Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի բնակչության եւ, մասնավորապես, երեխաների տեղահանումը միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանություն է: «Ազգ»-ի հետ զրույցում նման պնդում է անում մշակութաբան, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը:

Հղում անելով միջազգային մի քանի իրավակարգավորումների ու նորմերի՝ մեր զրուցակիցն ասում է, որ հենց դրանք էլ հրապարակ բերելով՝ պատկան մարմինները պետք է կարողանան այնպես անել, որ Արցախում կատարվող էթնիկ զտումը միջազգային հարթակներում պատշաճ իրավական գնահատական ստանա:
«Հռոմի կանոնադրությունը ցեղասպանություն է համարվում դիտավորյալ կատարված այն գործողությունը, երբ ոճրագործն անմիջապես ու միանգամից չի սպանում խմբի անդամներին, բայց, ի վերջո, տարբեր ճանապարհներով հասնում է նրանց ֆիզիկական ոչնչացմանը:

Այս առիթով կարող ենք նշել, որ բռնի տեղահանման հետեւանքով խաթարվում է նաեւ տվյալ տարածքում բնակվող ժողովրդի մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանություն կարող է համարվել, քանզի ոչնչացումը հանգեցնում է խմբի կյանքի կործանարար պայմանների (Միջազգային քրեական դատարանի 6-րդ հոդվածի «C» կետի համաձայն): Ավելի պարզ ասած՝ տվյալ համայնքի բնակչության համար միտումնավոր սահմանափակումներ մտցնելով եւ խոչընդոտելով մարդկանց սոցիալ-մշակութային կյանքի կազմակերպմանը, ինչպես նաեւ՝ ոչնչացնելով հոգեւոր ու մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը փորձում է իջեցնել արցախահայության բարոյահոգեբանական տոկունությունը, թուլացնել նրա դիմադրությունը եւ այլն»,- ներկայացնում է Տիգրանյանը:

Մշակութաբանը, մեջբերելով Միջազգային քրեական դատարանի 6-րդ հոդվածի «D» կետը` նշում է, որ երեխաների ծնունդների կանխարգելմանն ուղղված քայլերը եւս կործանարար կարող են լինել խմբի (տվյալ դեպքում՝ Արցախի հայության) համար, քանի որ այն ազդում է ոչ միայն խմբի գոյատեւման վրա՝ ֆիզիկական եւ կենսաբանական, այլեւ լրջորեն խաթարում է խմբի մշակութային կյանքը. «Կանոնադրության 6-րդ հոդվածի «E» կետի համաձայն՝ «խմբի երեխաներին մեկ այլ խումբ բռնի տեղափոխելը» ցեղասպանություն է համարվում, եթե այն տեղի է ունենում «ազգային, էթնիկական, ռասայական, կրոնական հիմքով խմբին ամբողջապես կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ»:

Դիցուկ, արցախցի երեխաները մշակութային ժառանգության փոխանցողն են ապագա սերունդներին, ուստի նրանց խմբից բռնի հեռացնելը ցեղասպանության գործողություն է, որը մեծ ազդեցություն ունի խմբի մշակութային ժառանգության հասանելիության, կիրառման եւ շարունակականության վրա»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջին անվանականչ՝ «քաղաքական եռաբլուրից» առաջ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն օգնե՞լ է Ադրբեջանին 

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն օգնե՞լ է Ադրբեջանին 

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թեհրանում բացվելու է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը

16/10/2025

 Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ հայոց Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց և Սբ. Մարիամ անունը կրող այգու հարևանությամբ բացվել է քրիստոնեական խորհրդանիշներով զարդարված...

ԿարդալDetails

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

16/10/2025

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական