Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»

Անահիտ Հովսեփյան
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»: Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է: «Վրաստանը եւ Հայաստանը դեպի Եվրոպա ընթանում են տարբեր ուղիներով, սակայն ռազմավարական առումով փոխկապակցված են», գրում է Վրաստանի նախկին վարչապետը եւ պահանջում, որ «Եվրոմիությունն այժմ ապահովի տարածաշրջանային կայունությունը եւ հետ մղի Ռուսաստանի ազդեցությունը»: «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ, այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր նախագահ Գախարիան, որ 2025-ից ի վեր իր երկրից արտաքսված ապրում է Բեռլինում, գրում է՝ «Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական վճռորոշ խաչմերուկում է: ԼՂ հակամարտության ավարտից հետո, Ռուսաստանի տկարացած դիրքը, նրա սխալ հաշվարկած ներխուժումը Ուկրաինա, Եվրոպայի վերաներգրավվածության հետ միասին ստեղծել են տարածաշրջանը վերաձեւավորելու հազվադեպ հնարավորություն: Արդի պատմության մեջ առաջին անգամ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանն ունեն եվրոպական շոշափելի հեռանկար, թեեւ այն նաեւ խոցելի է: Սակայն հենց հիմա նրանց ուղիները սկսում են տարանջատվել՝ տարածաշրջանի համար լայնածավալ հետեւանքների հնարավորություն ստեղծելով»:  Գախարիան ընդգծում է, որ «տասնամյակներ ի վեր Վրաստանը եղել է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման առաջատարը, ստորագրել է ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ ազատ առեւտրի գոտին, հասել է վիզաների ազատականացման եւ ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Տարիներ ի վեր Վրաստանն է դիտարկվել՝ որպես եվրոպական այլընտրանք Հայաստանին, մի երկիր, որ թվում էր Ռուսաստանի ազդեցության տիրույթում էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը սկսել է զգուշավոր, սակայն կայուն մերձենալ Եվրոպային: 2021 թվականի  գործընկերության համաձայնագիրը (CEPA) շրջադարձային էր եւ ստեղծեց ավելի սերտ համագործակցության հիմք»: Վրաստանի նախկին վարչապետի գնահատմամբ, այժմյան մտահոգիչ զարգացումները ստվերում են իր երկրի ձեռքբերումները:

«2024-ին կայացած  խորհրդարանական անհաջող ընտրություններից հետո, կառավարությունը կասեցրեց ԵՄ-ին անդամակցության գործընթացը, գրում է Վրաստանի նախկին վարչապետը: «Բարեփոխումներն առաջ մղելու փոխարեն երկիրը ժողովրդավարական զարգացման հետընթացի մեջ է, խաթարում է վրաց ժողովրդի՝ տասնամյակների ընթացքում մեծ դժվարությամբ կառուցածը՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Նույն այդ ժամանակ Հայաստանն առաջընթաց է գրանցում: Մասամբ ներշնչվելով Վրաստանի թեկնածուի կարգավիճակից՝ Երեւանը քայլեր է ձեռնարկել դեպի ԵՄ, խորացրել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալով արտաքին քաղաքական հստակ վերակողմնորոշում», վերլուծում է Վրաստանի նախկին վարչապետը, որ վերոբերյալ հակադիր զարգացումը դիտարկում է որպես  տարածաշրջանի համար լայնածավալ հետեւանքներ պարունակող: «Երկու երկրների եվրոպական հեռանկարներն ավելի սերտորեն են փոխկապակցված, քան հաճախ ենթադրում են: Ծովային ելքից զուրկ Հայաստանը մեծապես կախյալ է հարեւան երկրներով անցնող տրանզիտային ուղիներից: Վրաստանը ՀՀ-ի՝ դեպի Եվրոպա հիմնական դարպասն է՝ առեւտրի, էներգետիկայի եւ Սեւ ծովի նավահանգիստներին հասանելիության առումով: Առանց Եվրոպային ամուր խարսխված Վրաստանի՝ ՀՀ-ի ուղին զգալիորեն բարդանում է», կարծիք է հայտնում Վրաստանի նախկին վարչապետը՝ նկատել տալով, թե «եվրոպական ուղղվածությամբ Վրաստանն ամրապնդում է Հարավային Կովկասի կայունությունն ու վստահելիությունը, խթանում է տնտեսական ինտեգրումը եւ ապահովում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից անդին գտնվող տարածքների հետ հուսալի միջանցքի գոյությունը»: «Եթե Վրաստանը հեռանա այս ուղուց, այդ զարգացումը կարող է փլուզվել՝ երկու երկրների համար հետեւանքներ ուրվագծելով, ինչպես նաեւ ԵՄ-ի տեսանկյունից տարածաշրջանի ռազմավարական արժեքի առումով: Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը կսահմանափակի նաեւ ՀՀ- ի գործողությունների հնարավորությունները: Հայաստանը գիտակցում է սա»: Գեորգի Գախարիան հիշեցնում է ՀՀ վարչապետի՝ Եվրոխորհրդարնում հնչեցրած ելույթը, որի ժամանակ Փաշինյանը կոչ ուղղեց ԵՄ-ին վերսկսելու Վրաստանի հետ երկխոսությունը՝ սառեցված այդ հարաբերությունները դիտարկելով որպես ՀՀ-ի ՝ ԵՄ ինտեգրման ճանապարհի ամենամեծ խնդիր:

«Եվրոմիության համար երկու երկրներին սատարումը  «պարզապես լավություն» չէ, այլ ռազմավարական ներդրում՝ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող կարեւոր տարածաշրջանում կայունության, կապակցվածության եւ ՌԴ-ի ազդեցության նվազեցման մեջ: Բրյուսելը պետք է շարունակի աջակցել Հայաստանի բարեփոխումների ընթացքին, միաժամանակ պահպանի կապը վրաց հասարակության եւ եվրոպամետ ուժերի հետ, նույնիսկ Վրաստանի կառավարության հետ բարդ հարաբերությունների պայմաններում: Խաղաղությունը, բարեկեցությունը եւ փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում հնարավոր չեն առանց Վրաստանի: Անհրաժեշտ է պահպանել ձեռք բերվածը, որպեսզի քաղաքական պայմանների բարելավման ժամանակ հնարավոր լինի վերսկսել առաջընթաց ուղին,: Այժմ ընտրությունը հստակ է. կա՛մ Հարավային Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում», կանխատեսում է Գախարիան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գեորգի Գախարիան 2019-2021-ին եղել է Վրաստանի վարչապետը: Լուսանկարը՝ tablemedia-ի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

Հաջորդ գրառումը

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ. Սուրեն Սարգսյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրոպայի աջակցությունը ուղղված է նախընտրելի քաղաքական դերակատարի հետ համահունչ լինելուն. Վարդան Օսկանյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական