ՀՀ-ի էներգետիկ պոտենցիալի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնահոս ջրամատակարարման խողովակաշարի վրա ՀԷԿ-ի կառուցումը տնտեսապես շահավետ է: Առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզում Սարալանջ համայնքի վարչական տարածքի «Մանթաշի ջրամբար Արթիկ քաղաքի ջրի մաքրման կայան» ջրատարի 2170մ նիշի հատվածում կառուցել փոքր հզորությամբ հիդրոէլեկտրակայան: ՀԷԿ-ի շահագործմամբ յուրաքանչյուր տարի կարտադրվի ավելի քան 4.50 մլն. ԿՎտժ էլեկտրական էներգիա:
Կստեղծվեն նոր աշխատատեղեր, որը կնպաստի աղքատության կրճատմանը տարածաշրջանում:Վառելիքի խնայողությունը տարեկան կարող է կազմել 990 տոննա: Արդյունքում շրջակա միջավայր չի արտանետվի մոտ 9 տոննա ազոտի օքսիդներ եւ այլ թունավոր նյութեր:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ