Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն Դադիվանքը ցանկանում է մեզ համար անհասանելի դարձնել

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ղեկակավարության համար ծանր է ընդունել, որ Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական սրբավայրեր շատ ավելի հին են, քան արհեստածին Ադրբեջան պետությունը, այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ հայկական հուշարջանների օտարներին վերագրելու անլուրջ փորձեր են ձեռնարկում: «Ազգ»ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանն՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել է Դադիվանքը:

Ըստ նրա՝ ադրբեջանցիները Դադիվանքը նախ փորձեցին որպես ուդիակական մշակույթի մաս ներկայացնել՝ չընկալելով սակայն, որ ուդիները պատմական Ուտիքի նահանգի բնակիչներն են, որոնք ազգությամբ հայ են, ինչպես լոռեցիները, սյունեցիները կամ արցախցիները, այժմ էլ Բաքուն հարցը փորձում է Ռուս ուղղափառ եկեղեցու դաշտ նետել:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան չի հաշտվում այն իրողության հետ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անմիջական ջանքերով ու Համայն Ռուսիո պատրիրաք Կիրիլի միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել թույլատրել Դադիվանքի վանական համալիրում Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հոգեւոր ծառայությունն ու քրիստոնյա հայ ժողովրդի ուխտագնացությունը, պաշտոնական Բաքուն, չհաշտվելով հայ հոգեւորականների ներկայության հետ՝ այժմ ցանկանում է մեզ համար անհասանելի դարձնել նաեւ Դադիվանքը»,- նշում է հոգեւորականը:

Եթե ադրբեջանցիներին հաջողվի ոչ հայանպաստ այս ծրագիրը կյանքի կոչել, ապա Դադիվանքում, մեր տեղեկություններով, ծառայության կնշանակվի Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմակալ առաջնորդ Արխիմանդրիդ Ալեքսեյ Նիկոնորովը, որ սերտ կապերի մեջ է Բաքվի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, օգտվում է Մեհրիբան Ալիեւայի կողմից ղեկավարվող «Հեյդար Ալիեւ» անվան ֆոնդի «բարիքներից»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավետիք Իսահակյանի Գյումրու թանգարանը հարստացավ նոր նյութերով

Հաջորդ գրառումը

Ի՛մ պատերազմի պատմությունը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ի՛մ պատերազմի պատմությունը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական