Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

70-ամյակ

ԱԶԳ
12/09/2025
- 12 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրացավ «Ազգ»ի նախկին աշխատակից, գեղագետ եւ արվեստաբան-գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի 70 տարին: Անցյալ դարի 90-ականների սկզբի ցուրտ ու անլույս տարիների մշակութային տարեգիրը դարձավ նա՝ օր օրի մեր թերթում լույս ընծայելով ժամանակի մշակութային կյանքին վերաբերող իր մեկը մյուսից հետաքրքրական հոդվածները: Այն հեռավոր օրերի տեղեկատվական սղության ու անհասանելիության պայմաններում Լեւոնը ժրաջան մեղվի նման ոչ միայն պտղունց-պտղունց հավաքում ու ընթերցողին էր ներկայացնում մեր նվաղկոտ գեղարվեստական կյանքի նորությունները, այլեւ հանդես էր գալիս արվեստագիտական լուրջ հոդվածներով: Հենց նրա շնորհիվ գերազանցապես ազգային-քաղաքական թեքվածության մեր թերթը շուտով ամենօրյա մեկ լրիվ էջ նվիրեց մշակույթին:

Լեւոնի այդ հոդվածների ընտրանին հրատարակվեց 2004-ին լույս տեսած «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» ծավալուն գրքում: Վերջինս բացի այդ օրերի մեր մշակութային կյանքի հավաստի վավերագրությունը լինելուց, արժեքավոր է նաեւ մշակութաբանական նոր հավատամքի ձեւավորման տեսակետից:

Հաջորդող տարիներին Լեւոն Լաճիկյանը հեղինակեց նաեւ մի շարք այլ գրքեր, գիտական հոդվածներով հանդես եկավ հայագիտական նշանավոր հանդեսներում ու հանրագիտարաններում, իսկ վերջին 2 տասնամյակներին տպավորիչ գործունեություն ծավալեց հատկապես գծանկարչության բնագավառում՝ հարստացնելով արդի հայ գրաֆիկան քաղաքային գողտրիկ տեսարաններով ու հայ պաշտամունքային կառույցների ուշագրավ մեկնաբանություններով:

Բարեբախտաբար, Լեւոն Լաճիկյանը դեռ պատնեշի վրա է եւ Երեւանի պետական համալսարանում մանկավարժական գործունեությանը զուգահեռ շարունակում է փնտրել ու գտնել իրացման նոր ոլորտներ՝ ի շահ նորահաս սերնդի կրթության ու դաստիարակության:

Սիրով շնորհավորում ենք մեր լավ բարեկամին ու 70-ամյա երիտասարդին՝ մաղթելով ստեղծագործական հրայրք ու երկար, արգասալից ճանապարհ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես պահանջված ավելորդ եմ. Էլվինա Մակարյան

Հաջորդ գրառումը

Սլովեն նկարչի ցուցահանդեսը Թալինում

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Սլովեն նկարչի ցուցահանդեսը Թալինում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական