Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ

Խրատը եւ ծեծը դաստիարակչական միջոցներ են։ Ուրեմն ոչ ոք չի կարող խրատին ու ծեծին զրկել հոմանիշներ համարվելու իրավունքից։ Իսկ այն, որ ժամանակին աշակերտությանը դաստիարակելիս համոզում էին, որ «ծեծը դրախտից է եկել», Լեռ Կամսարի բնորոշմամբ, պատմական փաստերով չի ապացուցվել, քանի որ դրախտում Աստված բոլոր իրավունքներն ուներ ծեծելու Եվային իր պատվազանցության համար, բայց չծեծեց։

Իսկ որտեղի՞ց է եկել ծեծի հոմանիշ խրատը։

Հայոց գրերի գյուտից հետո, թարգմանելով Սողոմոնի առակները, Մաշտոցը գրեց առաջին հայերեն նախադասությունը՝

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որն աշխարհաբար ձեւակերպվեց՝

«Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի գործերը»։

Հետաքրքրական է՝ Մաշտոցն այդ նախադասության մեջ ի՞նչ իմաստով է օգտագործել ԽՐԱՏ բառը։ Բնականաբար, ոչ այն իմաստով, որ ընդունված է ժամանակակից հայերենում, ոչ էլ այն, որ օգտագործված է աշխարհաբար թարգմանության մեջ։ Չէ՞ որ ժամանակակից հայերենում ԽՐԱՏ բառի իմաստներն են՝ բարոյախոսական խորհուրդ՝ հորդոր, դաստիարակչական խոսք, նաեւ փոխաբերական իմաստներով՝ պատիժ ու ծեծ։

Նախադասության առաջին հատվածը՝ (Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ) անգլերեն թարգմանվել է “To know wisdom and INSTRUCTION”, իսկ ռուսերեն՝ «Познать мудрость и НАСТАВЛЕНИЕ»։ Դժվար չէ կռահել, որ անգլերեն եւ ռուսերեն թարգմանելիս, թարգմանիչների համար հիմք է ծառայել հենց աշխարհաբար հայերենում օգտագործված տարբերակը։

Մինչդեռ Մաշտոցն իր առաջին հայերեն նախադասության մեջ ԽՐԱՏ բառն օգտագործել է խոհեմություն, ողջախոհություն, ողջամտություն իմաստներով։

Խրատ բառի նախնական իմաստը հասկանալու համար մեզ կարող է օգնել նաեւ բառի իրանական աղբյուրից առաջացած լինելու փաստը (հմմտ. ավեստերեն xratu, միջին պարսկերեն xrat եւ ժամանակակից պարսկերեն  xerad բառերի հետ)։ Հենց ժամանակակից պարսկերենում էլ  xerad բառն իմաստություն, խելք, հանճար, խոհեմություն, ողջախոհություն եւ ողջամտություն իմաստներով է օգտագործվում։

Շահնամեի նախաբանում, օրինակ, Ֆիրդուսին գրում է՝

 Be nam-e xodavand-e jan o xerad, թարգմանաբար՝ «Յանուն հոգւոյն եւ ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ Աստծու»։

Ուստի, հանճարեղ Մաշտոցի հայերեն առաջին նախադասությունը պետք է ժամանակակից հայերենով վերաձեւակերպել՝

«Ճանաչել  իմաստությունը եւ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԸ, իմանալ հանճարի գործերը»։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունգարիան կոչ է արել հրաժարվել պատժամիջոցների քաղաքականությունից և սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ

Հաջորդ գրառումը

Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի նիստ տեւական դադարից հետո

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի նիստ տեւական դադարից հետո

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական