Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի էներգետիկայի առօրյան

Կառուցվում է նոր հիդրոէլեկտրակայան

Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի էներգետիկայի բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելը: Այս նպատակով աշխատանքներ են կատարվում Մարտակերտի Գետավան համայնքում «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման համար:  «Գետավան 1»-ի հզորությունը կկազմի 17.6 ՄՎտ և  նախնական ցուցանիշներով տարեկան կարտադրի  ավելի քան  93  միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար կծախսվեր ավելի քան 20 հազար տոննա օրգանական վառելիք:

Այսօրվա դրությամբ կատարվում են նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակման աշխատանքներ: ՀԷԿ-ի կառուցման տեղանքը բարդ է: Հողային աշխատանքներ են կատարվում  «Գետավան-1» ՀԷԿ-ի հիմնական կառույցների տեղակայման համար:

«Գետավան-1» ՀԷԿ-ը ամենահզոր փոքր ՀԷԿ-ը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից: Ներկայում Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 ՄՎտ հզորությամբ գործող «Սարսանգ»-ն է:

2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան: Օրինակ, 2018-ին արտահանվել է 17,2 մլն կՎտժ, 2019-ին՝ 85,7 մլն կՎտժ, 2020-ին՝ 186,4 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: 2021-ի օգոստոսի դրությամբ, Արցախում էլեկտրաէնեգիայի ընդհանուր սպառումը կազմել է 197,8 մլն կՎտժ, որից 25,8 մլն կՎտժ էլեկտրաէներգիան ձեռք է բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից:

Վերակառուցվել են «Ստեփանակերտ», «Վրեժավան», «Իվանյան», «Մարտունի», «Վանք» ենթակայանները:

Հարկ է նշել,որ Արցախում  մինչև 1920թ. շահագործվող միակ հիդրո-էլեկտրակայանն ուներ 30 կՎտ հզորություն և գտնվում էր Շուշի քաղաքի  մոտ:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,

Ռուսաստանի բնագիտության  ակադեմիայի պրոֆեսոր