Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի աջակցությունը ուղղված է նախընտրելի քաղաքական դերակատարի հետ համահունչ լինելուն. Վարդան Օսկանյան

20/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ես հրապարակեցի անգլերեն հոդված՝ ուղղված Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և արևմտյան դիտորդներին՝ հույս ունենալով, որ նրանք կհաղթահարեն իրենց կողմնակալությունը, կխախտեն լռությունը և կհնչեցնեն իրենց դատապարտումը իշխող կուսակցության կողմից իրականացվող ակնհայտ ատելության և սպառնալիքների վրա հիմնված քարոզարշավի, ինչպես նաև իշխանական լծակների չարաշահման վերաբերյալ։ Ստորև ներկայացված են հոդվածի հայերեն թարգմանությունը և հղումը։

Հայաստանը մոտենում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ոչ թե այն ժողովրդավարական մրցակցության մթնոլորտում, որը խոստացվել էր 2018 թվականի իրադարձություններից հետո, այլ աճող ահաբեկման, վախի և քաղաքական ճնշումների պայմաններում։ Երկիրը, որը ժամանակին իրեն ներկայացնում էր որպես ժողովրդավարական հաջողության պատմություն Հարավային Կովկասում, ավելի ու ավելի է հիշեցնում մի պետություն, որտեղ իշխանությունը պաշտպանվում է ոչ թե համոզմամբ կամ ինստիտուտներով, այլ ահաբեկմամբ, ճնշմամբ և իշխանության լծակների չարաշահմամբ։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը նախընտրական շրջանում դարձել է առավել մտահոգիչ, առճակատողական և բացահայտ անհամատեղելի այն չափանիշների հետ, որոնք ակնկալվում են ընտրություններին պատրաստվող ժողովրդավարական պետությունից։

Ընդդիմադիր առաջատար կուսակցությունների ղեկավարներին ուղղված մի արտառոց ելույթում նա սպառնաց նրանց «կզացնելու», սատկացնելու։ Նման հռետորաբանությունը տեղ չունի ժողովրդավարական մրցակցության մեջ, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման պատասխանատվություն կրող գործող վարչապետի բառապաշարում։ Սա ահաբեկման և քաղաքական գերիշխանության լեզու է։

Մեկ այլ մտահոգիչ դրվագում Փաշինյանը հրապարակայնորեն առերեսվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի փախստականի հետ և հարցրեց․ «Ինչո՞ւ չես մեռել ընդհանրապես։ Ինչո՞ւ ես կենդանի»՝ ակնհայտորեն ակնարկելով, որ տեղահանված անձը պետք է մնար և կռվեր Արցախի բռնի արտագաղթի ընթացքում։ Նույնքան մտահոգիչ էր նաև մի հրապարակային միջադեպ կին քաղաքացու հետ, որի ընթացքում Փաշինյանը վիրավորել և հրապարակայնորեն նվաստացրել էր նրան։

Սրանք մեկուսացված միջադեպեր կամ լեզվական անհաջող սայթաքումներ չեն։ Դրանք արտացոլում են վարքագծի ավելի լայն օրինաչափություն, որն ավելի ու ավելի է ասոցացվում իշխանության անձնավորման, քննադատների ահաբեկման և այնպիսի վարքագծի հետ, որը դժվարությամբ է համատեղվում թե՛ ժողովրդավարական նորմերի, թե՛ Հայաստանի սեփական սահմանադրական և իրավական կարգի ոգու հետ։

Այնուամենայնիվ, այս ամենի դիմաց Եվրոպայի լռությունը աչքի է ընկնում։ Նույն եվրոպական հաստատությունները, որոնք իրավացիորեն բարձրաձայնել են ժողովրդավարական հետընթացի մասին այլ վայրերում, կարծես դժկամ են նույն չափանիշները կիրառել Հայաստանի նկատմամբ։ Ռազմավարական նախապատվություններն ու աշխարհաքաղաքական հաշվարկները գնալով փոխարինում են օբյեկտիվությանը։

Եվրոպան պետք է այս ժամանակահատվածն օգտագործի հստակ և անաչառ խոսելու համար։ Այն պետք է կոչ անի զսպվածության քաղաքական լեզվում, ընդդիմախոսների նկատմամբ հավասար վերաբերմունքի, այլակարծության պաշտպանության, ինստիտուտների հարգանքի, օրենքի գերակայության պահպանման և քաղաքական մրցակիցների նկատմամբ իրականացվող բոլոր գործողությունների թափանցիկության համար։ Ակնհայտ չարաշահումների պայմաններում լռելը վտանգում է Եվրոպային դիտորդից վերածել դրանց աջակցողի։

Շատ իրական հավանականություն կա, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կարող է մտնել նոր քաղաքական փուլ։ Կառավարությունները փոխվում են։ Քաղաքական իրողությունները զարգանում են։ Եվրոպայի երկարաժամկետ հարաբերությունը ոչ թե որևէ վարչակազմի, այլ հայկական պետության և հայ ժողովրդի հետ է։

Եթե եվրոպական դերակատարները շարունակեն ժողովրդավարական սկզբունքները ստորադասել կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերին կամ քաղաքական նախընտրություններին, նրանք վտանգում են լրջորեն վնասել իրենց վստահելիությունը այն քաղաքական իրականության աչքերում, որը կարող է ձևավորվել հետո։ Բրյուսելը տասնամյակներ և հարյուրավոր միլիոնավոր եվրոներ՝ եվրոպացի հարկատուների միջոցներից, ներդրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մեջ։ Այդ ներդրումը չպետք է այժմ զոհաբերվի քաղաքական հարմարավետությանը կամ ընտրովի չափանիշներին։

Հակառակ դեպքում, հայ ժողովուրդը, ինչպես նաև ցանկացած ապագա կառավարություն, կարող են հիմնավոր կերպով եզրակացնել, որ Եվրոպայի աջակցությունը երբեք իրականում չի վերաբերվել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը կամ բազմակարծությանը, այլ ուղղված է եղել նախընտրելի քաղաքական դերակատարի հետ համահունչ լինելուն։

Նման պայմաններում լռությունը չեզոքություն չէ։ Դա քաղաքական ընտրություն է։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ. Սուրեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ամբողջությամբ այլևս քարոզչության փոխարեն անցել է հակաքարոզչությանը. Վլադիմիր Մարտիրոսյան

20/05/2026
Նորություններ

Նարեկը միայն Հայաստանի քաղաքացի է. Փաշինյանը շեղում է ժողովրդին իր գժություններից․ Նարեկ Կարապետյան

20/05/2026
Նորություններ

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

20/05/2026
Նորություններ

Կառավարող համակարգը վերարտադրության համար կիրառելու է ձեռքի տակ եղած բոլոր միջոցները. Հակոբ Բադալյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ. Սուրեն Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական