Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը եւ Արվեստների Քենեդի կենտրոնը

ԱԶԳ
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արվեստների Քենեդի կենտրոնը վերահսկելու նախագահ Թրամփի ջանքերի արդյունքը ակնկալելի էր, բայց այժմ մեծ թվով երաժիշտների համերգ տալուց կամ իրենց զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու հետեւանքում նա որոշել է երկու տարի ժամկետով փակել այդ հաստատությունը` իբր վերանորոգման պատրվակով: Վերջին հրաժարական տվողը Ազգային Սիմֆոնիկ նվագախմբի (ԱՍՆ) գործադիր տնօրեն Ջին Դավիթսոնն էր, որն «արտաքին ուժերի» միջամտությունը չէր կարողացել մարսել: Նրանից առաջ Ֆիլիպ Գլասն էր հրաժարվել, որ ԱՍՆ-ն կատարեր իր N15 սիմֆոնիան` որպես բողոքի նշան կենտրոնի վարչության անդամների նկատմամբ Թրամփի ձեռնարկած քաղաքական զտումների եւ կենտրոնի ճակատին իր անունը հավերժացնելու անօրինական (առանց կոնգրեսի համաձայնության) քայլի համար: Նա հստակ ձեւակերպել է, որ կենտրոնի նկատմամբ ներկայիս պարտադրված ոտնձգությունները ուղիղ հակասության մեջ են գտնվում իր սիմֆոնիայի դավանած արժեքների հետ, որոնք գովերգում, փառաբանում են Լինկոլնի բարեփոխումները` կապված «առողջ դատողության, արդարամտության, խտրականությունների վերացման եւ օրենքի գերակայությանը հավատարիմ մնալու պարտավորությունների հետ: Թրամփի գործողությունները շփոթմունք են առաջացրել եւ ծաղրանքի առարկա դարձել: Նրա վարչակազմի վայրագություններն ու անտրամաբանական քայլերը զայրացնում են կատարողական արվեստի սիրահարներին: Պաշտոնյաների, արվեստագետների եւ մանավանդ Ազգային Օպերայի ընկերակցության զանգվածային հրաժարականները հստակ ուղերձ են պարունակում այն մասին, որ անհրաժեշտ է պահպանել ամերիկյան մշակույթի էթնիկական առանձնահատկությունները: «Այդ հաստատությունը այսուհետ «Արվեստների Դ. Թրամփ եւ Ջ. Ֆ. Քենեդի կենտրոն» նոր անվանումով չի կարող ողջունելի վայր համարվել նրա հիմնադիր անդամների որդեգրած առաքելության, մեր դավանած արժեքների եւ արվեստագետների ազատ գործունեության ու մտածողության համար», սա է հիմնական կողմնորոշումը արվեստագետների: Նրանք հիշեցնում են, որ Քենեդի կենտրոնն իր բացման օրվանից (1971-ին) սկսած ամերիկյան մշակույթի կարեւորագույն եւ հզորագույն կառույցներից մեկն է եղել, անքակտելի մասնիկը բազմամշակույթ ավանդույթների եւ վերլուծական մտածողության: Անցած 55 տարիների ընթացքում ամերիկյան մշակութային կյանքը բնորոշող արվեստագետների մեծ քարավան է անցել այդ կենտրոնով, որոնց թվում կարելի է հիշատակել Մահալիա Ջեքսոնին, Էլլա Ֆիցջերալդին, Քաունթ Բեյսիին, Կառլոս Սանտանային, Բոբ Դիլանին, Սթիվի Ուանդերին, Արետա Ֆրանկլինին, Ռեյ Չարլզին, Արթուր Ռուբենշտեյնին, Ջին Քելիին, Հարրի Բելաֆոնտեին եւ շատ ու շատ ուրիշների անունների:
Հաշվի առնելով Թրամփի հակակրանքը բազմազանությանը եւ ինտելեկտուալիզմին ընդհանրապես, անհնարին եւ անտրամաբանական է տեսնել նրա անվան հայտնվելը մայրաքաղաքի կատարողական արվեստի այդ պատվավոր հիմնարկության ճակատին, որովհետեւ ծագումով ե՛ւ աֆրո, ե՛ւ լատինո, ե՛ւ այլ ազգությունների ամերիկացիներ մեծ վաստակ են ունեցել եւ ունեն, ամերիկյան համընդհանուր մշակույթի տարեգրության մեջ: Նրա ինքնագլուխ տնօրինությունը եւ անվան ապօրինի զավթումը բանականության դեմ մղած համատարած պայքարի ընդամենը մի մասն են: (Տե՛ս պատմաբան Ռիչարդ Հոֆստերդերի մասին պրոֆ. Բալաքյանի հոդվածը «ԱԶԳ»ի 2025 թվի 5-11 սեպտեմբեր համարում): Նա հիմնահատակ  քայքայել է բարձրագույն կրթության ենթաբաժինը (D.Ed), արժեզրկել գիտությունների ազգային հաստատությունը (NSF), հումանտիար գիտություններին ու արվեստներին մշտական եկամուտով ապահովելու ազգային կառույցը (National Endowment for the Humanities) եւ ռադիոհաղորդումների հանրային կորպորացիան (CPB): Նրա ջանքերը միտված են սահմանափակելու լրագրողների, վերլուծաբանների, քննական հետազոտությունների կենտրոնների անաչառ գործունեությունը եւ դեմ են սահմանադրության ուղղումներին (CA):

Արվեստները մարմնացումն են մարդկային ներզգայական ըմբռնումների, ճշմարտության բացահայտման կրքոտ վերաբերմունքի, երեւակայության անեզր դինամիզմի եւ լեզվի հանդեպ ակնածական կեցվածքի: Արվեստագետները խորաթափանց ներգրավվածությամբ ներկայացնում են մարդկային տառապանքները, խոցելիության հնարավորությունները, բարոյական նորմերի պահպանման անհրաժեշտությունը, ինքնախարազանման կարողությունները եւ գոյության ինչպես ողբերգական, այնպես էլ կատակերգական բարդ ծալքերը: Թրամփի մարդկայնության պակասը, հատկապես նրա երկրորդ իշխանության օրոք, վառ օրինակ է այս բոլոր արժեքների հանդեպ նրա ունեցած անհարգալից վերաբերմունքի: Նրա հարկադրական ստախոսությունները, մեքենայությունները եւ հաճախակի դարձած նողկալի վատաբանությունները զգալիորեն նվազեցրել են ամերիկացիների բարոյա-մշակութային արժեքների մակարդակը: Նրա արհամարհական վերաբերմունքը ընդհանրապես բազմազանությանը, փախստականների եւ միգրանտների հանդեպ դիրքորոշումը, սպիտակամորթ ոճրագործներին անգամ պաշտպանելու պատրաստակամությունը եւ ժողովրդի մեջ բաժանարար սեպ խրելու փորձերը անհարիր են արվեստների դավանած արժեքներին: Թրամփի եւ Քենեդու անունները պարզապես չեն կարող միաժամանակ բնութագրել այդ կենտրոնի առաքելությունը: Կարծում եմ ամերիկացիները կհամաձայնեն ինձ հետ, որ Քենեդին ինտելեկտուալ խորագիտությամբ օժտված անձնավորություն էր: Նրա խորհրդատուներն էին Արթուր Շլեսինգեր կրտսերը, Ջոն Քենեթ Գալբրայթը, ՄքՋորջ Բունդեյը: Մեծագույն պոետներից Ռոբերտ Ֆրոստը ելույթ ունեցավ նրա երդմնառության արարողության ժամանակ: Սպիտակ տան Քենեդի դահլիճը հանդիպման սիրելի վայրն էր պատվարժան գրողների, արվեստագետների եւ Նոբելյան մրցանակակիրների համար: Քենեդու լեզվական հմտությունները, առողջ բանականությունը, պահվածքը եւ մշակութային արժեքների վերաբերյալ անվերապահ հարգալից վերաբերմունքը հակոտնյա երեւույթներ են Թրամփի վարած քաղաքականությանը: Նախագահներ Քլինթոնն ու Օբաման, որոնց ինտելեկտուալ կարողությունները նույնպես տպավորիչ էին, չէին համարձակվել «ներխուժել» Քենեդի կենտրոն, գիտակցելով, որ այն սրբազան վայր էր սպանված մի նախագահի, որի շնորհքն ու տաղանդը համընկնում էին կատարողական արվեստի սկզբունքներին: Քլինթոնը ավարտել էր Յեյլ համալսարանի իրավաբանական բաժինը, Օբաման նախագահն էր Հարվարդի իրավաբանական պարբերականի վարչական կազմի: Թրամփը փորձում է ձեռք բերել Գրենլանդիան (եւայլ տարածքներ), անունը անարժանորեն հավերժացնել Քենեդի կենտրոնի ճակատին, արժանանալ Նոբելյան խաղաղության մրցանակին, հռչակել իրեն ամենակարող նախագահը, եւայլն, եւայլն: Նրա վարքագիծը բոլորովին սազական չէ պետության ղեկավարը լինելու հանգամանքին: Նրա կատարածը անհարկի բռնություն է, վանդալիզմ, որը հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինի բնութագրությամբ` հավասար է պետության մշակութային եւ արվեստաբանական հոգեւոր արժեքների քայքայմանը:

Առայժմ Ամերիկայի կատարողական արվեստի ներկայացուցիչները պահպանում են իրենց էթիկական հավասակաշռությունը եւ իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության եւ օրինականության, հավատալով, որ դարձյալ կվերադառնան այդ կենտրոնը Թրամփի հեռանալուց հետո: Ինչպես բանջո նվագող Բելա Ֆլեքն է ասում` «Ես մեկ ուրիշ անգամ կնվագեմ ապագայում, երբ մենք միասին կվերականգնենք արվեստների տոնակատարությունները»:

Պրոֆ. Փիթեր Բալաքյան

«The Armenian Mirror-Spectator»-ից ամփոփ թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Արմեն Ագոպը կներկայացնի Եգիպտոսը Վենետիկի բիենալեում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Ագոպը կներկայացնի Եգիպտոսը Վենետիկի բիենալեում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական