Ուսումնական տարին մոտենում է ավարտին: Բուհական համակարգում նունպես աշխատանքներ են կատարվում ուումնական տարին ավարտելու համար:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալ-սարանի «Ջերմագազամատակարարման եւ օդափոխության» ամբիոնի (ամբիոնի վարիչ` տեխ.գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Քարամյան) առկա եւ հեռակա ուսանողների կյանքը նույնպես եռում էր:
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը, հանդիսանալով ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ բարձր գնահատեց ուսանողների կատարած ավարտական աշխատանքները, որը պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից երկար տարիների աշխատանքի արդյունքն էր:
– Վստահ կարող ենք ասել,որ մասնագիտության ապագան հուսալի ձեռքերում է: Շրջանավարտները ստացել են կայուն գիտելիքներ եւ պատրաստ են աշխատելու նշված մասնագիտության գծով,-զրույցի ժամանակ նշեց Ս.Պապիկյանը:
Ուրախալի է նշել, որ բուհ-ի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է դառնում անվանի գիտնական, բազմափորձ Ս.Պապիկյանը: Անտարակույս այն կնպաստի բնագավառի հետագա զարգացմանը: