Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

ԱԶԳ
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական կոչումը նա վաստակել է իր արվեստի որակով, իր անցած ստեղծագործական պատմությամբ, կյանքին ուղղված լավատես եւ իմաստուն հայացքով, մարդկանց հանդեպ բարությամբ եւ հանդուրժողականությամբ, իր օրինակելի աշխատասիրությամբ, բնածին պարզությամբ եւ ազնվությամբ:

Թաթոսի ծննդյան 88-ամյակի առթիվ Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի կողմից հրատարակման է պատրաստվել իր գեղանկարչական աշխատանքների նոր պատկերագիրքը, որում ներկայացված են վարպետի տարբեր բնանկարները, նատյուրմորտները, վերացական պատկերներ, կոմպոզիցիոն գործեր եւ այլն: Շուրջ քսան տարի է՝ նա դասավանդում է նույն համալսարանում, բուհի  պատվավոր պրոֆեսորն է, 2009-ին արժանացել է Արթուր Թարխանյանի անվ. ոսկե մեդալի եւ Հակոբ Մեղապարտի անվան մեդալի: Տարբեր տարիների Ոսկե մեդալներով է պարգեւատրվել ՀՀ մշակույթի նախարարության (2010), ՀՀ վարչապետի, Երեւանի քաղաքապետարանի (2012) կողմից, բայց ամենից մեծ պարգեւներն այն բնածին շնորհն է, ֆանտաստիկ աշխատունակությունը եւ կյանքի սերը, որ ամեն Աստծո օր նրան մղում է վրձին առնելու ձեռքը եւ կտավների վրա գովերգելու կյանքը, բնությունը, հայրենիքը, սերը, եւ այդ սերն իր արվեստով ներարկելու բոլոր նրանց, ովքեր առնչվում են իր արվեստին՝ լինի դա մի պահ, թե մանրակրկիտ դիտում:

Զուր չէ, որ ոչ պաշտոնապես Թաթոսին ճանաչում են՝ իբրեւ «բնության դեսպանի»: Ոնց իր արվեստը, նրա մտքերն էլի բնության մասին են: Նկարում է նրա ամեն մի շնչառություն, ամեն եղանակի եւ օրվա ժամի: Սիրում է շրջել եւ ստեղծագործել հենց բնության գրկում, նկարում է համարյա առանց դադարի, մի շնչով՝ իր հեւքը թողնելով բնության ամեն մի պատկերի վրա: Այդ շնչառությամբ են պատկերված նրա ճերմակ երիցուկները, խոշորաչ կակաչները, դաշտային ծաղիկները՝ բարձր լեռնագոգերում, նոր ծաղկած դեղձենիները, դեղնագլուխ ծաղիկների կղզյակները,- ամենն այս անգամ նաեւ իր ստեղծագործությունների պատկերագրքում: Ամեն պատկեր յուրաքանչյուր դիտողի մոտ ինչ-որ մտորում, հուշ, զգացում է արթնացնում:

*

Թե մտքերս նվագներով ու հնչյուններով արտահայտելու շնորհն ունենայի, ապա կհնարեի մեղեդիներ՝ արտահայտելու այն զգացմունքերն ու մտածումները, որ ունենում եմ ամեն անգամ՝ Հրանտ Թադեւոսյանի կտավները դիտելիս: Քանզի դրանք ինքնին մեղեդիներ են, խոսքեր, բանաստեղծություններ: Եվ քանի որ ես էլ բառով կերտելուն են ունակ, Թաթոսի գործերը հաճախ բանաստեղծությամբ եմ մեկնել: Դեռ 2015-ին լույս տեսած իմ «Արեւալույսի էքսպրոմտներ» գրքում մի ամբողջ բաժին այն բանաստեղծություններն էին, որ ծնվել էին Թաթոսի գործերը դիտելիս ունեցած իմ ապրումներից: Քիչ է ասել՝ դիտել, ըմբոշխնում ես, ըմպում, ներքուստ պարուրվում բնության իր մեկնություններով, խոհական թեմաներով գծագրումներով… Այդ կտավները հետագայում էլ մի քանի տասնյակից ավելի նոր քերթվածքների համար ատաղձ են դարձել: Ահա ծանոթ կտավ՝ Հրանտ Թադեւոսյանի «Կակաչները», որ այսպիսի տողերի ծնունդ են տվել.

Բռաչափ բացված թերթիկներդ մասունքաման են.

ամփոփիր մարմինս նրանում,

այսօր իմ սրտին հարվածեցին,

մարմինս արյունոտվեց,

ամփոփիր քո մեջ թալկացած մարմինս

եւ հաշիշներով օրորուն մոռացրու օրվա ցավը…

Գույն ու ստվերի վարպետ համադրությամբ պատկերված մի այլ կտավ՝ «Դադիվանքը», դարձել է մոտիվ մի այլ բանաստեղծական արարման.

Ամպը փայլեց, այնքան պարզ էր բիլ երկնքում,

Ասես մանուկ մեկն էր արել ջրանկար,

Նախորդ գիշեր հորդ Թարթառը ափից ելել,

Անձրեւներից խենթացել էր վանքերից վար…

Ինձ ասացին, թե խաշնարած ցեղն է վանքում

Անձրեւներին պատսպարվել ու աներեր

Խարույկներ է վառ ծխացրել՝ աղարտելով

Ծաղկողների ձեռամբ արված գիր ու պատկեր:

Ես այս մասին պիտի պատմեմ առանց հնար,

Ոնց մանուկն էր այն պարզությամբ երկինք ներկել,

Ոնց վանքերի ոտների տակ՝ անձավներում,

Վանականն էր Երկնքի հետ խաղաղ խոսել…

Խաչքարերն են հսկում վանքի մուտքերի մոտ,

Իսկ ներքեւում ծառ ու ծաղիկ գետի բերան

Առատ, փարթամ ու գունագեղ, ինչպես երբեք,

Տարածվել են շատ համաչափ՝ գեղանկար…

Հրանտ Թադեւոսյանի գեղանկարչական աշխատանքները դիտում եմ բնությանը պատարագման արարին մասնակից դարձածի զգացողությամբ: Դրանք սիրո խոստովանություններ են բնությանը, կյանքի իրավունքի հաստատման գեղանկարչական հռչակագիր, հայրենի բնության նկատմամբ՝ բառով անսահմանելի զգացման արտահայտություններ, գույնով եւ գեղանկարչական արտահայտչականությամբ՝ դիֆերամբ՝ հայոց հողում աճած ծառ ու ծաղկունքին, սարում երեկոյացող օրվա եզրին հեռավոր գյուղատեղիի խաղաղ նինջին, ճերմակ դաշտային ծաղկափնջերին, կյանք ու պայքար խորհրդանշող կարմիր կակաչադաշտերին, մուգ-թանաքով հեղեղուն լեռնալանջերին, մատղաշ դեղձենիների ծաղկման քնքշությանը, բիբլիական լեռանը՝ հայոց հինավուրց պատմության նախավկային…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

Հաջորդ գրառումը

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական