Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայուհիների զարդերը

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքում առանձնահատուկ տեղ են գրավում զարդերը, բացառություն չեն նաեւ հայուհիները, նրանք էլ կրել ու կրում են տարատեսակ  զարդեր՝ պատրաստաված թե՛ հայրենյան վարպետների կողմից, թե՛ օտար: Հայոց մեջ հնուց անտի բարձունքի վրա է եղել զարդարվեստը: Այն հաճախ է դարձել եւ այսօր էլ է գիտական ուսումնասիրության առարկա: Այդպիսի մի ուսումնասիրության արդյունք է Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող  Աստղիկ Իսրայելյանի՝ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի դստեր «Հայուհիների զարդերը XVIII-XX դդ.» գիրք-կատալոգը: Բաղկացած է  «Ներածություն», «Վարպետները եւ կատարման եղանակները», «Զարդերի գործառույթները եւ կիրառությունը», «Զարդերի խորհրդանշական իմաստները»,  «Գրականություն» եւ «Զարդերի ցուցակ» բաժիններից:

 Գրքի նպատակն է ցույց տալ, թե հայ կանայք նախկինում ինչպես եւ ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են արտահայտել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում:

Գրքում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի XVIII XX դդ. հայկական ավանդական զարդերի հավաքածուն (XVI եւ XVII դդ. նմուշները մեկ-երկուսն են)` դասդասված ըստ տեսակների, կիրառման ձեւերի, պատրաստման վայրերի եւ ժամանակի: Այստեղ նշված դարերում Հայաստանի ու հայաշխարհի տարբեր ծագերում (Վան, Մուշ, Բայազետ, Սիվրի Հիսար, Սեբաստիա, Շապին-Գարահիսար, Ալաշկերտ, Մալաթիա, Բիթլիս, Էրզրում, Դիարբեքիր, Տրապիզոն, Սյունիք, Արցախ, Շուշի, Դիզակ, Նուխի, Ախալցխա, Կարս, Իգդիր, Գողթն, Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ, Լոռի, Երեւանի գավառ, Երեւան, Նոր-Բայազետ, Շամշադին, Գանձակ, Թիֆլիս, Կոստանդնուպոլիս, Բուրսա, Քեսաբ, Հալեպ, Եգիպտոս, Երուսաղեմ, ԱՄՆ, Թավրիզ եւ այլն) հայ ոսկեձեռիկ վարպետների կողմից պատրաստված զարդերն են,  որ կրել է հայ դեռատի օրիորդը, երիտասարդ աղջիկը, մայրացած հայուհին եւ պատկառելի տարիքի հասած հայ կինը: Արծաթե գոտիները չեն ներառվել գրքում, քանի որ հարուստ բազմազանությամբ պայմանավորված՝ դրանք կարոտ են առանձին ուսումնասիրության:

XVIII-XX դդ. զարդերը ոսկուց են, արծաթից եւ ոչ թանկարժեք մետաղներից ու  համաձուլվածքներից: Զարդերում ակնազարդման եւ մետաղե մասերի հետ համադրվող ուլունքների համար օգտագործվել են բնական քարեր, սաթ, մարգարիտ, մարջան, սադափ, ապակի եւ այլն:

Թանգարանի զարդերի ժողովածուն երկար տարիների ընթացքում է հավաքվել` մի մասը Հայոց ազգագրական ընկերությունից է հանգրվանել այստեղ, մյուսներն ազգագրական գիտարշավների ու տեղում կատարված գնումների միջոցով են ձեռք բերվել, մի քանիսն էլ թանգարան են հասել նվիրատուների շնորհիվ:

Արեւմտյան Հայաստանի զարդերի մի զգալի մասը Հայաստանի պատմության թանգարան է տեղափոխվել Ս. Էջմիածնի թանգարանից, որը դրանք ձեռք է բերել  հիմնականում «Եղբայրական օգնության» միջոցներով: Այս զարդերի մասին տեղեկությունները, դժբախտաբար, թերի են, քանի որ մեծավ մասամբ ձեռք են բերվել ծանր պայմաններում` գաղթած ժողովրդից: Անգամ լինում է, որ հայտնի չէ զարդի գործածության ձեւը, անվանումները երբեմն օտար լեզուներով են:

Զարդերը սոսկ պերճանքի առարկաներ չեն, դրանք ազգի գեղագիտական ընկալումների, մտածելակերպի, զգացողության, ճաշակի ու ոճի արտահայտություններն են, նաեւ անմիջականորեն կապված են էթնիկ խմբի պատկերացումների, աշխարհընկալման, սովորույթների, ավանդույթների, ծեսերի ու տոների հետ, ուստի տիկին Իսրայելյանի կողմից ուսումնասիրված եւ գիրք-կատալոգում զետեղված զարդերը շատ բան են ասում մեր ոչ հեռավոր նախնիների մտածելակերպի, հոգեկերտվածքի ու հավատալիքների մասին: Գիրքը նաեւ պատկերացում է տալիս հայ արծաթագործության եւ ոսկերչության վերաբերյալ, քանզի ներկայացված են հայ վարպետների աշխատանքները:

Ինչպես ազգային են լինում ճարտարապետությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը եւ արվեստի մյուս բոլոր ճյուղերը, այնպես էլ ազգային է լինում զարդարվեստը: Այս գրքի չափազանց կարեւոր առաքելություններից է հայ զարդարվեստի ազգային, ազգորոշիչ տարրերը, առանձհատկություններն ու ավադույթները պահպանելն ու փոխանցելը, մերօրյա եւ ապագա ոսկերիչներին,  արծաթագործներին, դիզայներներին ներկայացնելը, որպեսզի վերջիններս իրենց ստեղծագործություններում կիրառեն դրանք՝ ապահովելով ազգային զարդարվեստի հարատեւությունը: Նշենք, որ ժամանակակից ոսկերչության եւ արծաթագործության մեջ նույնպես հանդիպում են հայկական ավանդական մտածողությամբ պատրաստված զարդեր:

Ըստ Աստղիկ Իսրայելյանի, «Ուշագրավ են ոչ միայն վերջին հարյուրամյակների, այլեւ հնագիտական  պեղումների միջոցով հայտնաբերված չափազանց յուրահատուկ եւ արտակարգ ճաշակով կատարված հնագույն զարդերը: Այսօր անհրաժեշտություն կա համակարգել եւ մեկտեղել բոլոր այն զարդերը, որոնք ծագել են Հայկական լեռնաշխարհի վաղագույն մշակույթներում` ցույց տալով դրանց իմաստաբանությունը, ավանդույթների անընդհատականությունը եւ  շարունակականությունը: Բոլոր ժամանակաշրջանների զարդերն ընդօրինակելու կամ նրանց հիման վրա նոր տարբերակներ ստեղծելու շնորհիվ շլացուցիչ արդյունքների կարելի է հասնել ժամանակակից ոսկերչության ոլորտում»:

Հեղինակը գիրք-կատալոգի ստեղծմանն աջակցելու համար իր խորին երախտագիտությունն է հայտնում պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Արմինե Զոհրաբյանին, ազգագրական պահոցի ֆոնդապահ Գոհար Մկրտչյանին, վերականգնման հիանալի մասնագետներ Աստղիկ Մելքոնյանին, Աննա Շչերբակովային եւ գրադարանի վարիչ Ռոզա Բաղդասարյանին:

Ապրիլի 7-ին պատմության թանգարանում բացվեց «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսը, որ ներառում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված XVIII-XX դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր եւ այլն, ինչպես նաեւ հայ վարպետների աշխատանքային գործիքներ  ու ազգագրական լուսանկարներ:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի էներգետիկայի առօրյան

Հաջորդ գրառումը

«Ամեն ինչ սկսվում է քեզնից…»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Ամեն ինչ սկսվում է քեզնից...»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական