Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոբելյանական Ամանորը Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոցում

17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվս մեկ Ամանոր այցելեց Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոց: Եվ արդեն 20-րդ Ամանորը: Իսկ կարծես երեկ էր, երբ 2004 թվականի սեպտեմբերին ստեղծված հայկական կրթօջախը նույն տարվա Ամանորին գրեթե հանպատրաստից հանդիսատեսին ներկայացավ «Հեքիաթներ» բեմականացմամբ` հիմքը դնելով արդեն ավանդույթ դարձած Ամանորյա տոնակատարությունների: Այդ ոչ վաղ անցյալից սկսած` ամեն Նոր տարի, Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հավատարիմ իրենց տված խոստումին, այցելում են օտարության մեջ մի կտոր հայրենիք ստեղծած դպրանոց եւ, իրենց պատրաստած նվերներով, ուրախացնում նրա հերոսներին` աշակերտներին: Իսկ վերջիններս էլ, իրենց սիրելի ուսուցիչների ղեկավարությամբ, ինչպես եւ ամեն տարի, պատվավոր հյուրերին ընդունում են հավուր պատշաճի` ներկայացումներով, ասմունքով, երգ ու պարով` ցույց տալով Ձմեռ պապին, որ իրենք նույնպես կատարել են իրենց խոստումները` եղել են կարգապահ, լավ են սովորել եւ տանը օգնել են ծնողներին:

Աշակերտների տոնահանդեսն ուղեկցվում էր ծնողների եւ հյուրերի ծափողջյուններով, որոնք ավելի էին ոգեւորում նրանց: Հանդեսն ավելի հայկական համ ու հոտ ստացավ կրթօջախում դեռեւս անցած տարվա մարտին բացված պարի խմբակի ելույթներով` պարուսույց Սյուզաննա Դավթյանի գլխավորությամբ:

Ձմեռ պապը 64 նվեր էր պատրաստել երեխաների համար, որոնք բաժանելուց հետո, բարեմաղթանքի խոսքեր ուղղեց հայկական կազմակերպությանը, դպրոցին, աշակերտներին, ծնողներին եւ, իհարկե, համայն աշխարհի հայությանն ու մեր Մայր հայրենիքին` մաղթելով բազում մեծ ու փոքր հաղթանակներով համեմված խաղաղության տարի:

Վերջում նշենք, որ Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոցին, աշակերտներին, ուսուցչական կազմին եւ ծնողներին, Ամանորյա շնորհավորական ուղերձ են հղել կրթօջախի հետ վաղուց արդեն բարեկամական եւ ուսումնական կապեր հաստատած Երեւանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Թող որ 2025-ը լինի Հայաստանի եւ հայկական աշխարհի տարին:

ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վալենսիա, Իսպանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի համերգը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երգչախմբի համերգը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական