Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասմիկ Ինճեճիկյան՝ երաժշտագետն ու հայ ազգային մշակույթի համեստ նվիրյալը

ԱԶԳ
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սփիւռքահայ երաժիշտներու հայ երգերու հաւաքագրման ու աշխարհի երաժշտանոցներու գրադարաններուն տարածման սրբազան առաքելութեան ռահվիրան էր նա,- Հասմիկ Ինճեճիկյանի մահվան առիթով օրերս գրառում էր արել կանադահայ հասարակական գործիչ Սիլվա Ջիկերյանը:- Յիշատակդ վառ պիտի մնայ քեզի մօտէն ճանչցողներուն եւ հայ երգի տարածման աշխատանքիդ ընդմէջէն քեզի հետ հաղորդակից դարձած բոլոր անձերուն մօտ»: Այս տողերը կարդալուց հետո անմիջապես գրապահարանիցս հանեցի Հ. Ինճեճիկյանի հեղինակած գրքերն ընծայագրերով եւ իր ձեռագրով լրացված թղթերը: Եվ ցանկացա ձեզ պատմել նրա մասին, ով ապրեց համեստ, բայց լեցուն կյանքով՝ հայ երաժշտարվեստն աշխարհում հնարավորինս լայնորեն ներկայացնելու եւ հայ երգի ծանոթ-անծանոթ էջերը նոտաներից կյանք ու բեմ բերելու նպատակադրմամբ:

Փնտրի՛ր նրա անունը համացանցի հարուստ տիրույթում եւ խիստ սուղ տեղեկություններ կգտնես, թեեւ Հասմիկ Ինճեճիկյանի կյանքի գործը հայոց երաժշտական մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը նվիրված առաքելություն էր, որին լծվել էր սիրով եւ իրականացրել բարձր որակով: Մեր մեկ-երկու անձնական հանդիպումները տեւողությամբ կարճ են եղել, բայց տպավորությունս այն էր, որ գործ ունեմ շատ առաքինի, համեստ, աշխատասեր, մեծ շնորհի տեր կնոջ հետ: Հասմիկ Ինճեճիկյանի հետ առաջին հանդիպումս Երեւանի Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում էր, 2016 թ. սեպտեմբերի 27-ին: Այդ օրը վրաց մեծանուն բանաստեղծ եւ արձակագիր Գուրամ Օդիշարիայի՝ հայերեն թարգմանությամբ բանաստեղծությունների գրքի շնորհանդեսն էր, եւ ես որոշեցի երկու հաճելին մեկտեղել՝ նախ, իրապես ծանոթանալով Կանադայից Երեւան ժամանած երաժշտագետի հետ, եւ ապա գրախոսականով հանդես գալով Օդիշարիայի գրքի շնորհանդեսին: Հասմիկ Ինճեճիկյանի հետ զրույցս գրադարանի ներքին բակում էր: Խնդրեցի ծանոթացնել իր հեղինակած գրքի բովանդակությանը, եւ թե ի՛նչն է մղել իրեն նման աշխատությունը կազմելուն: Դեռեւս հրատարակված էր Հայոց ցեղասպանությունը վերապրած կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին ժողովածուն, մեկ տարի անց տպագրվեց նաեւ երկրորդ պրակը՝ հայ հեղինակների ռոմանսներով, իսկ Հ. Ինճեճիկյանի երրորդ գրքի թեման արդեն բացառապես պանդխտության երգեր էին՝ հիմքում հաճախ հայրենազրկության եւ կարոտի խորհրդանիշներ՝ արագիլ, ծիծեռնակ, կռունկ: Հայկական երգերի այս ժողովածուները անգլերեն լեզվով են, բոլորը հավաքել, համակարգել է Հասմիկ Ինճեճիկյանը, եւ այս հավաքչությունը մեծ ջանքեր է պահանջել՝ աշխատանք արխիվներում, բնօրինակների ուսումնասիրություն (Երեւանի երաժշտագիտական գրադարանում, Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանում, այլուր): Ներկայացված են, ընդհանուր թվով, յոթանասուն երգեր, որոնց հեղինակներն են Կոմիտասը, Բարսեղ Կանաչյանը, Համբարձում Բերբերյանը, Նիկոլ Գալանտերյանը, Վահան Բեդելյանը, Գուրգեն Ալեմշահը, Հարություն Սամվելյանը, Ավետիս Մեսումենցը, այլք: Հ. Ինճեճիկյանի ձգտումը, երազանքն էր ոչ թե այդկերպ՝ ծաղկաքաղով, այլ վերը նշված յուրաքանչյուր հեղինակի բոլոր գործերն ամբողջապես ներկայացնելը, եւ հույս ուներ, որ կգտնվի այն նվիրյալը, որ մի օր հանձն կառնի այդ գործը: Իսկ Ինճեճիկյանի ժողովածուներում կգտնեք ոչ միայն մեզանում քաջածանոթ երգեր եւ ռոմանսներ, այլեւ բոլորովին անծանոթ կամ մոռացված գործեր, որոնք արխիվներից պեղել եւ գեղեցկորեն ներկայացրել է գրքերի հեղինակը: Օտարալեզու երգիչ կատարողների համար այս գրքերը կարող են թե՛ իրենց երգացանկը հարստացնելու աղբյուր լինել, թե՛ հայ մշակույթը աշխարհի բեմերում ներկայացնելու առիթ հանդիսանալ: Ինքն էլ իր մանկավարժական գործունեության ընթացքում հայ եւ օտարազգի բազում սերունդների ծանոթացրել է հայ երաժշտարվեստին՝ ուսուցողական նյութ քաղելով հայ հեղինակների թողած հարուստ ժառանգությունից:

Ձախից՝ աջ. բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյան, երաժշտագետ Հասմիկ Ինճեճիկյան, բանաստեղծ եւ արձակագիր Գուրամ Օդիշարիա, բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյան

Արխիվներիցս փնտրում գտնում եմ Հասմիկ Ինճեճիկյանի մանրիկ, կոկիկ ձեռագրով լրացված թղթերը. իմ խնդրանքով իր կենսագրությունն էր շարադրել: Հիմա այս թերթիկներն ինձ համար ոչ միայն տեղեկատվության  աղբյուր են, այլեւ թանկ հիշողություն՝ մասունքներ: Ծնունդով Բեյրութից՝ Հասմիկ Հայրապետյան-Ինճեճիկյանը, անցնելով Կանադա, ուսումնառությունը շարունակել է ՄակԳիլի համալսարանում՝ ստանալով ձայնի կատարողական բաժնի վկայագիր եւ երաժշտագիտության մագիստրոսի տիտղոս: Մրցանակների է արժանացել համալսարանում ուսանելու շրջանում, հետագայում՝ 1977-ին Կանադայի եւ Սովետական Միություն համալսարանների միջեւ փոխանակման ծրագրի շրջանակներում իրեն կրթաթոշակ է նշանակվել: Նաեւ Հասմիկին հատուկ կրթաթոշակ է  հատկացվել երաժշտագիտական ուսումնասիրությունները խորացնելու միտմամբ: Հեղինակն է մանկական ձայնագրությունների, ստացել է Կանադայի բազմամշակութային ընկերակցության օժանդակությունը: Գիտական ուսումնասիրություններ է ներկայացրել Կանադայի ավանդական երաժշտության ընկերակցության եւ Կանադայի երաժշտական ընկերակցության գիտաժողովներին: Հոդվածներ է հրապարակել Կանադայի ժողովրդական երաժշտության, մասնագիտական այլ ամսագրերում, հայկական պարբերական մամուլում: 1996-ին Մոնրեալի համալսարանում կազմակերպել է եռօրյա գիտաժողով՝ նվիրված հայ երաժշտությանն ու Սայաթ-Նովային: Համալսարանական ուսանողության շրջանում սրանից շուրջ քսան տարի առաջ դասախոսություններ է վարել Կոմիտասի մասին: Հ. Ինճեճիկյանն անդամակցել է NATS-ի (ձայնի ուսուցիչների միությանը. ԱՄՆ – Կանադա), կանադական համալսարանների երաժշտագիտական եւ ազգագրական ընկերակցություններին: Դասավանդել է ՄակԳիլի երաժշտանոցում: Շուրջ չորսուկես տասնամյակ դասական վոկալ դասավանդելով՝ ոչ միայն մշակել է իր օտարազգի, նաեւ հայ ուսանողների ձայնալարերը, այլ նաեւ կրթել միտքը՝ իրենց ներկայացնելով դասավանդվող երգերի հեղինակներին, ստեղծագործությունների ստեղծման պատմություններն ու շարժառիթները: Նրա կազմած ուսումնական ծրագրերում միշտ ընդգրկվել են հայ հեղինակներ: 

Հասմիկ Ինճեճիկյանի հեղինակած ժողովածուները

Հայոց ցեղասպանության 100-ամյակին էր, որ իր մոտ ծագեց հայկական երգերի ժողովածու ստեղծելու միտքը: Նախ, դիմեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությանը, որի օգնությամբ հայ եւ օտարազգի երգիչների մասնակցությամբ համերգ կազմակերպեց՝ ներկայացնելով Մեծ եղեռնը վերապրած հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի երգերը: Դրան հաջորդեց այդ երգերը գրքերի միջոցով ի մի բերելու եւ տարածելու աշխատանքը:

Ժողովածուները ներառվել են ամերիկյան «Թեոդոր Ֆրոնթ» ընկերության հրատարակած կատալոգներում:  Իր եռահատորյակը հեղինակը տրամադրել է տարբեր երկրների երաժշտագիտական գրադարաններին, այն տարածելու նպատակով համագործակցել գերմանական «Հարասովիչ» ընկերության հետ, նաեւ անձամբ ներկայացրել հայաստանյան  կրթամշակութային հաստատություններում:

Հասմիկ Ինճեճիկյանը հաճախ էր գալիս Հայաստան: Այդ այցերից մեկին էր, որ կայացավ մեր երկրորդ հանդիպումը՝ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը՝ իմ բանաստեղծական գրքերից մեկի շնորհանդես-համերգին: Այդ օրվա պայծառ հիշողությամբ էլ ավարտեմ լուսավոր մարդու, երաժշտի եւ հայի մասին խոսքս:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարներում՝ Հասմիկ Ինճեճիկյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պոլսոյ Մաշալեան պատրիարքի Synodal անուրջները. Աղեքսանդր Քանանեան

Հաջորդ գրառումը

Սյուզան Աճեմյան. Ստեղծագործության լուռ ուժը

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Սյուզան Աճեմյան. Ստեղծագործության լուռ ուժը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական