Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտո Թունջբոյաջյանի «Քեզ համար, Արարատ»-ը՝ որպես արվեստի ինստալացիա

ԱԶԳ
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ 2006 թ-ին Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy band-ը հայ հանրությանը ներկայացավ իր «Քեզ համար, Արարատ» (Heres to you Ararat) երգի տեսահոլովակով, չնայած նրան, որ այդ տեսահոլովակն իր բնույթով նոր ու ըստ էության հայկական երաժշտական տեսահոլովակների մեջ, դեռեւս անգերազանցելի նշաձող դարձավ, երեւի թե քչերն անդրադարձան այնտեղ առկա ինստալացիային:

Այստեղ անդրադառնալու ենք ոչ թե Թունջբոյաջյանի երգին, որն ասես աղոթք լինի ուղղված դեպի Արարատ, այլ երգի տեսահոլովակում առկա ինստալացիային, որն ինքնին մեկ ամբողջական եւ ուշագրավ երեւույթ է հայ արվեստում:

Արարատ լեռը, որն իր մեջ ամփոփում է հայ ազգի ողջ ծագումնաբանությունը, մինչ օրս շարունակում է «Անհաս փառքի ճամփա մնալ», բայց, չնայած դրան, մեր ազգն այն՝ ինչպես հարկն է, իրենն է համարում: Արեւմտահայաստանաբնակ Արտոն քաջատեղյակ լինելով դրանից՝ երգում է՝ «հիմա հասկանում եմ քեզ, ինչ ես դու հայոց համար…»: Երգի տեսահոլովակում արվեստագետ Արտոն, բազում, արդիական մեկնաբանություններով անդրադառնում է Արարատին ու այն ներկայացնում ամենատարբեր ձեւերում «Ամեն օր տարբեր ես դու, արիր տար ինձի ջան»: Այս տեսահոլովակը՝ նամանավանդ ներկայիս իրականությունում, հայերին հիշեցնում է այն փաստը, որ Արարատը հայ ազգի ծագումնաբանության անբաժան մասն է կազմում:

Ինստալացիան ամբողջանում է դաշտում (եւ ոչ միայն) Արարատի առաջ նստած մարդկանցով: Յուրաքանչյուր հայ, անկախ բնակավայրից, անկախ նրանից տեսել է Արարատը, թե՞ ոչ, անգամ անկախ կրոնական պատկանելիությունից մի նպատակ է հետապնդում՝ տեսնել Արարատն Անկախ Հայաստանի կազմում: Կլինի դա 10, 110, 1010 տարի հետո, էական չէ…
Armenian Navy Band-ը ստեղծել է պատմամշակութային եւ համահայկական արվեստի գործ, որը շուրջ քսան տարի հայ ազգի ու մշակույթի սրտում իր ուրույն տեղն ունի: Ինչպես ինքը Արտոն է ասում՝ «Աշխարհը մի ազգ Արարատին նայում իր հիմքը ըլլալով… հայեր»:
«Քեզ համար Արարատ»…

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

Հաջորդ գրառումը

Արձագանքներ Երեւանի եվրոգագաթնաժողովներին

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Արձագանքներ Երեւանի եվրոգագաթնաժողովներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական