Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ո՞վ է տեսել, որ ռեժիսորը ֆիլմ նկարի այնպես, ինչպես կամենում է…»

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաջորդ տարի Փարաջանովի ծննդյան 100-ամյակն է: Այդ առթիվ (եւ ոչ միայն) հրատարակության եմ ներկայացնում հորս՝ կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի (1922-2000) 1968 թվականին գրած անվերնագիր մի հոդվածը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանման վերաբերյալ: Այն ուշագրավ է պաշտոնյա-արվեստագետ հարաբերության ներկայացման տեսանկյունից եւ ցույց է տալիս, թե ինչպես կոնյուկտուրայից վեր կանգնած արվեստագետ պաշտոնյան կարող էր նպաստել մեծ արվեստի գլուխգործոցի ստեղծմանը: Այն էլ՝ խորհրդային խստագույն ժամանակներում… Ճշմարիտ է Վաղարշյանը՝ կարծելով, որ Փարաջանովի բախտը բերել է, քանի որ ֆիլմը նկարահանվեց տնօրեն-ռեժիսորի օրոք:

ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Նկարչուհի

***
 
Բոլոր ժամանակներում է հայտնի եղել, որ արվեստագետները միայն այն դեպքում են արարում, երբ անկեղծորեն ոգեշնչված են թեմայով ու ամեն ինչ անում են այնպես, ինչպես կարող են, ինչպես ընդունակ են:

Բայց ահա թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ մի անգամ: Ես «Հայֆիլմի» տնօրենն էի: Փարաջանովը, այն ժամանակ արդեն համաշխարհային համբավ ունեցող ռեժիսոր, նկարահանում էր «Սայաթ-Նովա» ֆիլմը: Երբ նա ինձ պատմում էր, թե ինչպես է պատրաստվում ֆիլմը նկարել, եւ երբ ես նայում էի ֆիլմի համար նրա արած փորձերը, արդեն իսկ զգում էի, որ տեղի է ունենում այն հազվագյուտ երեւույթը, որը կարող է ծնել հրաշք՝ արվեստի գլուխգործոց: Ես փորձում էի Փարաջանովին զերծ պահել ամեն տեսակի մանրուքներից, որպեսզի չխաթարեմ այն սրբազնագործությունը, որում գտնվում էր հազվագյուտ տաղանդի ռեժիսորը:
Տնօրենի ողջ իշխանությամբ ես անողոքաբար ոչնչացնում էի այն ամենը, ինչը կարող էր հանկարծ աններդաշնակություն կամ կեղծիք ներմուծել ռեժիսորի գործունեության մեջ, քանի դեռ նա ստեղծում էր ֆիլմը:

Ես ստեղծում էի բոլոր պայմանները, որպեսզի Փարաջանովը կարողանար որքան կարելի է խորը ինքնարտահայտվել, էկրանի վրա որքան կարելի է վառ բացահայտել արվեստագետի իր աշխարհը: Ես համոզված եմ, որ օգնեցի նրան ստեղծել այժմ բոլորին հայտնի գլուխգործոցը: Եթե չլինեին իմ ջանքերը, ֆիլմը ոչ միայն չէր լինի այդպիսին, այլեւ կարող էր ընդհանրապես լույս աշխարհ չգալ: Ի՜նչ խորամանություններով, մանիպուլյացիաներով, դիվանագիտությամբ, երբեմն ուղիղ խաբեությամբ, սպառնալիքներով ու էլ ինչո՛վ ասես ես չէի պաշտպանում նրան ամեն տեսակի քննադատությունից, հետապնդումներից, վեճերից, որոնք Փարաջանովն իր անհավասարակշիռ բնավորությամբ հաճախ առաջ էր բերում:

Կարելի է ասել, որ սա հազվագյուտ դեպք էր, երբ ռեժիսորը հնարավորություն ուներ ստեղծել այնպիսի գործ, ինչպիսին ուզում էր, աշխատել այնպես, ինչպես իրեն հարմար էր: Ողջ խումբը եւ ողջ ստուդիան ես ենթարկել էի նրա անհատականությանը, հարմարեցրել նրա բնավորությանը: Ես ինձ թույլ էի տալիս միայն վարել ստեղծագործական վեճեր, որպեսզի նրան պահեմ մշտական գրգռմունքի մեջ, եթե հանկարծ նկատում էի, որ նա ընկճվել է, վհատվել է կամ բավարար չափով ակտիվ չէ:

Ես համարում էի, որ Փարաջանովի բախտը բերել է, քանի որ ֆիլմը նկարահանվում էր տնօրեն-ռեժիսորի օրոք:

Ես գտնում էի, որ այլ կերպ վարվել չեմ կարող. չէ՞ որ ես պարզապես տնօրեն չէի: Ի դեպ, նշեմ, որ Սայաթ-Նովայի մասին ֆիլմի թեման ես եմ Փարաջանովին տվել, երբ Երեւան գալով՝ նա հայտնեց մեզ մոտ ֆիլմ նկարելու իր ցանկության մասին: Ես նրան նվիրեցի Սայաթ-Նովայի գրպանի հատորիկը՝ հետեւյալ գրառմամբ. «Սիրելի՛ Սերգեյ, հուսով եմ ու հավատում եմ՝ այս հրաշալի մարդու մասին արժանի ֆիլմ կանես: Եվ այն պիտի առաջին հերթին լինի «խալխի նոքարի» բանաստեղծությունների պես գեղեցիկ»:

Այս ամենը գրում եմ հպարտությամբ, այն գիտակցությամբ, որ լինելով տնօրեն՝ արել եմ օգտակար գործ, օգնել եմ ընկերոջս լավ ֆիլմ ստեղծել:

Եվ ահա թե ինչ հրաշալի կերպով այդ ամենն ինձ համար ավարտվեց: Ֆիլմը, ինչպես եւ սպասում էի, լարվածություն առաջ բերեց: Երբ այն դիտեցին Կինեմատոգրաֆիայի կոմիտեում, սարսափեցին, մերժեցին, արգելեցին. ոտքի ելավ մեր մադամ խմբագրուհին ու վրդովմունքով բղավեց.

– Ամեն ինչում Վաղարշյա՛նն է մեղավոր: Այդ նա՛ թույլ տվեց Փարաջանովին նկարահանել ֆիլմն այնպես, ինչպես նա կամենում էր: Ո՞վ է տեսել, որ ռեժիսորը ֆիլմ նկարի այնպես, ինչպես կամենում է:

Ավելի լավ վարձատրություն ես չէի սպասում:

Իմ ջանքերն ամբողջովին գնահատված էին:

ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Մոսկվա, 1968 թ. Մայիս

Ռուսերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտասահմանյան քննադատների արձագանքը «Ամերիկացի» ֆիլմին

Հաջորդ գրառումը

Հայ ուսանողները միջազգային օլիմպիադայի մասնակիցներ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ ուսանողները միջազգային օլիմպիադայի մասնակիցներ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական