Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտապատվիրակո՞ւմ, թե՞ outsourcing  

Հայերենը բառակազմության առումով անսպառ հնարավորություններ ունի, որը շռայլորեն օգտագործվել է, պայմանականորեն ասած՝ մինչեւ Հայաստանում «գլոբալիզացիայի» ծնունդը հանդիսացող սորոսականության հաղթարշավը:

Թեեւ սորոսականությունը  «լինգվիստիկայի»  հետ ոչ մի կապ չունի, բայց դրա արգասիքը լեզվամտածողության նոր մոդելի ձեւավորումն է, ինչն այդ ուսմունքի հետեւորդներին հնարավորություն է տալիս հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից ճանաչել զմիմյանս:

Մի ժամանակ մեր իրականություն մուտք գործող նոր բառերն ու եզրույթները պատճենվում էին օտար լեզվից եւ հետագայում դառնում մաքուր հայերեն: Այդպիսի բառերից են, օրինակ՝ «բազմաչարչարը», «ամպագորգոռը», «երկնաքերը», «հեռախոսը», «հեռուստացույցը», «բարձրախոսը», «հեռագիրը», «ինքնաթիռը», «ինքնաեռը» եւ հայկական «քաղաքացիություն» ստացած բազմաթիվ այլ բառեր:

Գլոբալիզացիայի ներկա դարաշրջանում, սակայն, հայերենի բառաշինական հնարքներն աստիճանաբար կորցնում են իրենց դերն ու նշանակությունը:

Այսօր մարդկանց ականջին «չալենջ»-ն ավելի խորիմաստ է հնչում, քան «մարտահրավերը», «նարատիվը»՝ ավելի ականջահաճո, քան «խոսույթը» կամ «պատումը»: Մեկը մյուսի հետ օրգանապես կապ չունեցող «քասթինգ» ու «շոու բիզնես» բառերն էլ շատ ավելի ախորժելի են մերոնց «քիմքին», քան դրանց դեռեւս հայերենում գոյություն չունեցող համարժեքները:

Չնայած «տոտալ»-ն ու «գլոբալ»-ը, «իմիջ»-ն ու «մեսիջ»-ը, «լատենտ»-ն ու «պատենտ»-ը, «կոլաբորացիա»-ն ու «դետերմինացիա»-ն ունեն մեր լեզվամտածողության մեջ ըմբռնելի համարժեքներ, այդուհանդերձ նրբանկատորեն շրջանցվում են դրանց հայկականացված տարբերակները:   «Սթենդ-ափ»-ի ու «թոք շոու»-ի իմաստային խորքերը դեռեւս չթափանցած բառերն էլ անհասանելի են այն անտիգլոբալիստների համար, որոնք զրկված են այդ երեւույթների էության ընկալունակությունից:

Մեր գլոբալիզացված դարաշրջանի եզրաբանական  բառարանը համալրելիս, այդ ինչպե՞ս պատահեց, որ «OUTSOURCING» եզրույթի փոխարեն   «վերեւներում» որոշում  կայացվեց բառը պատճենել եւ օգտագործել հայահունչ «ԱՐՏԱՊԱՏՎԻՐԱԿՈՒՄ» տարբերակը:

Համոզված կարող եմ ասել՝ որքան էլ «վերեւներում» այդ եզրույթի  հայկականացման փորձ արվի, միեւնույն է, այն չի կարող իր մեջ ներառել   «հայկական ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն» եւ «իրավազորություն» իմաստները:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայը. հա՞յը. հա՛յը

Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական