Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շերը հոդված է գրել է «Նյուզվիքի» համար՝ կոչ անելով պաշտպանել հայերին «մարդասպան ռեժիմներից»

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ABC News.- Շերը հպարտ ամերիկահայ է եւ օգտագործում է իր, ինչպես ինքն է ասում, «քաղաքական կապիտալը»՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը օգնության հասնել Արեւմտյան Ասիայում ներկայումս հարձակման ենթարկվող հայերին:

«Նյուզվիքի» հոդվածը Շերը գրել է իր ընկերոջ՝ ամերիկահայ բժիշկ, հումանիստ եւ կինոպրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ: «Դուք չեք կարող մեզ բնաջնջել» վերնագրի ներքո նկարագրում է, թե ինչպես են Հայաստանի ժողովուրդը եւ Արցախի անջատ պետությունը՝ հայոց նախնյաց հայրենի հողը, «դիմանում դաժան արշավին», որը սպառնում է ավելի քան 120,000 մարդու:

Հայաստանն ու հարեւան Ադրբեջանը մարտնչում են Արցախի համար, եւ Ադրբեջանը շրջափակել է երկու տարածքների միջեւ միակ ճանապարհը՝ դադարեցնելով սննդի եւ մատակարարումների առաքումը։

Ադրբեջանը նաեւ ոչնչացրել է տարածքի որոշ ամենասրբազան քրիստոնեական հուշարձաններ, ասվում է հոդվածում։ Շերը եւ Էսրայելյանն այդ երկրի գործողությունները բնութագրում են որպես «էթնիկ զտումների արշավ» եւ բարբարոսական ու «մշակութային հետքի ջնջման լկտի փորձ»: Ըստ հոդվածի՝ Ադրբեջանում երեխաներին պաշտոնապես ատելություն են ներշնչում հայերի նկատմամբ:

«Մենք կշարունակենք ներկայացնել մեր պատմությունները՝ օգնելու մեր հայրենիքում ապրող մեր եղբայրներին եւ քույրերին եւ աջակցելու մեր սրբատեղիների պաշտպանությանը»,- գրում են Շերը եւ Էսրայելյանը:

«Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին եւ ամբողջ աշխարհի մարդկանց, ովքեր պաշտպանում են արդարությունն ու պարկեշտությունը, բոյկոտել եւ պատժել այս մարդասպան ռեժիմներին, դադարեցնել փողի անդադար հոսքը դեպի այդ ռեժիմներ եւ կիրառել ավելի հետեւողական չափանիշներ, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը»:

Վերջերս Շերը եւ Էսրայելյանը մասնակցեցին ամերիկահայի պատկանող «Մեթալ ալքիմիսթ» ոսկերչական ապրանքանիշի նախաձեռնությանը, որպեսզի ստեղծվեն եւ վաճառվեն ապարանջաններ, որի հասույթը կհատկացվի հայկական սրբավայրերի վերականգնմանը:

Անգլերենից թարգմանեց  ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարող ենք ապրել կողք կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան

Հաջորդ գրառումը

Վիվալդիի երեք ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Նիկոլայ Մադոյանի եւ Գայանե Ղամբարյանի մենակատարումներով

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Վիվալդիի երեք ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Նիկոլայ Մադոյանի եւ Գայանե Ղամբարյանի մենակատարումներով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական