Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

Գրիգոր Առաքելյան
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
54
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում:

Բաքու-Անկարա հակամարտությունը կարծես ավելի լուրջ բնույթ ստացավ հատկապես 2026 թվականի մարտի սկզբից մինչ օրս շարունակվող՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրահրած պատերազմի օրերին: Պատճառն այն է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, Թուրքիան շահագրգռված է հակամարտության արագ կարգավորմամբ եւ այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Թուրքիան եւ Ադրբեջանը, թեեւ համաձայնության են եկել ընդունել միմյանց չհակասող արտաքին քաղաքական դիրքորոշումներ, այնուամենայնիվ Իսրայելի հարցում հաճախ ունենում են տարբեր մոտեցումներ: Չնայած երկուսն էլ ճանաչում են Պաղեստինը որպես պետություն, սակայն Ադրբեջանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ եւ 44-օրյա պատերազմի ընթացքում գնել է, ինչպես նաեւ մինչ օրս շարունակում է գնել Իսրայելից մեծ քանակությամբ սպառազինություն:

Իսրայելը նաեւ Ադրբեջանի նավթի խոշորագույն գնորդներից է: Սակայն ադրբեջանական SOCAR ընկերությունը հայտարարել է, որ ինքը ուղղակիորեն նավթ չի վաճառում Իսրայելին եւ չի միջամտում այն ընկերությունների որոշումներին, որոնք դա անում են:

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիայի հետեւանքով, ըստ միջազգային դիտորդների, ավելի ակնհայտ են դառնում Անկարայի եւ Բաքվի միջեւ առկա տարաձայնություններն ու հակասությունները:

Baku Research Institute հետազոտական ինստիտուտի կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում Բաքու-Անկարա հարաբերություններում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող տարաձայնություններին:

Մասնավորապես նշվում է, որ 1995 թվականին Ադրբեջանը մեղադրել է թուրքական անվտանգության ծառայությունների հետ ենթադրաբար կապ ունեցող որոշ թուրք քաղաքացիների՝ նախագահ Հեյդար Ալիեւի դեմ ձախողված հեղաշրջմանն աջակցելու մեջ:

Նույն աղբյուրի համաձայն. 2008 թվականին Բաքվի եւ Անկարայի միջեւ լարվածությունը կրկին սրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախաձեռնված «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում, երբ, ըստ Ադրբեջանի, հաշվի չէր առնվել Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշումը:

Բաքու-Անկարա լարվածությունը կրկին սրվեց նաեւ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ելույթներում ընդգծեց Թուրքիայի վճռորոշ դերը 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանի հաղթանակում հայկական կողմի նկատմամբ:

Bloomberg-ի տվյալներով, Անկարան ճնշում է գործադրում Արաբական ծոցի երկրների վրա՝ հրապարակավ եւ պաշտոնապես ձեռնպահ մնալու Իրանի դեմ ագրեսիային մասնակցելուց:

Անկասկած, Անկարայի եւ Բաքվի միջեւ առկա լարվածությունն արտացոլում է Թուրքիայի դաշնակիցների տեսակետների տարբերությունները տարածաշրջանային սպառնալիքների եւ զարգացումների վերաբերյալ, մասնավորապես՝ Իսրայելի եւ Իրանի հարցերում:

Որոշ փորձագետներ կարծում են, որ ներկայիս միտումները կարող են թուլացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սերտ կապերը եւ հնարավորություն ընձեռել Ռուսաստանին՝ ամրապնդելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Սակայն, մեր կարծիքով, նման ենթադրությունների համար առկա փաստերը բավարար չեն:

Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 4-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի սպանության առիթով ցավակցություն հայտնելու համար նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես ինքն է նշել, տարածաշրջանի երկրներից միակն էր, որ պետության ղեկավարի մակարդակով այցելեց Բաքվում Իրանի դեսպանատուն: Ըստ ամենայնի, նախագահ Ալիեւը փորձում էր խուսափել հակամարտության մեջ ներգրավվելուց:

Սակայն արդեն հաջորդ օրը Իրանը, ենթադրաբար, անօդաչու թռչող սարքերով հարձակում իրականացրեց Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա՝ վիրավորելով մի քանի մարդու: Ի պատասխան՝ Ալիեւը հանդես եկավ կոշտ եւ սպառնալից ելույթով՝ կտրուկ մեղադրելով Իրանին, ինչից հետո թուրքական լրատվամիջոցները շտապեցին արձագանքել նրա հայտարարություններին:
Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ Միլլի Մեջլիսի պատգամավորները մեղադրեցին Էրդողանի մերձավոր շրջապատի հետ կապ ունեցող լրատվամիջոցներին՝ Ալիեւի դեմ մեդիաարշավ կազմակերպելու մեջ:

Ալիեւին ուղղված քննադատությունները բազմաբնույթ էին. երբեմն խոսվում էր Բաքու-Թել Ավիվ սերտ կապերի բացահայտման մասին, երբեմն էլ մատնանշվում էր Ադրբեջանի կառավարման ավտորիտար բնույթը:

Ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ ընդդիմադիր գործիչները անօդաչու թռչող սարքերի հարվածը օգտագործեցին Իրանի հյուսիսային՝ ազերիաբնակ նահանգների ուղղությամբ անջատողական հռետորաբանությանը նոր շունչ հաղորդելու համար:
Այս թեմային կրկին անդրադառնում է Baku Research Institute-ի կայքում հրապարակված հոդվածը՝ նշելով, որ ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրների, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների վերլուծությունները ցույց են տալիս, որ Իրանը պաշտոնապես հերքում է անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Ավելին, իրանական կողմը ներկայացնում է ապացույցներ տարբեր ծագում ունեցող անօդաչու թռչող սարքերի տեխնիկական նմանության վերաբերյալ, ինչը պարարտ հող է ստեղծում տարբեր մանիպուլյացիաների համար:

Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն ասել, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ ժամանակ առ ժամանակ սրվող հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների ռազմաքաղաքական հեռանկարային շահերի ընդհանրությունը, երբեք լուրջ հակամարտության չեն վերածվի, իսկ Թուրքիայի իշխանությունների նկատմամբ Ալիեւի դժգոհությունները կրում են անցողիկ բնույթ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

Հաջորդ գրառումը

Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Նորություններ

Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Մարուքյան

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞րն է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը. Ստեփան Հասան-Ջալալյան

25/04/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական