Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրվա բալետի յուրահատուկ հմայքը

09/07/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Միգուցե շատերին անսովոր թվա «Գյումրվա բալետ» բառակապակցությունը: Մինչդեռ արվեստի այդ տեսակի հայկական հետագծի գիտակաները կհաստատեն, որ դեռ անցած դարասկզբինՙ 1912-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ալեքսանդրապոլյան առաջնախաղի ժամանակ թատերախմբի կազմում նաեւ պարող-պարուհիներ են եղել, որոնք ապահովել են ներկայացման աննախադեպ հաջողությունը: 1923-26 թվականներին էլ արդեն Լենինականի Օպերա-օպերետային թատրոնի բեմում բեմադրվել են Բիզե ու Գունո, Կալման եւ համաշխարհային դասական այլ հեղինակների օպերաներՙ բալետային տարրի ներգրավմամբ, իհարկե:

Շատերն են այսօր արվեստաշունչ այդ քաղաքում, որպես դասական արվեստի արձագանք, հիշում ազնվական դիմագծերով ու շարժուձեւով Գալյա (Գոհար) Մատնիշյանին, որն իր մեջ բալետի հանդեպ խենթացնող սեր էր կրում եւ 5 տասնամյակ շարունակ, նույնիսկ ավերիչ երկրաշարժին հաջորդած տարիներին, տարածում այն իր շուրջը: Բազմաթիվ աշակերտների նա փոխանցեց իր այդ կիրքը, որոնց մեջ էին Աիդա Սուվարյանը եւ Լիլիթ Ավետիսյանը: Հենց նրա՛նք դրեցին դասական պարի ուսուցման հիմքը քաղաքի «Վարդուհի» արվեստի դպրոցում:

Վերջինս, չնայած 6-ամյա կենսագրությանը, արդեն իր ուրույն տեղն ունի Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա: Այն կառուցվել ու իր գործունեությունը սկսել է 2015-ինՙ հովանավորությամբ ամերիկաբնակ բարերար Հովհաննես Օյունջյանի: Նրա տեսլականն էր, բացի կերպարվեստից ու երաժշտությունից, նաեւ ու հատկապես բալետային կյանքի աշխուժացումը մեր հանրապետության երկրորդ քաղաքումՙ պայմանավորված դասական պարի հանդեպ իր ունեցած անմար սիրով: Որպես դրա արտահայտությունՙ դպրոցում կահավորվեցին 2 ընդարձակ հայելապատ սրահներ, որոնք նպաստեցին բալետային պարապմունքների պատշաճ անցկացմանը:

Արդյունքում «մայրաքաղաքային արվեստ» համարվող դասական բալետը վերընձյուղվեց ու վերահաստատվեց հայրաքաղաքում: Դրա վկայությունը վերջերս Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցած համերգն էր, որ խոսուն վերնագիր ուներՙ «Բալետի վերադարձը Գյումրի»: Օրեր են անցել, եւ միջոցառմանը ներկա հանդիսատեսի հիշողությունից չեն ջնջվում այն պատկերները, որ նա տեսավ բեմում: Շատերին այն անհավատալի հրաշք թվացՙ մանավանդ մեր խառն ու անհանգիստ օրերում: Բեմում իրար էին հաջորդում Աիդա Սուվարյանի բեմադրած պարերըՙ մերթ հայկական մեղեդիների ուղեկցությամբ, մերթ որպես հատվածներ Չայկովսկու, Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի եւ այլ հեղինակների գործերից: Հուզիչ էր հատկապես Կոմիտասի «Կռունկի» հնչյունների ներքո բեմադրված պարը, որը ցոլացնում էր մեկ մեր պատմության ողբերգական ընթացքը, մեկ մեր ժողովրդի ոգու տոկունությունն ու լավատեսությունը:

Այսօր «Վարդուհի» արվեստի դպրոցում դասական պարին հետեւող նոր սերունդ է աճում, որը վաղը-մյուս օր կարող է դառնալ ապագայում Գյումրիում ստեղծվելիք Օպերայի ու բալետի կամերային թատրոնի հիմքը: Արժի մտածել նաեւ մեր «մշակութային մայրաքաղաքում» Պարարվեստի ուսումնարան բացելու մասին: Ինչպես ասում ենՙ երազելը վնասակար չէ…
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին –

Հաջորդ գրառումը

Պենտագոնը հայտնեց, որ չի լսել Քաբուլի օդանավակայանը հսկելու համար սիրիացիներին վարձելու Թուրքիայի մտադրությունների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Էջմիածին. հայոց պետականության հոգևոր մայրաքաղաքը. Տեր Եսայի ավագ քահանա Արթենյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Պենտագոնը հայտնեց, որ չի լսել Քաբուլի օդանավակայանը հսկելու համար սիրիացիներին վարձելու Թուրքիայի մտադրությունների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական