Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեկ մարդու արհեստը»

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաս V

Լրտեսները եւ նրանց նկարագիրը

Հոդվածիս նախորդ մասում նշեցի մի շարք անձնուրաց, հայրենիքին անմնացորդ նվիրված, մեծատառով մարդկանց՝ հետախույզների մասին: Սակայն անարդարացի կլիներ, եթե խորհրդային եւ ռուսական հետախույզների մասին խոսելիս նշել միայն հերոսների մասին:

Ծանոթացեք մի պարզ օրենքի հետ. «Մուտքը մեկ ռուբլի, ելքը՝ երկու»: Այսինքն, կազմակերպության մեջ մտնելը դժվար է, սակայն շատ ավելի դժվար է նրանից դուրս գալը:
Խորհրդային Միության (իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության) Պետանվտանգության կոմիտե (ՊԱԿ-Խթը) աշխատանքի ընդունվելու համար կարող էին եւ կարող են դիմել բոլորը, եւ այդ կազմակերպության կենտրոնակայանները կամ գրասենյակները գտնելը բոլորովին էլ դժվար չէ: Փորձիր մոտենալ եւ ասել. «Ես կուզենայի աշխատել ՊԱԿ-ում»: Դա դժվար չէ, այդ ճանապարհը բաց է բոլորի համար, այլ բան է՝ կընդունե՞ն ծառայության, թե՞ ոչ: Որովհետեւ սկսվում են երկարատեւ ստուգումներ (ամենաքիչը՝ 1,5 տարի) դիմորդի, նրա մտերիմ հարազատների, նրա անցած ճանապարհի, ինչպե՞ս է սովորել, ի՞նչ նյութական միջոցներ ունի նրա ընտանիքը, եւ այլն, եւ այլն: Իսկ եթե խոսքը հետախուզության համակարգ մտնելու մասին է, ապա ճիշտ կլիներ թեկնածուին մանուկ հասակից ուսումնասիրել: Եվ չպետք է օգնի «վերեւներից» եկող որեւէ հեռախոսային զանգ: (Այս ամենն իհարկե այսօրվա ռեալությանը չի վերաբերում. գաղտնիք չէ, որ այսօր ով ասես կարող է աշխատել այդ համակարգում եւ նույնիսկ ղեկավարել այն: Համենայն դեպս, այդպես է մեր աշխարհամասում, ինչպե՞ս է Չինաստանում կամ Անգլիայում հիմա, չեմ կարող ասել):

Վերադառնամ բուն թեմային՝ «Մուտքը մեկ ռուբլի, ելքը՝ երկու»: Խոսքը Ռուսական Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) մասին է, որը մաս է կազմում ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի: ԳՀՎ ընկնելը շատ դժվար է: Ո՞ւմ  հարցնեիր, ո՞ւմից խորհուրդ ստանայիր: Ո՞ր դուռը թակեիր, քեզ նույնիսկ շեմքի տեղը ցույց տվող չէր լինի (հիմա իհարկե մի փոքր այլ վիճակ է):  
Եթե ՊԱԿ-ում կան տասնյակ հազարավոր կամավոր ընդունվողներ, ԳՀՎ-ում դա հնարավոր չէ:
ԳՀՎ-ի պետը ենթարկվում է միայն Գլխավոր շտաբի պետին (հիմնականում) եւ Պաշտպանության նախարարին. երկրի քաղաքական ղեկավարության հետ ուղղակի կապ չունի:

Այսօրվա ԳՀՎ կառուցվածքային կազմը պետական գաղտնիք է համարվում: Հայտնի է, որ այդ կազմում աշխատում է բավականին մեծ գործակալական ցանց, տակտիկական (մարտավարական) հետախուզություն, առաջնագծի հետախուզություն, ստրատեգիական (ռազմավարական) հետախուզություն, ռադիո- եւ էլեկտրոնային հետախուզություն, ստորաբաժանումներ, որտեղ փաստաթղթեր են պատրաստվում, գիտահետազոտական ինստիտուտներ, եւ, իհարկե, նրանց է պատկանում ամենակարեւորը՝ արբանյակային հետախուզությունը եւ ռազմական կցորդների ինստիտուտը, որոնք աշխատում են լեգալ (օրինական) տարբեր պետություններում հավատարմագրված դեսպանատների ծածկի տակ:
ԳՀՎ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ունեն հարյուրավոր դիվերսիոն-հարձակողական բրիգադներ: Դա էլիտար բանակ է, ֆիզիկապես լավ մարզված եւ ամենավերջին զինատեսակներով զինված[1]:

Եվ այսպես, ԳՀՎ-ի գերխնդիրը նույնպես իրադարձությունների կանխատեսումն է: Իզուր չեն ասում՝ Ռուսաստանի ամենաինֆորմացված ռազմական ղեկավարներից մեկը ԳՀՎ-ի պետ Իգոր Կոստյուկովն է:

Այսօր շատ շատերին է հետաքրքրում, թե ինչպե՞ս պատահեց, որ Ռուսաստանի գերհզոր ԳՀՎ-ն եւ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) սխալ հաշվարկեցին 3 պարտադիր էլեմենտներ.

* Թերագնահատեցին Ուկրաինայի դիմադրության ուժը

* Գերագնահատեցին սեփական զինված ուժերի հնարավորությունները

* Չգնահատեցին Արեւմուտքի միասնականությունը եւ վճռականությունը (միգուցե հիմք վերցնելով Աֆղանստանի հետ կապված վերջին իրադարձությունները):

Սակայն մենք չենք, որ պիտի գնահատական տանք այլ պետության սխալներին ու հաջողություններին, չէր խանգարի մենք մեր օպերատիվ-քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատեինք եւ ճիշտ կանխատեսումներ ներկայացնեինք[2]:

Հիմա վերառադնանք «Մուտքը մեկ ռուբլի, ելքը՝ երկու» արտահայտությանը: Այս արտահայտությունը պատկանում է ԳՀՎ-ի նախկին ախատակից, նշանավոր Վիկտոր Սուվորովին, որն օգտագործվել է նրա կողմից գրված «Ակվարիում» գրքում:

Վիկտոր Սուվորով (իսկական տվյալները՝ Վլադիմիր Րեզուն), ծնված 1947թ., 1974թ. ավարտել է Խորհրդային Պաշտպանության նախարարության Ռազմական ակադեմիան, աշխատել է Շվեյցարիայի հետախուզական ռեզիդենտուրայում, 1978թ. փախել եւ ապաստան է գտել Անգլիայում: Ինքը Սուվորովն իր փախուստը եւ դավաճանությունը մեկնաբանում է հիմնականում նրանով, որ Շվեյցարիայի սովետական հետախուզության ռեզիդենտուրայում լուրջ ձախողումներ էին թույլ տրված, եւ ՊԱԿ-ը փնտրում էր «քավության նոխազի», որը կարող էր ինքը դառնալ: Իրականում Սուվորով-Րեզունը հավաքագրվել էր Անգլիայի հետախույզի կողմից, որն աշխատում էր Շվեյցարիայում լրագրողի «ծածկի» տակ: Որոշակի նյութեր փոխանցելուց հետո (Մի-6-ին) դավաճան հետախույզը պահանջեց ապահովել իր փախուստը, քանի որ նա զգացել էր, որ արդեն ՊԱԿ-ի տեսադաշտում էր հայտնվել:

Ինչո՞ւ բերեցի Սուվորովի օրինակը: Քանի որ հոդվածիս սկզբում գրել էի Քեմբրիջյան հնգյակի մասին, որոնց հավաքագրել էին սովետական հետախույզները, պետք էր գրել նաեւ սովետական հետախուզության ձախողումների եւ Անգլիայի հատուկ ծառայությունների հաջողության մասին:
Նշում եմ, հատուկ ծառայություները մշտապես պատերազմի մեջ են, նույնիսկ խաղաղ պայմաններում, եւ չկան այդ պատերազմում մշտական հաղթողներ եւ մշտական պարտվողներ:
Մեկ ուրիշ հետախույզ ԳՀՎ-ի, որը առաջարկել էր իր ծառայությունը անգլո-ամերիկյան հետախույզներին եւ հավաքագրվել էր նրանց կողմից 1961թ., Օլեգ Պենկովսկին է (կեղծանունը՝ «Հերոս»): Նա համարվում էր Արեւմուտքի ամենաարդյունավետ գործակալներից մեկը: Նա բացահայտվեց որպես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գործակալ 1963թ.: Այս գործակալի տապալումը պայմաններ ստեղծեց, որպեսզի պաշտոնից հեռացվի ԳՀՎ-ի պետը՝ Իվան Սերովը, որը հանդիսանում էր Կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի ամենակարեւոր հենարաններից մեկը: Շատերը Խրուշչովի պաշտոնից հեռացման պատճառներից մեկը համարում են Իվան Սերովի ձախողումը: Խրուշչովը հեռացավ պաշտոնից 1964թ. հոկտեմբերին եւ սկսվեց Լեոնիդ Բրեժնեւի 18 տարվա ղեկավարության էպոխան: 1963թ. մայիսի 11-ին ձերբակալված Պենկովսկին դատապարտվեց գնդակահարության:
Նշեմ, որ մոտավորապես նույն տարիներին Անգլիայում ձերբակալվեց Մի-6 (Անգլիայի հետախուզության) աշխատակից, խորհրդային հետախուզության գործակալ Ջորջ Բլեյքը (George Blake), նույն ինքը՝ Գեորգ Բեխարը (George Behar), նույն ինքը Գեորգի Իվանովիչ Բեխտերը: Վերջինս 1951թ. իր նախաձեռնությամբ առաջարկել էր իր ծառայությունը խորհրդային հետախուզությանը: Նա իր հայացքները եւ կողմնորոշումը ձեւավորել է Կարլ Մարքսի աշխատությունների ազդեցության ներքո: Բլեյքի խորհրդային հետախուզությանը փոխանցած ամենաթանկարժեք տեղեկատվությունը վերաբերում էր այն գաղտնի թունելին (Բեռլինյան թունել), որը կապում էր արեւմտյան Բեռլինը արեւելյանին:   

Ջորջ Բլեյքը բացահայտվեց անգլիական հակահետախուզության (Mi-5) կողմից, շնորհիվ մեկ ուրիշ դավաճանի՝ Լեհաստանի հետախուզության աշխատակից Միխայիլ Գոլենեւսկու, որ անցավ անգլիական հետախուզության կողմը 1961թ.: Ջորջ Բլեքը ձերբակալվեց եւ դատապատվեց 42 տարվա ազատազրկման:

1965թ. Բլեյքին հաջողվեց փախուստի դիմել Անգլիայի Ուորմվուդ-Սկրաբս կալանավայրից, գաղտնի տեղափոխվեց Լա-Մանշով՝ մինչեւ հասավ Դեմոկրատական Գերմանիա, այնտեղից էլ՝ ԽՍՀՄ:

Մեկ ուրիշ հայտնի անձնավորություն. Խորհրդային ՊԱԿ-ից գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը, որ 1990թ. հանդես եկավ խորհրդային հատուկ ծառայությանը վերաբերող մի շարք հայտարարություներով: Ելույթներ, մամուլի ասուլիսներ «Հայացք» (Взгляд ) հեռուսատածրագրով: 1995թ. մեկնեց ԱՄՆ եւ դատական գործընթացում վկայություններ տվեց բացահայտված խորհդային գործակալների դեմ: ԱՄՆ-ում հրատաարկվեց նրա գիրքը «I գլխավոր վարչություն (ՊԱԿ-ի հետախուզական վարչությունը): Իմ հետախուզական ծառայությունը 32 տարի ընդդեմ Արեւմուտքի»:

Հետագայում հետաքննություննը ցույց տվեց, որ նա 15 տարի գաղտնի աշխատել է ԿՀՎ-ի օգտին: 2003թ-ին Կալուգինն ԱՄՆ-ում ստացավ քաղաքացիություն:

Ամենահիշարժան դավաճանը բոլոր լրտեսների մեջ եղել է եւ կմնա գորբաչովյան ռեֆորմատոր, ՊԱԿ-ի նախագահ Վադիմ Բակատինը, որը 1991թ. ամերիկյան կողմին փոխանցեց Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան գաղտնալսման սխեման: Ինքն իր մասին խոսելիս Բակատինը նշել է. «Ես բախտագյուտ եմ (выскочка – դուրս պրծուկ), միշտ խցկվել եմ այն հարցերի մեջ, որ ինձ չէին վերաբերում… Դրա համար էլ ինձ Գորբաչովը նկատեց»: Հետագայում Ներքին գործերի նախարարի պաշտոնում Բակատինն իր ոչ արհեստավարժ ղեկավարության՝ «ժողովրդավարության եւ ազատության» ընդլայնման հետեւանքով թույլ տվեց, որ Ռուսաստանում գլուխ բարձրացնի աննախադեպ քրեական ապօրինությունը (уголовный беспредел)…

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ լրտեսների մեջ լինում են նաեւ ոչ նորմալ անձինք: Նրանցից ոմանք լինում են ցուցամոլ ու եսասեր: Այդպիսի անձանց Ուիլյամ Բոլիտոն[3] անվանել է մարդկային պարտականություններից փախչողներ: Կարելի է լրտեսներին անվանել նաեւ արկածախնդիր անձինք, որոնք բավարարվում են ոչ այնքան իրագործված խնդիրներով ու նպատակներով, որքան տարբեր արկածներով: Լրտեսությամբ զբաղվում են երբեմն նաեւ նախանձախնդիր անձինք, որոնք տառապում են սեփական ոչ լիարժեքության զգացումից, ունայնությունից, նախապաշարումներից, եւ ամենակարեւորը՝ անձինք, որոնք շատ են սիրում փողը, կամ դրա կարիքը խիստ ունեն:

Այժմ մի հետաքրքրական հանգամանք եւս:

Աշխարհի տարբեր հետախուզությունները տարբեր պատկերացումներ ունեն կատարյալ գործակալ-լրտեսի վերաբերյալ: Օրինակ, Անգլիայի հետախույզներից շատերը գտնում են, որ իդեալական լրտեսը պետք է լինի երիտասարդ լավ սպորտսմենը, լավ ծագումով, լուրջ կրթությամբ, հետաքրքիր արտաքինով, խելացի եւ չափավոր համարձակությամբ, համառ եւ փիլիսոփայելու թեթեւակի հակումներով: Սակայն այս հատկանիշներով գործակալին անպայման պետք է սնոբիզմի (պճնամոլության), լկտիության, անտարբերության դիմակը: Բայց ընդամենը դիմակ, իսկ իրականում այդ գործակալ-լրտեսը պետք է լինի նրբանկատ, խելացի, զուսպ, գիտակ եւ հետաքրքրասեր:

ԱՄՆ-ի հետախույզների մշակումով միջին կարգի լրտեսը պետք է լինի բարեհոգի, բայց մի քիչ կոպիտ ինդիվիդուալիստ, որը չի փայլում լայն մտահորիզոնով, բայց կոնկրետ իր մասնագիտության մեջ լավ խորացած է, ունի զարգացած ինտուիցիա, կարողնում է հարմարվել իրավիճակին, համարձակ է, ճարպիկ է եւ հետաքրքրական արտաքինով, անհրաժեշտության դեպքում հանդուգն եւ կտրիճ:    

Ռուսական մոտեցումը միաժամանակ ե՛ւ պրագմատիկ է, ե՛ւ դոգմատիկ է (գործնական եւ անառարկելի): Լրտեսը պետք է լինի կենսասեր, մտավորական, շատ կարդացած, հարգանքով լի կյանքի կանոնների նկատմամբ եւ շատ զուսպ, ռեֆլեքսներով հագեցած:
Կարճ ասած, ռուսական հետախուզության գործակալը պետք է լինի լավ յուղած ինքնաձիգ (ՈՉՑՏՎՈՑ), որն աշխատում է անխափան հանդարտ միջավայրում, բայց անհետանում է, երբ դասագրքում չգրված օպերատիվ իրավիճակ է ստեղծվում:

Անկախ նրանից, թե որ պատկերացումներին եւ մշակումներին է պատկանում լրտես-գործակալը, նրա աշխատանքը սկսվում է հավագրման պահից եւ վերջանում առաջադրանքներն ու հանձնարարականները կատարելուց հետո: Սակայն հաճախ առաջադրանքների կատարումը վերջանում է գործակալի ձախողումով եւ ձերբակալությամբ, կամ փախուստով իր եկիր կամ մի այլ թաքստոց-երկիր: Սակայն, եթե նույնիսկ փախուստը հաջողվում է, գործակալը գերադասում է լռել եւ չպատմել իր արկածների մասին…

(շարունակելի)

#[1] ԳՀՎ աշխատակիցներն իրենց շտաբ-կայանը անվանում են «Ակվարիում», իսկ ակադեմիան, որտեղ պատրաստվում են իրենց կադրերը՝ «Կոնսերվատորիա»: 

[2] Իսկ Ռուսաստանի ղեկավարությունը Ռուս-Ուկրաինական պատերազմից հետո (եթե այն ավարտվի որեւէ մեկի հաղթանակով) հետեւություններ շատ պետք է անի եւ կարգի բերի իր հատուկ ծառայությունները, բանակը, կադրային քաղաքականությունը եւ, ամենակարեւորը, վերջնականապես ճշտի՝ ո՞վքեր են իր երկրի բարեկամները եւ ո՞վքեր՝ թշնամիները:

[3] Ու. Բոլիտո – Ծագումով Հարավային Սիրիայից, լրագրող, հետագայում ԱՄՆ քաղաքացի, գրող Էռնեստ Հեմինգուեյի մտերիմը: 1929թ. գրել է աշխարհում լավագույն վաճառվող (bestseller) գրքերից մեկը՝ «12-ն ընդդեմ Աստվածների»: Հայտնի է Բոլիտոյի հետեւյալ արտահայտությունը. «Կյանքում կարեւորն այն չէ, որ մաքսիմալ լավ օգտագործես քո հաջողությունները, դա կարող է անել ամեն հիմար: Կարեւորը, որ դու օգուտ քաղես կորուստներից»:   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործարար, թե՞ գործ  արար

Հաջորդ գրառումը

«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ հնագույն ազգ ենք»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ հնագույն ազգ ենք»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական