգոր Խանջյանն ու Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոսներ Լեւոն Հախվերդյանը, Ռուբեն Զարյանը: «Դիմանկարի ժանրում Սամվել Լաճիկյանի հաջողությունները բացարձակ են: Նմանությունը, բնավորության բացահայտումը, հոգեկան գծերի յուրահատկությունը,- ահա ինչ է բնորոշ նրա դիմանկարներին… Եվ նկարից մեզ է նայում ոչ թե ընդհանրապես մարդ, այլ ա՛յս մարդը, միայն այս մարդը: Ասես նկարիչն ուզում է ասել՝ որքան մարդ, այնքան հոգեկան աշխարհ: Ու հասնում է իր նպատակին»,- այդ ճանապարհի դեռ առաջին նկատելի շրջանում գրել է արվեստաբան Ռուբեն Զարյանը:

Ստեղծագործելուն զուգընթաց Լաճիկյանը 1987-95 թթ. եղել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենը՝միաժամանակ ղեկավարելով Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղը: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում: 1995-ին բնակություն հաստատելով ԱՄՆ-ում՝ 22 տարի անց վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ նաեւ դասավանդում է «Վարդուհի» արվեստի դպրոցում:

«Նկարչին բնորոշ են կոկիկ, լուսաստվերի նուրբ անցումներով հագեցած, արտիստիկ ու նրբագեղ կոմպոզիցիաները: Մանրակրկիտ նկարված դետալները չեն խանգարում նկարների քնարական ու հուզական ընկալմանը: Լաճիկյանի հիմնական գործերը իրապաշտական են, իրականությունից ծնունդ առած՝ համեմված նկարչի հույզերով ու մտքերով»,- ներկա ցուցահանդեսի առիթով իր գրառման մեջ էլ նշել է արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:

Վաստակավոր նկարչի աշխատանքներն այսօր ցուցադրվում են Հայաստանի եւ արտերկրի բազմաթիվ թանգարաններում ու պատկերասրահներում, գտնվում մասնավոր հավաքածուներում: Գյումրիում նա ունի մի քանի որմնանկար եւ հեղինակ է տասնյակ գրքերի նկարազարդումների:

Սեպտեմբերի սկզբին այս նույն սրահում Լաճիկյան մյուս եղբոր՝ Լեւոնի գծանկարների ցուցահանդեսն էր: Սամվել Լաճիկյանի այս ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Իսկ եկող տարվա հոկտեմբերին նախատեսվում է հեղինակի նաեւ մյուս աշխատանքների մեծ ցուցադրությունը մայրաքաղաքում՝ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: 

 ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր բալետային բեմադրություն՝ հայ կոմպոզիտորի երաժշտությամբ

Հաջորդ գրառումը

«Ես չեմ խոսի, որ մատներս խոսեն». Գայանե Մամրեյան

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«Ես չեմ խոսի, որ մատներս խոսեն». Գայանե Մամրեյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական