Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինքնատիպ ցուցահանդես Ֆրեզնոյի հայկական թանգարանում

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր պատկերացումներում Ֆրեզնոն հաճախ զուգորդվում է աշխարհահռչակ բարի հսկա Վիլյամ Սարոյանի անվան հետ: Սակայն երեւի քչերը գիտեն, որ դեռեւս 19-րդ դարավերջին «Կալիֆոռնիայի նահանգի Սան Ռոգին հովիտն անապատ էր եւ հովիտն անապատից դրախտի վերածելու երկարամյա ու դժվարին գործում… իրենց անգնահատելի ավանդն են ներդրել նաեւ ամերիկահայ գաղթականները, որոնք իրենց քրտինքը խառնելով գետերի հետ, ոռոգելի ու մշակելի են դարձրել ամայի տարածությունը: …12 գավառներից բաղկացած Սան Ռոգին հովտի կենտրոնը Ֆրեզնոն է, որը շնորհիվ հայերի, ամենահարուստ ու ծաղկյալ մասն է դարձել եւ գերազանցել է նահանգի բոլոր գավառները» (պ.գ.թ. Քնարիկ Ավագյան: «Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գաղութի պատմությունը», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երեւան, 2000, էջ 66-68):

Բացի երկրագործությունից եւ գյուղատնտսական աշխատանքներից հայերը մեծապես նպաստել են ինչպես արհեստների, այնպես էլ տարածաշրջանի հոգեւոր-մշակութային եւ կրթական կյանքի առաջխաղացմանը: Հիմնել են հայերենակցական, բարեգործական կազմակերպոթյուններ:

Անցյալի եւ հատկապես վերջին 50 տարիների ընթացքում գործած այդ երախտավորների հիշատակը վառ պահելու եւ ներկա սերնդի ներկայացոցիչներին նրանց օրինակով կրթելու նպատակով Ֆրեզնոյի հայկական թանգարանում հունիսի 25-ին բացվել է «Ֆրեզնոյի հայերը 50 տարի առաջ» եւ «Ֆրեզնոյի այգիներից» խորագրերով համատեղ լուսանկարչա-ձայնա-հնչյունային մի ինքնատիպ ցուցահանդես, որը գործելու է մինչեւ օգոստոսի 27-ը:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ ցուցադրվել են Ռոբբի Անտոնյանի 1970-ական թվականների հայ համայնքի սոցիալական կյանքը (միջոցառումներ, ծիսակատարումներ, զբոսարշավներ, եւայլն) պատկերող ավելի քան 300 ուշագրավ լուսանկարներ: Անտոնյանը հասակ է առել շրջապատված տարբեր տասնամյակերում Ֆրեզնո ժամանած հայերով (Արեւմտ. Հայաստանից, Ռուսաստանից, Միջին Արեւելքից), որոնք իրենց բազմազան մշակութային ժառանգությունն են բերել եւ փորձել ամեն գնով պահպանել հայկական ինքնատիպությունը նոր միջավայրում: Մասնագիտությամբ ճարտարապետ, նա առիթը բաց չի թողել «անմահացնելու» մտերիմ հավաքույթների չափազանց տպավորիչ, եզակի կադրերը:

Լուսանկարչական ցուցահանդեսին զուգահեռ թանգարանում տեղակայվել են նաեւ ձայնա-հնչյունային հարմարանքներ երգահան Ջոզեֆ Պողիկյանի նախաձեռնությամբ, որ ցանկացել է դրանով հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանությունից մազապուրծ վերապրողների ժառանգներին, որոնք Ֆրեզնոյում նոր կյանք սկսելով չեն մոռացել իրենց անցյալի ուրախ եւ տխուր պատմություններն ու հայկական ժողովրդական բանահյուսության անմոռանալի նմուշները: Պողիկյանի ստեղծագործություններում, որոնք հնչել են ԱՄՆ-ից բացի նաեւ Մոնրեալում, Իռլանդիայում, Ավստրալիայում եւ այլուր, միահյուսված են արխիվային ձայնագրություններն ու հարցազրույցները, որոնք նոր շունչ են հաղորդում երբեմնի մոռացված պատմություններին:

«Ժառանգության եւ ինքնատիպության պահպանման լուսանկարչա-ձայնա-հնչյունային այս առինքնող ցուցահանդեսը, որ երկու սերունդների վարպետության գրավականն է, այցելուների առաջ բացահայտում է Ֆրեզնոյի հայկական անցյալի խորապես զգացմունքային հիշողությունները», նշել է բացման առթիվ թանգարանի տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը:

Մանրամասնությունների համար այցելել www.armof.org կայքը:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Լուսանկարում` Ռոբբի Անտոնյան եւ Ջոզեֆ Պողիկյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայը. հա՞յը. հա՛յը

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական