Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանյան միջավայրը՝ հարցերի ու խնդիրների կաթսա

Գեղամ Քյուրումյան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ հեռախոսազանգ ստացա: Թեեւ համարն անծանոթ էր, այսուհանդերձ միացա: Զանգահարողն աղջնակի ձայնով մեկն էր, որ ներկայացավ որպես ինչ-որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որին հետաքրքրում էր մեր քաղաքացիների կարծիքը ՀՀ բանկային համակարգի գործունեության, այնտեղ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Հեռախոսակապի օգնությամբ նման խնդրի լուսաբանումը նվազագույնը՝ տարօրինակ դիտարկելով՝ ասացի, որ բանկային համակարգի շուրջ պատկերացումներս համեստ են, չեի ցանկանա դրանք հանրայնացնել, ուստի նպատակահարմար չեմ համարում շարունակել զրույցը: Սակայն աղջնակը սպասվածից համառ դուրս եկավ եւ ասաց, որ հարցերը պարզ ու մատչելի են, հարցումն էլ անձնավորված չէ, եւ նման բաներ: Զրուցակիցս թերեւս տեղյակ չէր, որ ասենք հեռախոսահամարն ունենալու պարագայում այն թե ում է պատկանում, խնդիր չէ: Զրույցն անհարկի դիտարկեցի, ընդհատեցի եւ գրեթե սովորական մտորումների տրվեցի:

Այս ո՞ւր ենք հասել հարգելիներս, որ առօրյա բազում հարցերի կողքին հասարակական կազմակերպությունը հեռախոսակապի օգնությամբ փորձում է պարզել քաղաքացիների կարծիքը բանկային գործունեության շուրջ: Մեզ մշտապես են համոզում, որ ՀՀ բանկային համակարգը կայուն է, մեր մարդիկ վստահաբար կարող են իրենց ֆինանսական հավելյալ միջոցները ավանդների տեսքով բանկերին տրամադրել եւ գումարներ ստանալով գոհ ու հանգիստ գտնվել, իհարկե, եթե հավելյալ ֆինանսներ կան: Որ դրանք հիմնականում չկան, փաստ է, որը հաստատում են նաեւ երկրի այլեւայլ ղեկավարները, հիշելով ՀՀ-ում աղքատության տոկոսը, գնաճի գործոնը, կենսաթոշակների սառեցումը, գործազրկության բարձր ցուցանիշը… Սրանք, իրենց հետեւանքներով, կազմավորում են այն միջավայրը, ուր աշխատանք ունեցողները, հարկահավաքները, իրավապահները, այլ մասնագիտությունների ներկայացուցիչները կազմակերպված հանցագործությունների են գնում, անգամ դեպքից դեպք բացահայտվելու պարագայում:

Իրոք անհասկանալի են հայաստանաբնակներիս միջավայրում կատարվող իրադարձությունները, որոնցից վարչապետը ընտրեց եւ կառավարության նիստում առանձնացրեց… ավտոլվացման կետում ջրաշիթի ազդեցության պատմությունը: Իսկը Կիկոսի հետ նկարագրվածը, միայն չասվեց, որ օճառաջուրը հարեւանությամբ հոսող գետակը լցվելուց հետո հայտնվում է բնակավայրի տնամերձերում, այգիներում ու բանջարա-բոստանային տարածքներում, հետո էլ՝ մեր սեղաններին ու սննդի մեջ: Ի՞նչ անեն ներկա փոխվարչապետները, նախարարները, կոմիտեների ու ծառայությունների ղեկավարները, մարզպետներն ու մնացյալք: Դե եկ ու գլուխ հանիր այս վիճակից, որը մեր մարդկանց մի զգալի հատված բնորոշում է անպարկեշտ արտահայտություններով: Դրանք տեղին են առավել քան, քանզի առնչվում են մեր առօրյայի հետ, խաթարում են մարդկանց հանգիստը, աշխատելու հանդեպ ձգտումը,  միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը:

Տեսեք: Այս օրերին երեւանցիներն առնչվում են հանրային տրանսպորտի բարեփոխումներ հռչակվող գործընթացի հետ, ուր առկա են երկրի բնակչության մեկ-երրորդի մտահոգությունները: Շատերին է հետաքրքրում, ասենք, «մինչեւ 7 տարեկան երեխան՝ անվճար» պահանջի կիրառելիությունը: Քաղաքապետարանի հաղորդագրություններում նշվում է անվճար արտահայտությունը, որը հակասության մեջ է մտնում ՀՀ ուղեւորափոխադրումների մասին 1998 եւ 2006 թվականների օրենքների հետ: Դրանցում ասվում է, որ ուղեւորն իրավունք ունի տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղի հատկացման անվճար իր հետ տեղափոխել  սահմանված տարիքային խմբի մեկ երեխա: 2006 թվականի օրենքում պահանջը հետեւյալն է առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթեւեկելիս՝ յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը: Անհասկանալի, ոմանք եթե անհեթեթ բառն օգտագործեն չեն սխալվի, վիճակ է ստեղծվում: Ասենք՝ ինչ է նշանակում առանց առանձին նստատեղի հատկացման արտահայտությունը ընդունելով անվճար պահանջը, պետք է ենթադրել, որ 6-ամյա երեխան պետք է ուղեկցող անձի գրկին գտնվի, ինչը կարող է լուրջ խնդիր լինել, ասենք փոքրիկի կողմից մերժվել, անհարմարություններ առաջանան, դժվարություններ ծագեն: Ընդունվում է չէ՞ այն վիճակը, երբ երթեւեկողները, նստած կլինեն թե կանգնած, նույն գումարն են վճարում, որը խախտվում է երեխաների պարագայում, այնպես, որ եթե հայտարարվել է անվճար-ի մասին, պետք է կիրառվի անվճարի տրամաբանությունը: Անգամ մանկասայլակով ուղեւորափոխադրման պարագայում, երբ մանկասայլակում երկու մանչուկներ են գտնվում: Այսօր մետրոյում լինի, տրոլեյբուսներում թե ավտոբուսներում, պատասխանատուներն օրենքի պահանջին հիմնականում չեն հետեւում, ըստ որի մինչեւ 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթեւեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը: Այն պարզապես անհնար է տրոլեյբուսներում, ուր գումարը 25 դրամ է կազմում, որպիսի վճարամիջոց ՀՀ-ում պարզապես չկա:

Հայաստանյան միջավայրը հարցերի ու խնդիրների մի հսկայական կաթսա է հիշեցնում, ուր սովորական ու խորքային երեւույթները փոխլրացնում են միմյանց:

Թե ինչքանով է, ասենք, վարչապետի հանրայնացրած ջրի շիթի պատմությունը խորքային եւ ինչքանով մինչեւ 7 տարեկան երեխաների տրանսպորտային երթեւեկի շուրջ մտորումները սովորական, կհամոզվենք առաջիկայում: Ինչպես ընդունված է ասել՝ սատանան մանրուքների մեջ է:

Կապրենք, կտեսնենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալէպը դարձեալ կարիւնի

Հաջորդ գրառումը

Արեւային էլեկտրակայան Լոռու մարզում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Արեւային էլեկտրակայան Լոռու մարզում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական