Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքակրթական երասան

Մարդկանց ու կենդանիների միջեւ տարբերություններ շատ կան. մարդկանց մոտ մեջքը մարմնի հետեւի մասն է, իսկ կենդանիների մոտ՝ վերեւի: Թվում է՝ տարբերությունն էական չէ: Ես կասեի՝ էական է: Մարդիկ հպարտանում են իրենց «մեջքով»՝ հարուստ քեռիներով ու ազդեցիկ հոպարներով: Ինչ-որ տեղ քեռին ու հոպարը դարձել են մեջքի հոմանիշները: Եթե հարուստ կամ ազդեցիկ քեռի չունես, ուրեմն «մեջք» չունես: Բա անասուննե՞րն ինչ ասեն (եթե անշուշտ կարող են ասել): Նրանք իրենց մարմնի հետնամասում մեջք ունեն, բայց քեռի կամ հոպար չունեն, կամ ունեն, դրա մասին չգիտեն:

Ժամանակին մարդկանց ու կենդանիների թիկունքները շատ նման էին իրար, քանի որ ծառային լսել տալու համար, ավանակի պես մեջքին ճիպոտով էին հարվածում: Սակայն այսօր ծառայամիտ «բիրդան աղաների» թիկունքին ո՛չ միայն չեն հարվածում, այլեւ թիկունքը պահպանում են, եւ թիկնապահ անվանումն ստացած կտրիճների սուրբ պարտականությունն է պահպանել իրենց աղաների խոցելի թիկունքները, ասել է թե՝ մեջքը:

Մեջքը պարսկերեն  posht է կոչվում, որն իրանական աղբյուրից հայերենին անցնելով՝ դարձել է «պաշտ» [pasht], իսկ շեֆերի խոցելի մեջքը պահպանողն էլ՝ պաշտ+պան, որը նույնպես իրանական աղբյուրից է: Իսկ պարսկերեն (ինչպես նաեւ չինարեն) «մեջքին դաշույն խրել» դարձվածքը դավաճանություն բառի հոմանիշն է:

Մարդկանց ու կենդանիների միջեւ էլի տարբերություններ կան. մարդիկ համերաշխությունից ելնելով՝ մեջք-մեջքի են տալիս, իսկ կենդանիները՝ ոչ: Պարզապես կենդանիները չեն կարող համերաշխությունից ելնելով մեջք-մեջքի տալ: Բացառվում է:

Տղամարդիկ իրենց հագի տապատի վերիվայրումը կառավարելու համար մեջքին գոտի են կապում, որը «մեջկապ» էլ է կոչվում, իսկ հասարակության մեջ քաղաքակիրթ երեւալու համար՝ փողկապ: Պատահական չէ, որ պարսկերենով ու թուրքերենով փողկապը «քաղաքակրթության երասան» էլ է կոչվում: Բեռնակիր կենդանիների մեջքին փալան են ամրացնում, իսկ կենդանու տեղաշարժը կառավարելու համար սանձի երկու կողմից էլ երասան կապում: 

Մարդկանց խրախուսելու համար սովորաբար գլուխն են շոյում, իսկ կենդանիների՝ մեջքը: 

Մարդկանց հնազանդեցնելու համար (եթե կռացած վիճակում չեն) գլխին են նստում, իսկ կենդանիների՝ մեջքին:

Մարդիկ զղջահարության ժամանակ գլխին են տալիս, իսկ կենդանիները (հիմա կասեք՝ մեջքին) ոչ, կենդանիները զղջահարվել չգիտեն:
Վերջում կցանկանայի արտահայտել սույն շարադրանքից բխող ցանկություններս.
Եկեք բոլոր տեսակի մրցապայքարներում պահպանենք խաղի կանոններն ու հարվածներ չհասցնենք մեջկապից (գոտկատեղ) ներքեւ, անկախ նրանից, թե գոտի՞ ենք կապում, թե՞ երասան,

Եկեք մեր հայրենիքի համար այս ճակատագրական պահին միմյանց մեջքին դաշույն չխրենք, նույնիսկ եթե քաղաքակրթության երասան ենք կապում,
Եկեք մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար թե՛ խելք-խելքի տանք, թե՛ ուս-ուսի տանք, եւ թե՛ մեջք-մեջքի, անկախ ամեն ինչից…

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արայիկ Հարությունյան, «ջհանդամում» հիմա դո՛ւ ես»

Հաջորդ գրառումը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. Հաղթանակների եւ հաղթահարումների ճանապարհով

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. Հաղթանակների եւ հաղթահարումների ճանապարհով

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական