Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայի զգեստապահարանը

Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:

Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):

Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին: Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:

Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p   բառը հայերենով դարձրել ՓԵՇ:

Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող  šapik բառից:

Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:

Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան

Գ. ԱՌԱՔԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրելու են Աննա Վարդևանյանը և Սրբուհի Գալյանը, ոչ թե Փաշինյանը. իրավապաշտպան

Հաջորդ գրառումը

Թրամփը եւ Արվեստների Քենեդի կենտրոնը

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը եւ Արվեստների Քենեդի կենտրոնը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական