Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ին, «Թեքեյան» կենտրոնում (Երեւան, Խանջյան 50) կբացվի գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի՝ «Մոռացված մեղեդի» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը, Հայաստանի Թեքեյան Մշակութային միության նախաձեռնությամբ: Ցուցադրության կներկայացվի գեղանկարչի տարբեր տարիների շուրջ 40 ստեղծագործություն:
