Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրիում բարձրահարկեր են սկսում կառուցվել ու նաեւ… «էլիտար» բնակհամալիր

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու «Մուշ 2-2» հետերկրաշարժյան ծայրամասային թաղամասում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վեցհարկանի երկու բնակելի շենքերի կառուցումը: Այժմ հարակից տարածքի բարեկարգմանը զուգընթաց շինարարը ձեռնամուխ է եղել դրանց հարեւանությամբ, նույն ծրագրով 9-հարկանի երկու նոր  բնակելիների կառուցման  հիմնային աշխատանքներին:

Սա 88-ի աղետից հետո երեւի առաջին դեպքն է, երբ ակտիվ երկրաշարժավտանգ այս տարածքում արդեն բարձրահարկեր են կառուցվում: Եթե հաշվի առնենք այդ երկրաշարժի դառը փորձն իսկ, նման որոշումն այստեղ դժվար թե կարելի է խրախուսելի համարել, սակայն կառուցապատողը հավաստիացնում է, որ դրանք սեյսմիկ պայմաններին համապատասխանող ամուր շենքեր կլինեն:

Արդեն կառուցված 36 բնակարանները երկրաշարժից դեռ անօթեւան տնակաբնակ ընտանիքներին հանձնվելու են որոշ  կահավորումով: Բնակարաններ կհատկացվեն նաեւ 44-օրյա պատմերազմի ժամանակ վիրավորված զինվորների ընտանիքներին: Կառուցվելիք մյուս երկու բազմահարկերը միասին կունենան 72 բնակարան: Սրանք պետք է հանձնվեն 2024 թվականին:

   Իսկ Գյումրու կենտրոնի նախկին տեքստիլ կոմբինատի՝ Գարեգին Նժդեհի փողոցին հարող տարածքում օրերս տեղի ունեցավ արդեն «պրեմիում դասի» կամ էլիտար կոչվող նոր  բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություն: Մասնակցում էին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, համայնքային իշխանության այլ ներկայացուցիչներ: «Պրոմ գրուպ» ընկերության կողմից կառուցվելիք 8 մասնաշենքից բաղկացած, նույնպես 2024 թվականին շահագործման հանձնվելիք «Պարկ Գյումրին», պատասխանատուների հավաստմամբ, նորաոճ եւ հարմարավետ բազմագործառույթ բնակելի համալիր է, որը ներդաշնակելու է քաղաքի յուրատիպ ճարտարապետական ամբողջականությանը:  2-4 սենյականոց բնակարանները կվաճառվեն ինչպես կանխիկ, այնպես էլ հիփոթեքային վարկավորմամբ: Համալիրն ունենալու է կանաչապատ այգի, խաղահրապարակ, շատրվան եւ այլ հետաքրքրություններ, շենքերում օգտագործվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխան վերելակներ: Նախատեսվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի: 

Գյումրիում այս կարգի բնակելի համալիրի կառուցումը բնավ չի նշանակում, թե քաղաքի ընդհանուր տխուր սոցիալ-տնտեսական պատկերը փոխվել է: Բայց այստեղ էլ է առաջացել ժամանակի ընձեռած հնարավորություններով հարստացածների գնողունակ մի շերտ, հավանաբար կլինեն նաեւ սրանով մուտք գործող հիփոթեքային շուկայից օգտվել ցանկացողներ:

Միգուցե սա անուղղակիորեն նաեւ մայրաքաղաքի գերհագեցած բնակարանային շուկայի բեռնաթափմա՞ն մի քայլ է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր աշխարհին տէրերը

Հաջորդ գրառումը

Լսումներ՝ առանց պատգամավորների

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Լսումներ՝ առանց պատգամավորների

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական