Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ հնագույն ազգ ենք»

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր բողոքի ցույց կազմակերպել, որի ընթացքին նաեւ «Ազգ»ն էր հետեւում: Հանրահավաքին ներկա մտավորականների հետ զրուցեցինք: Արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի կարծիքով՝ բոլորի համբերության բաժակը լցվել է, իսկ մենք՝ որպես հնամյա ազգ, արդեն կորցնում կամ արդեն կորցրել ենք մեր ինքնությունը, հարգանքը, պատիվը:

«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ մենք հնագույն ազգ ենք, քանզի հանդուրժում ենք օրվա իշխանությանն ու հանգիստ նստած սպասում, մինչեւ թուրքը ոտեոտ գա, Երեւան հասնի: Եթե հայ մարդը դույզն-ինչ սիրում է իր երկիրը, ուրեմն պետք է ոտքի կանգնի: Եվ եթե ընդդիմադիրների ինչ-որ հատված չի կարողանում ոչինչ անել, ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան տեղից շարժելու փորձ անել, ապա իր տեղը պետք է ավելի կարող ուժերին զիջի»,- նշում է արձակագիրը:

Նրա համոզմամբ՝ նախկինում մենք մեզ ավելի պաշտպանված էինք զգում, ու թեեւ կոռուպցիայի կամ սոցիալական անարդարության մասին էինք բարձրաձայնում, բայց գիշերը հանգիստ քնում էինք, գիտեինք, որ մեր սահմաններն անառիկ են: Շահնազարյանի գնահատմամբ՝ սուտ են այն խոսակցությունները, թե բանակ չունեինք: Հարց է տալիս՝ եթե չունեիք, ինչպե՞ս էիք հաղթում պատերազմներում: Մեկնաբանում է՝ բավական է լսել միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե պատերազմից հետո Արցախի՝ իրենց անցած տարածքներից ինչքան զենք-զինամթերք են իրենցով արել. «Եթե բանակ չունեինք, ապա ո՞ւմն էր այդ զենքը, ու ինչո՞ւ իրենց անցավ: Սրանք բոլորը հարցեր են, որ առ այսօր պատասխաններ չեն ստացել: Դեռ չեմ ասում այն մասին, թե ինչպե՞ս հակառակորդը կարողացավ անառիիկ Շուշի հասնել: Շուշին մեկ ճանապարհ ուներ, չէ՞, ինչպե՞ս եղավ, որ այդպես հեշտ-հանգիստ եկան ու գրավեցին հայոց բերդաքաղաքը»:

Դառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ օրեր առաջ արած հայտարարությանը, թե 11 հազար հայ տղամարդ պատերազմի ժամանակ փախել է ռազմի դաշտից, դրամատուրգը հետեւյալ տեսակետն է հայտնում. «Հակոբյանի ասածները դեռ քննություն պետք է անցնն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք այդքան մարդ լքել է ռազմադաշտը:  Որտեղից գիտի, որ այդքան մարդ փախել է»:

 Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ Հայաստանում այսօր տարատեսակ լրտեսախմբեր ու վարժված շներ կան, որ փորձում են պառակտել մեր հասարակությանը, թույլ չտալ, որ մարդիկ համախմբվեն: Ըստ նրա, հենց այդ մարդիկ են, որ փորձում են փշրել ազգային արժեքները, հայրենասիրութունն էլ ոտքի տակ են տալիս: «Նժդեհին ֆաշիստ համարողը կրթության համակարգն է կոորդինացնում: Սա խայտառակություն է: Նժդեհի երկրում նժդեհին ֆաշիստ են ասում: Տիկին նախարարն այժմ էլ կանգնում, հայտարարում է, թե նման բան չի ասել: Ստում է ստորաբար, ու, առհասարակ, ՔՊ-ական ամբողջ խունդան է ստում: Նույնը նաեւ իրենց գերագույն գլխավոր շառլատանն է. խոսքն ասում է, մի ժամ հետո փոխում է իր իսկ ասածը: Բարոյական սահմաններ չունեն: Հայհոյանքի մասին օրենք ընդունեցին, որ ով հայհոյի, պետք է պատիժ կրի, բայց ես առաջարկում եմ սուտ խոսելու համար օրենք ընդունեն, այդ պարագայում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ամբողջ կազմը՝ վերից-վար, պատասխանատվության կենթարկվի»:

Բանաստեղծը ցավով է նշում, որ այսօրվա իշխանությունը բարեկամ է համարում նրանց, որ այսօր եկել, ամրապնդվել են Տեղ գյուղի տարածքում: Նրանց, որ Բաքվի կենտրոնում հայ զինվորի պատկերով մումիաներ էին տեղադրել: Նրանց, որ դպրոցական ծրագիրը հայի դեմ թշնամության ծրագրերով են լցրել: Չնայած այս ամենին, վստահ է, որ հայկական զարթոնքը Եռաբլուրով է լինելու, իսկ հաղթական Հայաստան, այո, ունենալու ենք:

«Մարդկանց ՔՊ-ականների փաղաքշական ձայնը դուր է գալիս, ու հասարակության մի հատված ինքն իր համար որոշել է, թե «խեղճ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի», բայց խեղճ մարդն ի՞նչ գործ ունի երկրի կառավարման ղեկին»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Նա կեղծ օրակարգ է համարում, այսպես ասած, խաղաղության թեզը եւ այն համոզմունքը հայտնում, որ հայը պատրաստ չէ թուրքի հետ խաղաղության գնալ:

 Նկատենք, որ «Միասին» շարժման նախաձեռնած հանրահավաքին ընդդիմադիր միայն մի քանի պատգամավորներ էին մասնակցում: Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմադիրները պատեհ ու աանպատեհ առիթներով հարկ են համարում բարձրագոչել, թե իրենց թիվ մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է: Պատգամավորները, փաստացի,  հավես չէին արել գալ ու արտախորհրդարանական ընդդիմության կողքին կանգնել. այս հարցում նույնպես, գուցե, «սեփական օրակարգն» ունեն:

Ինչ վերաբերում է «Միասին» շարժման հետագա քայլերին, ապա շարժման համակարգող անդամներից «Ազգ»ը տեղակացավ, որ առաջիկա հանրահավաքը Ազատության հրապարակում կլինի, ապրիլի 11-ին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

«Մեկ մարդու արհեստը»

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի տարածքը բռնակցելու Սի Ծինփինի ծրագիրը տեսանելի է բոլորի

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի տարածքը բռնակցելու Սի Ծինփինի ծրագիրը տեսանելի է բոլորի

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական