Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիո Մկրտիչ Աթաքլյան. Սպորտն ու ոսկերչությունը միասին

Արծվի Բախչինյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՔԵՅՓԹԱՈՒՆ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ – Զրուցակիցս՝ Մարիո Մկրտիչ Աթաքլյանը, բնակվում է Հարավային Աֆրիկայում: Ծնվել է 1965 թվականին, Ստամբուլում, սովորել Սուրբ Խաչ դպրեվանքում: Մշտապես զբաղվել է սպորտով, իսկ այժմ աշխատում է ոսկերչության ոլորտում:

–Մկրտի՛չ, հիշում եմ, որ 1988 թվականին Ստամբուլի հայկական մամուլում նշվել էր, որ Թուրքիայում մարմնամշակության (բոդիբիլդինգի) առաջնությունում զբաղեցրել եք երկրորդ տեղը: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ ձեռքբերման վերաբերյալ:

-Երկրորդ տեղը գրավելը մեծ ձեռքբերում էր, եւ ես շատ հպարտ էի, որ ներկայացնում էի հայերին: Ինձանից առաջ Թուրքիայում կային նշանավոր երկու հայ բոդիբիլդերներ՝ Բարունակ Աթանը եւ Ֆերմուն Չըրաքը: Նրանք իմ ուսուցիչներն էին: Ի դեպ, Ֆերմուն Չըրաքի իսկական անունը Նուբար Օզանյան էր: Նա հեղափոխական էր, որը մի քանի տարի առաջ զոհվեց Սիրիայում՝ Ռաքքայի ճակատամարտում:

–Ձեր հայ լինելը դժվարություններ առաջացրե՞լ է Թուրքիայում մարզական կարիերայի ընթացքում:

-Միայն աննշան խնդիրներ են եղել, բայց ոչ մի լուրջ բան:

–Հայկական ոսկերչությունը հարուստ պատմություն ունի Թուրքիայում: Ձեր ընտանիքում այդ ավանդույթը եղե՞լ է:

-Այո, ես սկսել եմ որպես ոսկերիչ աշխատել իմ հորեղբոր՝ Իսա Աթաքլյանի հետ: Երբ 1978 թվականին նա արտագաղթեց Սիդնեյ, ես շարունակեցի սովորել երկու վարպետ ոսկերիչների՝ Վաչե Մուխթարյանի եւ Արթո Զարուքյանի մոտ: Նրանք իսկական արվեստագետներ էին, եւ ես նրանցից շատ բան եմ սովորել:

–Այժմ աշխատում եք Քեյփթաունում հայտնի «Մարիոս ջըվըլորզ» ոսկերչական ընկերությունում: Ի՞նչն է առանձնահատուկ դարձնում ձեր ընկերությունը:

-Մենք հպարտանում ենք մեր բարձրորակ սպասարկմամբ եւ վարպետությամբ: Բացի ոսկերչական բիզնեսից՝ զբաղվում եմ նաեւ ֆուտբոլով՝ որպես մարզական գործակալ:

–Ինչպե՞ս հայտնվեցիք Հարավային Աֆրիկայում:

-Երբ հորեղբայրս մեկնեց Ավստրալիա, ես ինձ լավ չէի զգում Թուրքիայում: Նրա բացակայությունը մեծ դատարկություն առաջացրեց իմ կյանքում: Այն ժամանակ Թուրքիայի հայերի համար դժվար էր տարբեր երկրներ արտագաղթել, սակայն Հարավային Աֆրիկան ավելի հասանելի տարբերակ էր: Մտադիր էի Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո տեղափոխվել Ավստրալիա, բայց սիրահարվեցի Քեյփթաունին եւ որոշեցի մնալ: Թեեւ շատ երկրներում եմ եղել, սա է մնում իմ ամենասիրելի վայրը:

–Հայաստանում նո՞ւյնպես եղել եք:

-Այո՛, եղել եմ Հայաստանում եւ շատ եմ սիրել: Չնայած, ցավոք, միայն Երեւանում եմ եղել, բայց մեծ տպավորություն եմ ստացել: Հայկական ուտեստները՝ տեղական տոլման ու խորովածը գերազանց են: Իմ սիրելի հայ անձինք են՝ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, երգիչներ Շառլ Ազնավուրը եւ Փոլ Բաղդադլյանը: Իսկ սպորտում իմ սիրտը պատկանում է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմին:

Մկրտիչ Աթաքլյանը որդու՝ Սապրոյի հետ:

–Անցած տարի հրատարակել եմ ուսումնասիրություն Աֆրիկայի հայերի մասին: 2003 թվականին Հարավային Աֆրիկայում մոտ 300 հայ է բնակվել: Տեղյա՞կ եք այդտեղի հայ համայնքի մասին, հատկապես Քեյփթաունի:

-Երբ բնակվում էի Յոհաննեսբուրգում, այնտեղ շատ հայեր կային, եւ մենք հաճախ էինք հանդիպում: Սակայն Քեյփթաունում ընդամենը ութ հայի եմ ճանաչում: Այստեղ հայերը հիմնականում աշխատում են ֆինանսական, ապահովագրական եւ մանրածախ առեւտրի ոլորտներում:

–Աֆրիկայում ընտանիք կազմե՞լ եք:

-Այո՛, ունեմ հրաշալի որդի՝ Սապրոն, որն անվանակոչվել է իմ հանգուցյալ հոր պատվին: Նա 22 տարեկան է, շատ գեղեցիկ հայ երիտասարդ է, պրոֆեսիոնալ մոդել է: Մի քանի տարի առաջ Հարավային Աֆրիկայում իր տարիքային խմբում ընդգրկված էր լեռնային հեծանվավազքի լավագույն 15 մարզիկների թվում: Այժմ նա նաեւ օգնում է ինձ ոսկերչական խանութում:
Մայրս դեռ ողջ է, 86 տարեկան է եւ բնակվում է Ստամբուլում՝ երեք քույրերիս եւ երկու եղբայրներիս հետ: Ամեն տարի վեց շաբաթով այցելում եմ նրանց:

–Ինչպե՞ս եք պահպանում ձեր ֆիզիկական կազմվածքը 50 տարեկանից հետո:

-Շարունակում եմ շաբաթական չորս անգամ մարզասրահ հաճախել եւ շաբաթը երկու անգամ մասնակցել եմ ֆուտբոլային խաղերի: Կյանքը շատ կարճ է՝ անհանգիստ ապրելու համար, այնպես որ սիրե՛ք բոլորին, պահպանե՛ք ձեր առողջությունը եւ մի՛շտ ժպտացեք…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում`Մկրտիչ Աթաքլյան (1988):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենահզորը աշխարհում

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս են զարգացել հայ-չինական հարաբերությունները

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս են զարգացել հայ-չինական հարաբերությունները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական