Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորվեգական կայքէջը հայ երաժշտության մասին

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժողովրդական երաժշտությանը նվիրված նորվեգական folkemusikk.no կայքէջում մարտի 7-ին լույս է տեսել Աուդուն Ստոկկե Հոլեի «Ազգային նվագարանով՝ ճանապարհին» ընդարձակ նորվեգերեն հոդվածը դուդուկահար Արսեն Պետրոսյանի եւ հայ երաժշտության մասին: Հեղինակը նշում է, որ հայ երաժիշտը շրջում է աշխարհով մեկ իր երաժշտական գործիքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է: Արսեն Պետրոսյանն իրեն նվագակցող քառյակով (քանոն, սանթուր, դափ եւ դհոլ) ելույթներ է ունեցել Նորվեգիայի Բերգեն, Վոս, Թրոնդհայմ եւ Օսլո քաղաքներում: Նա առաջին անգամ Նորվեգիայում եղել է 2018-ին՝ ելույթներ ունենալով դաշնակահար Թորգեյր Կիննե Սոլսվիկի հետ: Հատկապես Գրիգի ծննդավայր Բերգենը Արսեն Պետրոսյանը համարում է դրախտ, երաժշտի համար ֆանտաստիկ մի վայր: Նա մեծ ոգեւորությամբ է սկանդինավյան երկրներում կատարում հայ երաժշտությունը, որը քիչ է հայտնի Արեւմուտքում:

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994 թվականին, Չարենցավանում, ջավախեցիների ընտանիքում: 2010-2016 թվականներին սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Նրա առաջին ալբոմը թողարկվել է 2015 թվականին եւ կրում է հայրենի քաղաքի անունը: Երաժիշտն աշխատում է նաեւ լարային քառյակների, կամերային նվագախմբի եւ ավանգարդ ու էլեկտրոնային երաժիշտների հետ: Այժմ Պետրոսյանն ապրում է Ֆրանսիայում, ակտիվորեն տարածում է իր երաժշտությունը սոցցանցերում, հանդես գալիս հյուրախաղերով:

«Բյուզանդիայի, Պարսկաստանի եւ Չինաստանի միջեւ» ենթագլխում Աուդուն Ստոկկե Հոլեն ներկայացրել է հայ երաժշտությունը՝ նշելով, որ այն շատ ընդհանրություններ ունի փոքրասիական երաժշտության հետ, մեջբերել է Արսեն Պետրոսյանի խոսքը, որ հայ երաժշտությունն ազդվել է մասնավորապես հունականից եւ պարսկականից, նաեւ անդրադարձ կատարել հայկական խազագրությանը եւ հոգեւոր երաժշտությանը:  Պետրոսյանը պատմել է, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի արխիվում գտել է իր դուդուկահար մեծ պապի երաժշտության ձայնագրությունը եւ պատմել Ջավախքի հայերի մասին:

Հոդվածի վերջին ենթագլուխը նվիրված է հայ ազգային պարարվեստին: Արսեն Պետրոսյանը, որ նվագել է պարային համույթների հետ, ասում է. «Մենք՝ հայերս, միշտ պարել ենք, հատկապես ավանդական հավաքույթներում: Հայկական պարերը նույնպես շատ են ուսումնասիրվել, եւ շատ ժողովրդական պարեր գտել են իրենց ճանապարհը դեպի բեմ: Հայկական հարսանիքներում վաղուց ի վեր սովորական է եղել, որ յուրաքանչյուրն իր ազատ ոճով պարի: Ամռանը տեսնում ես, որ իմ սերնդի մարդիկ հավաքվում են, ու ողջ քաղաքը պարում է»:

Պետրոսյանը նաեւ տեղեկացել է, որ Շպիցբերգեն կղզիներում համաշխարհային երաժշտական պահոց են կառուցում: Դա հիանալի եւ հնարամիտ գաղափար է, կարծում է նա, բայց համոզված է, որ ավելի պարզ ձեւերով եւս երաժշտությունը կպահպանվի: «Երաժշտությունը, որ ապրել է մի քանի հազար տարի, եւս մի քանի դար գոյատեւելու լավ հնարավորություններ ունի»,- ասում է երաժիշտը:

Ա. Բ.

Լուսանկարը՝ ԱՐՍԻՆԵ ՎԱԼԼԱԴՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վախենում ենք ավելի ռիսկային եւ հարձակողական դիվանագիտություն վարել»

Հաջորդ գրառումը

Կերպարանափոխության մեծ վարպետը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը
Charly Koubesserian, maquilleur et l'un des meilleurs amis de Belmondo.

Կերպարանափոխության մեծ վարպետը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական