Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հալէպը դարձեալ կարիւնի

Յակոբ Միքայէլեան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու տարի առաջ հատընտիր ակնարկներու հաւաքածոյ մը կազմեցի տպագրութեան յանձնելու համար, անոր առաջին բաժինը վերնագրած էի «Սուրիական հայրենիք, խաչեալ Հալէպ», որուն մէջ ամփոփուած ակնարկներուն մեծամասնութիւնը Հալէպի մասին էր, Հալէպի կրած չարչարանքներուն, ցաւերուն, տագնապներուն, դժուար օրերուն: Գիրքը ցարդ չտպագրուաեցաւ, թէեւ Հալէպ սկսաւ յարաբերական խաղաղութեամբ մը վերապրիլ, միշտ յուսալով որ վերջապէս սա սանձազերծուած պատերազմը վերջ կը գտնէ ու Հալէպ կը վերագտնէ իր փառքի օրերը: Մենք ի՛նչ յոյսերով սպասեցինք այդ բախտաւոր օրուան եւ ի՛նչ եղաւ անցեալ շաբաթ…

Անցեալ շաբաթուան անակնկալը տակաւին  կը շարունակէ ցնցել մեր ուղեղն ու հոգին. մէկ գիշերուան մէջ Հալէպ հեքիաթային կախարդական ցպիկի մը ցնցումով կար ու չկայ դարձաւ, արդարեւ երկար տարիներ Հալէպի շրջակայքը հաստատուած ընդդիմադիր զինեալ կազմակերպութիւնները առանց որեւէ դիմադրութեան մտան Հալէպ… Մի հարցնէք ինչո՞ւ առանց դիմադրութեան, ոչ ոք գիտցաւ ինչու, ո՞ւր էր բանակը, ոստիկանուիւնը, վերջապէս ո՞ւր էին պետական մարմինները: Մէկ գիշերուան մէջ չքացեր էին, ոչ իսկ մէկ հատիկ փամփուշտ:

Հեռատեսիլէն ցոյց կու տան «Պասէլ Ասատ» հրապարակը, որ Հալէպի Արեւմտեան դարպասը կը նկատուի, փաթթոցաւոր, մօրուքաւոր զինեալներ կը պարեն, կը ցատքեն, գետինը կը համբուրեն եւ իրենց զէնքերէն փամփուշտներ կարձակեն դէպի երկինք: Յաջորդ օր արդէն հասած էին Սաատալլա Ճապրի հրապարակ, կեդրոնական նամակատան դիմաց, ապա հասան բերդ: Իրենց խանդավառ ցոյցերուն ընթացքին զինեալ մը Թուրքիոյ դրօշակը ցուցադրեց բերդի պարիսպին վրայէն:

Ըսին՝ «Շամի ազատագրութեան խորհուրդ» կազմակերպութիւնը եւ ընդդիմադիր զինեալ խմբաւորումներն են, որոնց անունները չհրապարակուեցան սկիզբը, բացի քրտական «Սուրիոյ տեմոքրաթիք ոյժեր» կոչեցեալները, որոնք իրենց հսկողութեան տակ առին Հալէպի միջազգային օդանաւակայանը: Այս  կազմակերպութիւնը Սուրիոյ հիւսիս արեւելեան նաֆթով հարուստ շրջանին վրայ կը տիրապետէ ԱՄՆ-ի հետ գործակցաբար:

 Դէպքերը շատ արագ  կը յաջորեն իրարու: Զինեալները կ՛ուղղուին դէպի հարաւ, նպատակ ունենալով գրաւել Համա քաղաքը, ընթացքին կը մտնեն Մաարրաթ Նուման (Ապու Ալ Ալաա Ալ Մաարրիի ծննդավայրն ու գերեզմանավայրը: Յաջորդը կը գրաւեն Խան Շէխունը ու կը հասնին Համայի մուտքին: Ըստ ենթադրեալ քարտէսին, Հալէպ նահանգին հարաւային սահմանը Համան է, քանի Հոմսը արդէն Դամասկոսի նահանգին մէջն է:

Երրորդ օրը Ռուսական-Սուրիական օդուժը կ՛անցնի գործողութեան, կը հրթիռակոծեն Հալէպի մուտքին հաւաքուած զինեալները, կը սպանուի 15  զինեալ: Յաջորդ մեծ հրթիռակոծումը կ՛ըլլայ Իտլիպի վրայ, որ վաղուց արդէն Ճապհէթ Նուսրային, ներկայ անունով՝ «Շամի Ազատագրման Խորհուրդ»ին կեդրոնն էր: Կռիւները  320 մեռեալ կ՛արձանագրեն, յաջորդ օրերուն սպանուածներուն թիւը հինգհարիւրը կ՛անցնի:

-Ասիկա ամերիկա-իսրայէլեան խաղ է… Հազիւ Լիբանանի հետ զինադադար կնքած՝ անցան Հալէպը գրաւելու:

-Արդէն ծախուած է, թէ չէ առանց դոյզն դիմադրութեան չէին կրնար Հալէպ մտնել…

-Շատոնց գծուած աշխարհի նոր աշխարհակարգի առաջին փուլն է…
-Սուրիան պիտի մասնատեն, արդէն քարտէսը կազմուած է՝ Հիւսիս-արեւմտեան մասը «Հալէպի նահանգ»՝ ընդդիմադիրներուն. Հիւսիս-արեւելեան մասը՝ Քիւրտիստան, հարաւը՝ Դամասկոսին: Ասոնց որքանը իրաւ է, որքանը սուտ՝ առայժմ յայտնի չէ: Խոստովանիմ որ լրատուական դաշտը այնքան խճողուած է տարատեսակ լուրերով, որոնք այնպիսի խճճված պատկեր մը կը ստեղծեն ակնդիր-ունկնդիրին համար, որ յստակութենէ շատ հեռու է, այնպէս որ մեր ըրածը ընթերցողին մօտաւոր իրավիճակի մը պատկերը հաղորդելն է:

Չորրորդ օրը կը սաստկանան հրթիռակոծումները Իտլիպի վրայ, հեռատեսիլէն ցուցադրուածները ուղղակի կը փշաքաղեն մարմինդ. ու կը մտածես, այս մարդիկը ձեր ընդդիմադիր թշնամիներն են, եթէ պիտի հարուածէիք զանոնք, ինչո՞ւ Հալէպն ու միւս երկրորդական քաղաքներուն պետական ու զինուորական մարմիններուն հրահանգեցիք լքել քաղաքն ու հեռանալ՝ եկուորներուն առիթ տալով որ ազատօրէն մտնելու եւ գրաւելու քաղաքը: Մարդ բան չի հասկնար:

Սուրիան յենած է Ռուսիոյ եւ Իրանի վրայ, որոնք շարունակեցին իրենց զօրակցութիւնը յայտնել Դամասկոսին, անոնց միացաւ Չինաստանը… Թուրքիան իր սովորական խաղը կը խաղայ, կ՛ըսէ՝ ես պատրաստ եմ հարցը կարգաւորելու եւ կռիւները դադրեցնելու համար միջամտելու: Մարդ ըլլայ անոր ըսող՝ նախ դո՛ւն քու գրաւած սահմանի երկայնքին հողերէն քաշուիր, յետոյ բարեկամաբար խօսիր: Տարիներ ամբողջ զինեալ կազմակերպութիւններն ու ահաբեկիչները հովանաւորեց, իսկ հիմա կ՛ըսէ՝ եղած իրադարձութեանց մէջ ես մատ չունիմ:

Յաջորդ օրերը ինչ նորութիւններ պիտ բերեն՝ յայտնի չէ: Կ՛ապրինք՝ կը տեսնենք ու կը գրենք յաջորդիւ:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Հաջորդ գրառումը

Հայաստանյան միջավայրը՝ հարցերի ու խնդիրների կաթսա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ

28/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կա՛մ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կա՛մ ապահովի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն․ The Washington Times

28/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ռոբերտ Ամստերդամ

27/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանյան միջավայրը՝ հարցերի ու խնդիրների կաթսա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026

Ըստ վրացական մի շարք ԶԼՄ-ների՝ Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մեկ գյուղ փոխանցելու հնարավորությունը։ Այս տեղեկությունները սկսեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական