Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության խաչմուրուկ»-ը կգործի հօգուտ Թուրքիայի, ՌԴ-ն այնտեղ ներկայացված չէ»

Սևակ Վարդումյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
56
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախյան հակամարտութությունը ցույց տվեց ՀԱՊԿ-ի թույլ կողմերը

Հայաստանում ներքաղաքական զարգացումների եւ փողոցի ակտիվացման ֆոնին՝ օրերս պրոռուսական հանրույթը քննարկում ու վերլուծում էր Դաշնային երկրի ներկայացվածությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ հետխորհրդային մյուս երկրներում: «Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները հետխորհրդային տարածքում» կլոր սեղանին ներկա էր նաեւ «Ազգ»-ը: Ուշադրության արժանի էր հատկապես ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինի վերլուծությունն ու մտքերը՝ կապված Արցախյան հակամարտության, ՀԱՊԿ առաքելության, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի եւ հարակից թեմաների մասին:
Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն այս՝ հետխորհրդային տարածաշրջանում, մշտապես աշխատել եւ գործել է մնացորդային սկզբունքով, իսկ արտաքին քաղաքականությունը շատ դեպքերում կենտրոնացրել է Վաշինգտոնի, Բրյուսելի, Բեռլինի, Փարիզի, Չինաստանի հետ հարաբերությունների վրա:

 «Հետխորհրդային երկրները ՌԴ-ից չեն ստացել այն  ուշադրությունը, ինչին, գուցե, արժանի են: Հիմա օբյեկտիվորեն մի իրավիճակ է ստեղծվել, երբ մեզ համար մերձավոր արտերկրների դիրքորոշումն ավելի կարեւոր է դարձել, քան՝ արեւելյան կամ արեւմտյան Եվրոպայի երկրներինը: Իմ կարծիքով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ռուսաստանի համար ավելի կարեւոր է, քան՝ Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում: Իսկ Ուզբեկստանում դեսպանն ավելի կարեւոր է, քան՝ Փարիզում եւ այլն: Ես կարծում եմ՝ պետք է այս երկրներ ուղղորդվեն լավագույն կադրերը, ավելի շատ ֆինանսավորում ստանան: Այստեղ է դիվանագիտական աշխատանքային հիմնական ճակատը, իսկ Եվրոպայում դիվանագիտական աշխատանք փաստացի չի մնացել, կա հետախուզական աշխատանք»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա բանախոսի տեսակետը հետեւյալն է. Մոսկվա-Անկարա հարաբերությունները դյուրին չեն, բայցեւ՝ ոչ թշնամական:
Ըստ Տրենինի՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ Թուրքիան թշնամությունից ամեն կերպ ձգտում են խուսափել: Ոչ մեկի մոտ պատրանք չկա Թուրքիայի հետ հարաբերություններում:

«Թուրքիան այսօր շատ կարեւոր կոնտրագենտ է ՌԴ-ին: Հայտարարություններ անել, որոնք հնարավոր չէ իրականացնել, դա երեւի ինքդ քո վրա կրակել է նշանակում, ուրեմն այդպես պետք չէ անել: ՌԴ-ն փորձեց մասամբ էլ հաջողվեց, դժվարին իրավիճակում՝ 2020 թվին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, այլ ոչ թե՝ քառակողմ, եւ համաձայնել Թուրքիայի ռազմական ֆորմալ ներկայությանը: Սա այն բալանսն է, որին այն ժամանակ հնարավոր էր հասնել: Կարելի էր, իհարկե, դատապարտել Թուրքիային, բայց դրանից ի՞նչ էր ստանալու Ռուսաստանը, ե՞ւս մեկ ճակատ: ՌԴ-ում այսօր ավելի քիչ ռեսուրս կա, քան ռուսական կայսրության շրջանում Օսմանյան կայսրության համեմատ, ավելի քիչ ռեսուրս կա, քան Խորհրդային շրջանում էր: Երկու պետությունների միջեւ չկա բարեկամություն կամ սեր, կան հետաքրքրություններ ու շահեր: ՌԴ-ն այնպես չէ, որ համաձայն է թուրքական ազդեցության մեծացմանը, Մոսկվան դրանում տեսնում է աշխարհաքաղաքական իրողություններ, Ռուսաստանը հաշվի է առնում քաղաքական, տնտեսական իրողություններն Հարավային Կովկասում, ՌԴ-ն ուժ չունի այստեղից դուրս մղել Թուրքիային, դրա անհրաժեշտությունն էլ չկա, մենք դուրս ենք եկել կայսրության դարաշրջանից, չկա Կովկասի համար Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ պայքար: Ռուսաստանը ռուսական կայսրությունը չէ, Թուրքիան էլ Օսմանյան կայսրությունը չէ, նա էլ առավել բարդ իրավիճակում է»,- տեսակետը հիմնավորեց ռուս քաղաքագետը:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀ վարչապետ Փաշինյանի հրրապարակ նետած «Խաղաղության խաչմերուկ»-ին ու նշեց, որ այդ ծրագրին Ռուսաստանը չունի ակտիվ մասնակցություն, նամանավանդ, որ Հայաստանն առանձնապես խանդավառված չէ, որ Մոսկվան որեւէ կերպով կամ ձեւաչափով մասնակցություն ունենա դրան: Նրա կարծիքով՝ այդ ճանապարհը տնտեսական մեծ նշանակություն չի ունենա, բայց այն կունենա աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակություն՝ ի շահ Թուրքիայի. «Այսօրվա դրությամբ, ինչպես հասկանում եմ, միտումները զարգանում են դեպի թուրքական շահեր:  Տվյալ իրավիճակում ՀՀ-ն սուվերեն երկիր է, ընտրում է իր գործընկերներին, ընտրում է՝ ում վստահի, ում՝ ոչ: ՌԴ-ն համոզում է, երբեմն ՌԴ փաստարկները լսում են, բայց պարտադիր չէ, որ իրագործեն: Այս փուլում այդ միջանցքը ավելի շուտ կգտնվի թուրքական իրական ազդեցության տակ՝ պայմանով, որ ԱՄՆ-ն պետք է ներկայանա իբրեւ թե անկախ եւ բարեկամական գործընկեր երկու կողմերի համար: Իրականում, իմ համոզմամբ, ԱՄՆ-ն Թուրքային ազատություն է տալիս Թուրքիայի գերակա հետաքրքրություններին տարածաշրջանում»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ըստ Դմիտրի Տրենինի՝  այն ո՛չ միություն է, ոչ էլ՝ դաշինք: Այն ռազմաքաղաքական միավորում է՝ ոչ հստակ արձանագրություններով, որոնցում բազմաթիվ հարցեր կան: «Կառույցում ամեն բան դրական էր, երբ «եղանակը» լավ էր, երբ այն  դարձավ ահավոր, ամեն բան դարձավ ոչ այդքան լավ»,- նկատեց փորձագետը:
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի Դաշնության միակ իրական դաշնակիցը Բելառուսն է, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշումը բազմավեկտոր քաղաքականությունն է:

«ՀԱՊԿ-ը Արցախյան հակամարտության իրավիճակում, իմ կարծիքով, ցույց տվեց իրեն բնորոշ թույլ կողմերը եւ անորոշությունները, իսկ երբ իրավիճակը սրվեց, այն ներկայացավ իր ողջ գեղեցկությամբ»,- նշեց նա ու ավելացրեց,- Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում իր տեսակետը չի պարտադրում: Տեսեք՝ ՌԴ-ի համար խիստ կարեւոր է, որ ուկրաինական հարցում ՀԱՊԿ անդամները չեզոքություն են պահպանում, եւ դա փաստ է: ՀԱՊԿ անդամ ոչ մի երկիր, այդ թվում եւ Բելառուսը, չի ճանաչել Ղրիմի ընդգրկումը ՌԴ կազմ: Ռուսաստանին, իհարկե, դա դուր չի գալիս, բայց նա չի պարտադրում»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճապոներեն ուղեցույց Արամ Խաչատրյանի մասին

Հաջորդ գրառումը

Նախիջեւանը՝ Էրդողանի ու Ալիեւի օրակարգում

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Նախիջեւանը՝ Էրդողանի ու Ալիեւի օրակարգում

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

27/08/2025

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է Թուրքիայի ավելի քան 3.5 հազար...

ԿարդալDetails

Առանց վերադարձի և արդարության՝ խաղաղության գործարքը ամրապնդում է ԼՂ հայերի ողբերգությունը. Բեգլարյան

27/08/2025

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց. նա ազատ արձակվեց

27/08/2025

Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությանը

27/08/2025

Արսեն Թորոսյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական